ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.12.2018 17:55
Հանդիպում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դեկտեմբերի 26-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը ընդունեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին։
Հանդիպմանը ներկա էին ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ Արայիկ Առաքելյանը, ՀԿԱՎ պետ Գեորգի Այվազյանը, ՄԻՊ Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը, Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը, տեղակալ Վահան Միքայելյանը և ստորաբաժանումների ծառայողներ։
Ոստիկանւթյան շտաբի պետը ողջունելով հյուրերին` ընդգծեց հանդիպման և միջգերատեսչական համագործակցության ամրապնդման կարևորությունը։
Քննարկվեցին ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ՁՊՎ-ներում պահվող անձանց իրավունքների, նյութակենցաղային և սանիտարահիգիենիկ պայմաներին առնչվող հարցեր, «ՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգը հաստատելու մասին» կառավարության որոշման մեջ լրացումներ կատարելու առաջարկները և ձերբակալվածների ու կալանավորվածներին ուղեկցման ու պահպանման գործառույթի որոշ խնդիրներ։
Արդյունավետ քննարկումների արդյունքում բարձրացված հարցրի մեծ մասը ստացան դրական լուծումներ։