ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.03.2016 19:39
Քեմերոն Թեյլորի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մարտի 11-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանն ընդունեց ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի գործակալության հատուկ գործակալ Քեմերոն Թեյլորի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Արամ Զաքարյանը բարձր գնահատեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների հետ համագործակցության ծրագրի ընթացքը և հույս հայտնեց, որ գործընկերային հարաբերությունները կշարունակեն էլ ավելի զարգանալ ու ամրապնդվել:
Քեմերոն Թեյլորը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի գործակալությունը պատրաստակամ է շարունակելու համագործակցությունը Հայաստանի ոստիկանության հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության ծրագիրը, ոստիկանության հետ իրականացվող աշխատանքները, ոստիկանության ստորաբաժանումներին ցուցաբերած օժանդակության, ինչպես և իրականացվելիք միջոցառումներին առնչվող հարցեր: