Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


28.09.2013 16:22

ՀՀ ոստիկանության պաշտոնական նոր կայքէջը մեկ տարեկան է

ՀՀ ոստիկանության պաշտոնական նոր կայքէջը մեկ տարեկան է
Հավատարիմ իր որդեգրած բարեփոխումների քաղաքականությանը` ՀՀ ոստիկանությունը ուղիղ մեկ տարի առաջ գործարկեց բովանդակային ու տեխնիկական փոփոխություններով հագեցած իր նոր` եռալեզու պաշտոնական կայքը, որի գործարկումը հենց Տեղեկատվության ազատության միջազգային օրը՝ խորհրդանշական էր, ու մեկ անգամ ևս հավաստում է ոստիկանության գործունեությունը հրապարակային ու թափանցիկ իրականացնելու հետևողականությունն ու հաստատակամությունը:
Կայքը կոչված է հավաստի ու լիարժեք տեղեկատվության աղբյուր դառնալու լրատվամիջոցների համար, ինչպես և աջակցելու քաղաքացիներին` իրավական խնդիրների լուծման հարցում` ունենալով նաև կանխարգելիչ գործառույթ:
Ամենակարևոր ձեռքբերումը, թերևս, այն էր, որ ներկայիս կայքը հագեցած է մի շարք անհրաժեշտ ու կարևոր նորարարական ծառայություններով: Ուշագրավ է, մասնավորապես, որ Անձնագրային և վիզաների վարչության բաժանմունքներում և Ճանապարհային ոստիկանության քննասենյակներում տեղադրված տեսախցիկների միջոցով կայքի այցելուները կարող են առցանց հետևել գործընթացներին, «Թեժ գծով» իրենց բողոքները, դիտողություններն ու առաջարկներն ուղարկել ոստիկանություն, տեղեկանալ մարզային կառույցների համակարգին ու աշխատանքին, ձեռքի տակ ունենալ իրենց տեղամասյին տեսուչների տվյալները, լուսանկարները, հեռախոսահամարները և այլն:
Հատկանշական է, որ նախկինում, ոստիկանության առաջին կայքի սկզբնական ժամանակահատվածում, տարեկան օգտվում էր 70-80 հազար մարդ, կամ օրական 190-ից 220 այցելու: Ոստիկանության գործունեության նկատմամբ հասարակության և ԶԼՄ-ների հարաճուն հետաքրքրությամբ պայմանավորված` կայքի այցելուների թիվը հատագա տարիներին եռապատկվեց և քառապատկվեց: Իսկ այսօր, ըստ Google Analytics միջազգային և Circle.am հայաստանյան կազմակերպությունների տվյալների՝ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը այցելուների քանակով առաջատար տեղերում է: Միայն մեկ տարվա ընթացքում այն ունեցել է ավելի քան 1 միլիոն 242 000 այցելու և 4 միլիոն 500 000 էջադիտում:  Ստացվում է` օրական 3400-3450 այցելու և 12 300-12500 էջադիտում: Այցելությունների  ճնշող մեծամասնությունը գրանցված է ՀՀ տարածքում, երկրորդ տեղում ՌԴ-ն է` մոտ 50 000 այցելու, երրորդ տեղում են ԱՄՆ-ը` մոտ 20 000 այցելու, այնուհետև Բուլղարիան` 9000 այցելու, Ֆրանսիան` 4000,  Գերմանիան` 3500, Վրաստանը` 2650, Անգլիան` 2138,  Ուկրաինան` 2000 այցելու: 
Ըստ նույն Google Analytics-ի տվյալների՝ 1 տարվա ընթացքում կայքի «Ուղիղ միացում» բաժինը գրանցել է մոտ 800 000 դիտում: Այսինքն, ցանկացած այցելու` հայաստանաբնակ, թե օտարերկրացի, առցանց (online) հետևում է ճանապարհային ոստիկանության ու անձնագրային և վիզաների վարչության ստորաբաժանումների,  մեքենաների հաշվառման-քննական կենտրոնի աշխատանքներին, ծառայությունների աշխատակիցների կողմից  քաղաքացիների սպասարկմանը, վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունների ընթացքին: 
Արդեն 1 տարի է, ինչ Google-ի արբանյակային քարտեզի միջոցով ներկայացված ոստիկանության ստորաբաժանումների ճշգրիտ տեղանքը, մարզային վարչությունների, բաժինների հասցեների, պետերի անուն-ազգանունների, կոչումների, հերթապահ մասերի հեռախոսահամարների մասին տեղեկատվությունը հասանելի է հանրությանը: Կայքի այս բաժնից արդեն օգտվել է ավելի քան 270 000 քաղաքացի:
Ոստիկանության ստորաբաժանումների տեղամասային տեսուչների վերաբերյալ մեծ շտեմարան (տեսուչների լուսանկարները, անուն-ազգանունները, կոչումները, աշխատանքային և բջջային հեռախոսահամարներն ու սպասարկման տարածքների հասցեները) ներառող «Ձեր տեղամասային տեսուչը» բաժինը օգտակար է եղել  ավելի քան 80 000 այցելուների համար: 
Կայքի նոր բաժիններից մեկը` հանրությանը առավել հետաքրքրող ծառայությունների հեռախոսահամարների «ԹԵԺ ԳԻԾ»-ը, գրանցել է ավելի քան 70 000 դիտում: Դիտումների քանակությամբ առաջատար են նաև «02» և «Հերթապահ մաս» հաղորդաշարերի (875 000 դիտում), «02» շաբաթաթերթի (52 000 դիտում) և «02» ռադիոհաղորդման (12 100 դիտում) պահոցները:
«Ուղիղ կապ. Հարց-պատասխան» բաժինն ունեցել է ավելի քան 18 000 այցելու: Ոստիկանության` քաղաքացիներին ծառայություններ մատուցող ստորաբաժանումների գործառույթները, ինչպես և ոստիկանության համակարգի իրադարձային միջոցառումները լուսաբանող «Տեսանյութեր» բաժնում  զետեղված տեսահոլովակները գրանցել են ավելի քան 97 000 դիտում: Ի դեպ, ՀՀ ոստիկանությունը գրանցված է Youtube-ի էջում, տեսանյութերը ոստիկանության կայքէջ են մուտքագրվում Youtube-ի միջոցով, և վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ ոստիկանության Youtube-յան էջը գրանցել է մոտ 2.000.000 այցելու, ինչը, անշուշտ, խոսում է ոստիկանության գործունեության նկատմամբ լայն հանրության հետաքրքրության մասին: 
«Օգնություն քաղաքացիներին» բաժինը, որը յուրօրինակ խորհրդատու է տարբեր հնարավոր քրեածին իրավիճակներում հայտնված քաղաքացիների անվտանգության ապահովման համար, գրանցել է ավելի քան 75 000 դիտում: Կայքի այս բաժնի միջոցով ստացվել են հաղորդագրություններ այն այցելուներից, որոնք տուժել են կոնկրետ կամ անհայտ անձանց, այդ թվում` ոստիկանության ծառայողների անօրինական գործողություններից: Համապատասխան ստորաբաժանումների կողմից այդ հաղորդագրություններին տրվել է օրենքով սահմանված ընթացք:
Կայքի այցելուներն ակտիվորեն օգտվել են նաև կայքի նյութերը գնահատելու, կարծիքներ գրառելու, հավանած նյութերը սոցիալական այլ կայքեր (facebook, twitter և այլն) տեղափոխելու և դրանց վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու հնարավորությունից: Այսպես` միայն սոցիալական կայքերի (առավելապես facebook.com սոցիալական կայքի) միջոցով www.police-am-ն ունեցել է 48 496 այցելու:
Դիտումների քանակով զգալի արդյունք է գրանցվել «ՀՀ ընտրողների ցուցակ» բաժնում (35 800 այցելու), «Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր» բաժնում (84 450 այցելու), «Ճանապարհային երթևեկության կանոններ և նշաններ» բաժնում (29 500 այցելու): 
Ներկայումս կայքն ունի ամենօրյա նորությունները էլեկտրոնային փոստով ստացող 11 300 բաժանորդ: 
ՀՀ ոստիկանության եռալեզու պաշտոնական կայքէջը` իր մի շարք նորարարական ծառայություններով,  ընդօրինակելի և ուսանելի է եղել գործընկերների համար, քանի որ ոչնչով հետ չի մնում, իսկ որոշ դեպքերում անգամ գերազանցում է արտասահմանյան իրավապահ կառույցների պաշտոնական կայքերին:  Հանգամանք, որը և´ ուրախալի է, և´ պարտավորեցնող: