ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԱՆ ԳԵՎՈՐԳԻ
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ,
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ (ԿՈԼԵԳԻԱ) ԱՆԴԱՄ
Ծնվել է 1978 թ. հունիսի 4-ին, Երևան քաղաքում:
2000թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը, 2006թ-ին` ՀՀ պետական կառավարման ակադեմիան (մագիստրատուրա): 2016 թվականից Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայի քաղաքագիտության տեսության և պատմության ամբիոնի հայցորդ է: Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների:
Ավարտելով ՆԳՆ բարձրագույն դպրոցը նշանակվել է Երևանի Խորհրդային ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի պաշտոնին, ապա`
2001-2005 թթ. Երևան քաղաքի ներքին գործերի վարչության քրեական հետախուզության բաժնի 2-րդ բաժանմունքի օպերլիազոր,
2005-2008 թթ. ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ ապահովման բաժնի ավագ օպերլիազոր,
2008-2012 թթ. ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ ապահովման բաժնի պետի տեղակալ,
2012-2014 թթ. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 1-ին վարչության բաժնի պետ,
2014-2017 թթ. ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ (բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների, թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի) վարչության պետ,
2017-2018 թթ. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2018թ. մայիսի 18-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնին:
ՀՀ Նախագահի 2019 թ. սեպտեմբերի 19-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար։
Պարգևատրվել է մի շարք գերատեսչական մեդալներով, կրծքանշաններով և շնորհակալագրով:
Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի:
Հեռ. (011) 57-03-08:
ՎԱՀԵ ՌՈԲԵՐՏԻ ՂԱԶԱՐՅԱՆ
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԳՆԴԱՊԵՏ
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ (ԿՈԼԵԳԻԱ) ԱՆԴԱՄ
Ծնվել է 1974թ. հունիսի 15-ին, Իջևան քաղաքում:
1995թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը:
2009թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
23.07.1995-05.11.1996թթ. ծառայել է Զինված ուժերում:
27.12.2003-16.01.2004թթ. Տավուշի մարզային ՆԳ վարչության շտաբի տեսուչ /ի հաշիվ ավագ տեսուչի/,
16.01.2004-23.12.2005թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբի տեսուչ /ի հաշիվ ավագ տեսուչի/,
23.12.2005-03.02.2007թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի օպերլիազոր/ի հաշիվ թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազորի/,
03.02.2007-28.02.2008թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազոր,
28.02.2008-22.12.2009թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազոր,
22.12.2009-12.01.2012թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ,
12.01.2012-11.03.2016թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետի տեղակալ օպերատիվ գծով,
11.03.2016-19.05.2018թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ,
19.05.2018-22.05.2019թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2019թ. մայիսի 22-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին:
Պարգևատրվել է ՀՀ ոստիկանության գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի:
ժամը 16.00-ից 18.00:
ՎԱՐԴԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ ՄՈՎՍԻՍՅԱՆ
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ,
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ (ԿՈԼԵԳԻԱ) ԱՆԴԱՄ
Ծնվել է 1963թ. հունիսի 1-ին Ստեփանավանի շրջանի Կալինինո ավանում:
1986թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը, 1984-1994թթ. աշխատել է հանրապետության մի շարք բժշկական հաստատություններում:
03.11.1994-17.10.2000թթ.՝ ՀՀ ՆԳՆ բժշկական վարչության հոսպիտալի պետ,
17.10.2000-14.06.2018թթ.` ՀՀ ոստիկանության բժշկական վարչության պետ,
ՀՀ Նախագահի 14.06.2018թ. ՆՀ-346-Ա հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին:
Պարգևատրվել է`
ՀՀ Նախագահի հրամանագրով` 2007թ. Մխիթար Հերացու մեդալով,
ԼՂՀ Նախագահի հրամանագրով` 2013թ. «Վաչագան Բարեպաշտ» մեդալով, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և այլ նախարարությունների գերատեսչական մեդալներով ու կրծքանշաններով:
Բժշկական գիտությունների թեկնածու է:
Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:
Հեռ. (010) 58-71-01:
Էլ. փոստ՝ v.movsisyan@police.am
ՏԻԳՐԱՆ ՄԻՔԱՅԵԼԻ ԵՍԱՅԱՆ
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ,
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ (ԿՈԼԵԳԻԱ) ԱՆԴԱՄ
Ծնվել է 1962թ. սեպտեմբերի 1-ին, Երևան քաղաքում:
1984թ. ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ Օմսկի միլիցիայի բարձրագույն դպրոցը, իրավաբանական գիտությունների թեկնածու, 2016 թվականից ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժնի դոկտորանտ:
ՆԳՆ համակարգում ծառայության է անցել 1979թ. նոյեմբերից և նշանակվել Քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 6 ուղղիչ աշխատանքային հիմնարկության հատուկ մասի տեսուչի պաշտոնին, ապա՝
1980-1984 ԽՍՀՄ ՆԳՆ Օմսկի միլիցիայի բարձրագույն դպրոցի ունկնդիր
1984-1990 Երևանի Սպանդարյանի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, թմրամոլության դեմ պայքարի գծով օպերլիազոր, անչափահասների գործերով ավագ օպերլիազոր
1990-1991 Երևանի ՆԳ վարչության քրեական հետախուզության բաժնի 2-րդ բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր
1991-1993 Երևանի ՆԳ վարչության Խորհրդային ՆԳ բաժնի Քանաքեռի միլիցիայի բաժանմունքի պետ
1993-1994 Էջմիածնի ՆԳ բաժնի պետ
1994-1995 Երևանի ՆԳ վարչության Շենգավիթի ՆԳ բաժնի պետ
1995-1996 Երևանի ՆԳ վարչության Խորհրդային ՆԳ բաժնի պետ
1996-1998 Արմավիրի մարզային ՆԳ վարչության պետ
1998-2000 Տրանսպորտային ՆԳ վարչության պետ
2000-2002 Արարատի մարզային ՆԳ վարչության պետ
2002-2008 Տրանսպորտային ՆԳ վարչության պետ
2008-2011 Արմավիրի մարզային վարչության պետ
2011-2012 Գրանցվել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում
2012-2019 ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի 1-ին տեղակալ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2019թ. նոյեմբերի 27-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին:
Պարգևատրվել է մի շարք գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով, այդ թվում ՀՀ Նախագահի 10.04.2010թ. հրամանագրով՝ «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով և ՀՀ ոստիկանության պետի 16.04.2003թ. հրամանով շնորհվել է «ՀՀ ոստիկանության պատվավոր ծառայող» պատվավոր կոչումը:
«Օրենքի պատվար» գիտամեթոդական ամսագրի գլխավոր խմբագիրն է: Մի շարք գիտական ձեռնարկների և հոդվածների հեղինակ է: ՌԴ մի շարք գիտական հանդեսների խմբագրական խորհուրդների անդամ է:
Ամուսնացած է, ունի երկու դուստր:
Հեռ. (010) 56-51-64:
Էլ. փոստ՝
ԱՐԹՈՒՐ ԱՐՏԱՎԱԶԴԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ,
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ (ԿՈԼԵԳԻԱ) ԱՆԴԱՄ
Ծնվել է 1976թ. ապրիլի 26-ին, Գյումրի քաղաքում:
2000թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը և նշանակվել Շիրակի մարզային ՆԳ վարչության Ախուրյանի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի, որից հետո հետախուզության գծով օպերլիազորի պաշտոնին, ապա՝
2010-2011 Ախուրյանի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ
2011-2012 Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ
2012-2014 Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ
2014-2014 Գրանցվել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում
2014-2015 Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի պետի անձակազմի գծով տեղակալ
2015-2016 Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ
2016-2018 Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի պետ
2018-2018 Արմավիրի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ
2018-2018 Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի պետ
2018- 2019
Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ /27.08.2019թ.-ից կատարում է գլխավոր վարչության պետի պարտականությունները/:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2019թ. նոյեմբերի 27-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին:
Պարգևատրվել է մի շարք գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով:
Ամուսնացած է, ունի երկու դուստր:
Հեռ. (010) 52-65-72: