Official news Statements and announcements Attention Newsfeed Clarifications Places of arrest Elections Note to journalists
Summary information Visits Reception OSCE - The RA Police History of cooperation
Codes Laws Decrees and instructions of the President of Armenia Decisions of the Government of the Republic of Armenia Decisions of the Prime Minister of the Republic of Armenia Orders of the Head of Police of the Republic of Armenia Guidelines Internal legal acts of Police Draft laws Public debates
Trimester Half-year Year
Murder Attempted murder Infliction of bodily damage which caused the death of the aggrieved Infliction of bodily damage Banditry Robbery Theft Swindling Hooliganism Narcotic detection Deforestation and Illegal Logging Illegal hunting Persons declared wanted Detection of Wanted persons Voluntary surrender of firearms and ammunition Detection of firearms and ammunition Missing persons Kidnapping Corpse detection Squandering or embezzlement Extortion Poisoning Vehicle theft Fire Accidents and explosions Abuse of official authority Official forgery or official negligence Illegal or false entrepreneurial activity Willful destruction of property Trafficking ot sexual exploitation Rape or attempted rape Pimping Bribery Smuggling Counterfeiting Violation of voting rights Cybercrime Violence against a representative of authorities Aircraft and railway accidents Border incidents Suicide or an attempted suicide Еscape from criminal executive institutions or investigative isolation wards Other crimes Statistical data
Wanted persons
List of license plates

WEBSITE MAP

HOT LINE

OFFENCES DETECTED BY TECHNICAL DEVICES


27.09.2018 11:15Հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը Question ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանին: Հարգելի՛ պարոն Օսիպյան, այս ուսումնական տարվա առաջին օրվանից կապիտան Սարգիս Վարդանյանը ծառայություն է իրականացնում «Երեւանի Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում։ Այս կարճ ժամանակահատվածում պատշաճ կատարելով իր պարտականությունները՝ կապիտան Վարդանյանը իրեն դրսեւորել է որպես բարեխիղճ եւ պատասխանատու, դպրոցի ուսմնադաստիարակչական գործընթացի կազմակերպմանը սրտացավ եւ պատրաստակամ աշխատակից։ Կապիտան Վարդանյանը վայելում է թե՛ տնօրինության եւ ուսուցչական կազմի, թե՛ աշակերտների սերն ու հարգանքը։ Հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը նման արհեստավարժ, իր գործի գիտակ ոստիկան դպրոցին կցելու համար եւ խնդրում ենք անել հնարավոր ամեն ինչ նրա ծառայությունը դպրոցում շարունակական դարձնելու համար։ Հարգանքով տնօրեն՝ Ռ. Սարուխանյան
20.09.2018 09:12Շնորհակալություն Շենգավիթի ոստիկաններինQuestion ՀՀ ոստիկանության պետ պարոն Վալերիյ Օսիպյանին «Մետաղագործ» ՓԲԸ-ի բաժնետեր Աիդա Նազարյանից: Հարգելի պարոն Օսիպյան, հայտնում եմ Ձեզ այն մասին, որ լինելով «Մետաղագործ» ՓԲԸ-ի բաժնետեր՝ տարիներ շարունակ խախտվել է իմ իրավունքները եւ որպես բաժնետեր ընկերության կողմից ոչ մի շահույթ չեմ ստացել, ինչպես նաեւ մի շարք կարեւորագույն փաստաթղթերի տակ կեղծվել է իմ ստորագրությունը։ Այդ մասին հայտնեցի ոստիկանություն, մասնավորապես՝ Շենգավիթ վարչական շրջանի ոստիկանության բաժին։ Թույլ տվեք իմ հիացմունքն ու երախտիքի խոսքը հայտնել Ձեզ՝ այդ բաժնի աշխատակազմի պրոֆեսիոնալիզմն ու բարձր մարդկային որակներ գովելով։ Շնորհակալ եմ Շենգավիթ վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետ պարոն Հրաչ Խոստեղյանին, ինչպես նաեւ աշխատակիցներ Գեւորգ Մարգարյանին, նրա գործընկեր Հակոբին, Գագիկ Մանուկյանին եւ բոլոր նրանց, ովքեր մասնակից են եղել իմ բողոքի քննության ընթացքին։ Գործը արվեց շատ բարձր մակարդակով եւ օրենքի հստակ ցուցումներով շարունակությունը փոխանցելով Շենգավիթի ոստիկանության քննչական բաժին։ Հարգանքով՝ Ա. Նազարյան
20.09.2018 09:11Շնորհակալություն Մարտունու ոստիկաններինQuestion ՀՀ ոստիկանության պետ Վ. Օսիպյանին Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակչուհի Ռուզաննա Տոնեյանից: Հարգարժան Վ. Օսիպյան, ուզում եմ հայտնել իմ խորին շնորհակալությունը՝ Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի ոստիկանական բաժանմունքին։ Հանձինս ոստիկանապետ Ա. Մելքոնյանին, թաղային տեսուչ Քաջիկ Դանիելյանին, հետաքննիչ Արման Հովհաննիսյանին, Խ. Մազուլյանին, ողջ անձնակազմին եւ Ձեզ, որ ունեք այսպիսի լավ, հոգատար, զգոն, կազմակերպված ոստիկաններ։ Նրանք փրկել են իմ կյանքը, խորին շնորհակալություն 1-02 աշխատակիցներին։ Սեպտեմբերի լույս 10-ի գիշերը հարձակում գործեցին տանս վրա՝ սպանելու եւ բռնաբարելու։ Մի քանի ժամ հետո ոստիկանները գտան հանցագործին, եւ միշտ կողքին են՝ իմ անվտանգությունը պահպանելու համար։ Շնորհակալություն Ձեզ Վ. Օսիպյան անչափ, անխափան օրեր։
18.09.2018 17:14Երախտիք ու շնորհակալությունQuestion Ոստիկանապետ պարոն Վ. Օսիպյանին Արթիկ քաղաքի բնակչուհի Վալյա Ավետիսյանից: Պարոն ոստիկանապետ, երախտիքս ու շնորհակալությունս եմ հայտնում Ձեզ, նման ձեւով աշխատելու համար։ Ձեր ղեկավարած համակարգը ոչ թե օրենքի պահապաններ են, այլ ազգի նվիրյալներ եք։ Միայնակ կին եմ, ունեմ որդի, որը բուժման շատ-շատ կարիք է զգում։ Արթիկի բաժնի ղեկավարությունը, համայնքային ոստիկանները ինձ այնպես են վերաբերվում եւ օգնում, կարծես հիվանդ որդիս իրենց եղբայրը լինի։ Ես շատ շնորհակալ եմ մեր բաժնի պետից, պարոն Մխիթարյանից։ Պարոն Օսիպյան, Աստված պահապան լինի ձեզ, բոլոր ոստիկաններին ու նրանց ընտանիքներին, որոնք օր ու գիշեր ապահովում են մեր անվտանգությունը։ Աստված ձեզ հետ։
18.09.2018 17:07Ողջունում եմ Ձեր նշանակումըQuestion ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ պարոն Օսիպյանին Շիրակի մարզային զինվոր համակարգող խորհրդի նախագահ, պահեստազորի ավագ լեյտենանտ Գառնիկ Կակոյանից: Անձամբ եւ Արթիկի տարածքի հասարակության կողմից շնորհակալություն ենք հայտնում Ձեր կողմից նորանշանակ Արթիկի ոստիկանության պետ, գնդապետ Մինո Մխիթարյանից։ Հաճախակի ենք տեսնում Արթիկի փողոցներում ոտքով քայլող ոստիկանության պետին. դա նշանակում է, որ փողոցներում սկսել են երիտասարդ ընտանիքները շրջել երեխաների հետ միասին նամանավանդ երեկոյան ժամերին։ Ես առաջավոր գծի հրամանատար եմ եղել՝ ազատագրելով Թալիշի տարածքը։ 1994 թ. ապրիլ մայիս ամիսներին վիրավորվել եմ երկու անգամ՝ 24 ապրիլի եւ 3 մայիսի։ Պարոն ոստիկանապետ, ես ողջունում եմ Ձեր նշանակումը եւ Ձեր ճիշտ որոշման համար։
17.09.2018 13:59ՇնորհակալությունQuestion ՀՀ ոստիկանապետ պարոն Վ. Օսիպյանին Նելլի Միքայելյանից: Հարգարժան ոստիկանապետ, տասն եւ ավելի տարիներ ես առնչություն եմ ունենում ոստիկանության հետ՝ պետական մարմիններում անձանց կողմից ապօրինի գործողությունների առիթիներով, սակայն Երեւան քաղաքի վարչության աշխատակից՝ ՕԿԿ պետի տեղակալ Արման Ասատրյանը, իր բարեկիրթ վերաբերմունքով, իր գերազանց պահվածքով, ոստիկանի պարտականությունները ճիշտ ժամանակին եւ բարեխիղճ կատարելով, ուղղակի զարմացրել է ինձ։ Ես անչափ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ եւ Արման Ասատրյանին նման պահվածք, կեցվածք, եւ վերաբերմունք ցուցաբերելու համար։ Դիմող՝ Միքայելյան
17.09.2018 13:57Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնելQuestion ՀՀ ոստիկանապետ պարոն Վ. Օսիպյանին «ԱՅՆԹԱՊԻ ՏԵՔՍՏԻԼԱԳՈՐԾ» ՍՊ ընկերության համասեփականատեր Արմեն Մելքոնյանից: Մեծարգո պարոն Օսիպյան. Հորս, Սերգեյ Մելքոնյանի անվան «ԱՅՆԹԱՊԻ» գործարանը հիմնադրվել է 1971 թ.-ին եւ սեփականաշնորհվել 1996 թ.-ին։ Ես 2014 թ. հունիսի 26-ից դարձել եմ «ԱՅՆԹԱՊԻ ՏԵՔՍՏԻԼԱԳՈՐԾ» ՍՊ ընկերության մասնակից, իսկ 2018 թ. մայիսի 30-ից հանդիսանում եմ նաեւ գործադիր տնօրեն։ Ընկերության սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը 2018 թ. հունիսի 27-ին կայացած աճուրդով, հանցավոր համաձայնությամբ եւ օրենքի խախտումներով խլվել է մեզանից։ Բանկը անտեսելով, որ գրավադրված գույքի գրավի պայմանագիրը հանդիսանում է խոշոր գործարք, առանց գույքի իրացման մասին պայմանագրի կողմ հանդիսացող «ԱՅՆԹԱՊԻ ՏԵՔՍՏԻԼԱԳՈՐԾ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության համասեփականատերերին ծանուցելու, Արմեն Ավագյանին սնանկ ճանաչելու վարույթով, իր իսկ կողմից նշանակված սնանկության կառավարիչի միջոցով կազմակերպել է գրավադրված ողջ գույքի վաճառք, շուկայականից մոտ տասը անգամ էժան գնով, որն իրացվել է ուղիղ վաճառքով, էլեկտրոնային աճուրդի միջոցով, առանց ինձ՝ որպես ընկերության համսեփականատեր եւ գործադիր տնօրեն տեղյակ պահելու։Կատարվածի մասին տեղյակ լինելուց հետո, իմ խախտված իրավունքները վերականգնելու համար, ես եւ իմ ներկայացուցիչը դիմել ենք Ձեզ։ Ձեր կողմից հանձնարարվել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների բաժնի աշխատակիցներին՝ ստուգել իմ բողոքում նշված փաստերը եւ համապատասխան ընթացք տալ։ Մեծարգո Ոստիկանապետ. Այս անգամ ես Ձեզ բողոք ներկայացնելու համար չեմ դիմում, այլ ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ եւ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների բաժնի աշխատակիցներին։ Նրանց անձնվեր աշխատանքը արժանի է խորին հարգանքի եւ գնահատանքի, քանի որ նրանք քայլում են օրինապահության եւ արդարության հաստատուն ճանապարհով։ Հպարտ եմ, որ վերջապես կարող եմ ապրել մի երկրում, որտեղ ոստիկանության տնտեսական հանցագործությունների բաժնի աշխատակիցները, բաժնի աշխատակիցները, բաժնի պետ Սաղաթելյանի գլխավորությամբ ազնիվ են, գրագետ եւ օժտված մարդկանց օգնելու հատկանիշներով։ Ձեր բարձր մասնագիտական կարողությունների եւ մարդկային բարձր որակների շնորհիվ դուք ընտրել եք այնպիսի աշխատակիցներ, որոնց շնորհիվ ՀՀ քաղաքացիներս կարող ենք վստահորեն ասել, մեր հայրենիքին փայլուն ապագա է սպասվում։ Վստահ եմ, որ ոստիկանության համակարգում տեղ գտած այն բարեփոխումների արդյունքները, որոնք Դուք եք նախաձեռնել առաջիկայում ավելի տեսանելի կլինեն՝ մեծացնելով համակարգի հանդեպ ժողովրդի վստահությունը։ Հարգանքով՝ Արմեն Մելիքյան  
06.09.2018 09:41Դիմում-նամակQuestion ՀՀ վարչապետ պարոն Ն. Փաշինյանին, ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ. Օսիպյանին Վայոց ձորի սահմանապահ Խաչիկ գյուղի բնակիչներից: Նախ հայցում ենք Ձեր ներողամտությունը հայրենիքի համար այս բարդ, դժվարին եւ պատասխանատու ժամանակաշրջանում Ձեր ուշադրությունը մեր նամակին սեւեռելու համար։ Սույն նամակով հայտնում ենք, որ դեռեւս 2015 թվականին Խաչիկ գյուղի հարյուրավոր բնակիչներս կանգնել էինք համագյուղացիներ Արսեն Մնացականյանի եւ Ալվարդ Իսկանդարյանի օգտին «Արեգակ» եւ «Ֆինքա» ՈՒՎԿ-ների կողմից ավելի քան 100.000.000 դրամ վարկերի մարման խնդրի առաջ։ «Արեգակ» եւ «Ֆինքա» ՈՒՎԿ-ների աշխատակիցները իրենց լիազորությունները օգտագործել էին Խաչիկ գյուղի բնակիչներ` ամուսիններ Արսեն Մնացականյանի եւ Ալվարդ Իսկանդարյանի օգտին եւ Խաչիկ գյուղի շուրջ 100 բնակիչներից ընդունել էին վարկի դիմումներ, ձեւակերպել ավելի քան 100.000.000 ՀՀ դրամի վարկեր, որոնք վարկառուներս ստացել ու տվել էինք Արսեն Մնացականյանին եւ Ալվարդ Իսկանդարյանին։ Նշված վարկերը հետագայում նրանց կողմից չմարելու հետեւանքով Խաչիկ գյուղի բազմաթիվ բնակիչներս կանգնել էինք լուրջ խնդրի առջեւ, քանի որ վարկային կազմակերպությունները փորձում էին վարկի գումարը, տոկոսները եւ տույժերը բռնագանձել մեզանից, չնայած մինչեւ վարկի տրամադրումը եւ վարկային պայմանագիր կնքելը տեղյակ էին, որ վարկերը ձեւակերպվում էին մեր՝ դիմողներիս անվամբ, բայց վարկի գումարները տրվելու էին Արսեն Մնացականյանին եւ Ալվարդ Իսկանդարյանին ու նրանք էին մարելու վարկը։ Ստիպված, սակայն հուսահատ դիմեցինք ոստիկանության Եղեգնաձորի բաժին։ Մեզ ընդունեց բաժնի պետ պարոն Գեւորգ Գեւորգյանը եւ լսելուց հետո իր մոտ կանչեց իր փորձառու աշխատակցին՝ ՀՈ բաժանմունքի պետ Արթուր Էլլարյանին, ով ներկայումս աշխատում է Կենտրոնի բաժնում։ Ա. Էլլարյանը մեր դիմումը վարույթ ընդունելուց հետո մի քանի գիշեր-ցերեկ Խաչիկ գյուղում արհեստական լույսի տակ (այդ ժամանակ գյուղը հոսանքազրկվել էր ճանապարհի փլուզման հետեւանքով) նյութեր նախապատրաստեց, որի հիման վրա 03.02.2016 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 1-ին մասով հարուցվեց քրեական գործ, արդյունքում բացահայտվեցին 50-ից ավելտ հանցագործության դեպքեր։ Դրանից հետո Ա. Էլլարյանի կողմից տրված իրավախորհրդատվության արդյունքում մենք քաղ. հայցով դիմել ենք առաջին ատյանի դատարան, սակայն դատարանի կողմից արձակվեցին վճիռներ ի օգուտ ՈՒՎԿ-ների։ Հերթական անգամ Ա. Էլլարյանը մեզ հուսադրեց, ուղղորդեց դիմել վերաքննիչ դատարան։ Արդյունքում արդարությունը հաղթեց. վճիռներ կայացվեցին ի օգուտ բնակիչներիս։ Մեծարգո վարչապետ եւ հարգելի ոստիկանապետ, մեր նամակի միակ նպատակը կայանում է նրանում, որ ցանկանում ենք մեր երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնել ոստիկանության ծառայողներին, որոնց հետեւողականության, բարեխղճության եւ բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունքում արդարությունը հաղթեց եւ սահմանապահ Խաչիկ գյուղի թվով 100 ընտանիքներ ազատվեցին ծանր իրավիճակից եւ եթե ամեն մի պաշտոնատար անձ նման ձեւով կատարի իր պարտականությունները, ապա համոզված ենք, որ կարող ենք ապրել իրավական պետության մեջ։  
06.09.2018 09:40Շնորհակալություն Սիսիանի քրեական հետախուզության աշխատակիցներինQuestion Ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վ. Օսիպյանին: Հարգարժան պարոն Օսիպյան, սույն թվականի հունվար ամսին Սյունիքի մարզի Նորավանի միջնակարգ դպրոցում ոստիկանության Սիսիանի բաժնի կողմից ստուգումների արդյունքում հայտնաբերվել են մի շարք օրենքի խախտումներ եւ տնօրենի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումներ։ Նշված օրինախախատումները, նրանց խորամանկ քողակումները բացահայտվել են Սիսիանի քրեական հետախուզության աշխատակիցների հմուտ հետեւողական եւ արհեստավարժ աշխատանքի շնորհիվ, որի հետեւանքով Նորավանի բնակչության մեջ ամրապնդվեց վստահությունը մեր երկրի ոստիկանության եւ ընդհանրապես իրավակաին համակարգի նկատմամբ։ Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Սիսիանի քրեական հետախուզության աշխատակիցներին իրենց անաչառ, անմնացորդ, հայրենիքի եւ պետության նկատմամբ պատվախնդիր աշխատանքի համար, դրանով իսկ բարձր պահելով ոստիկանի պատվավոր անունը։ Խնդրում ենք Ձեզ արժանին հատուցելու Ձեր ենթականերին, իրենց պարտականությունները պատվով կատարելու համար։ Համլետ Գեւորգյան եւ Նորավանի մի խումբ բնակիչներ
04.09.2018 13:04Սփյուռքի նախարարությունն իր անսահման երախտագիտությունն է հայտնում Ճանապարհային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանման եւ Կոտայքի մարզային վարչության աշխատակիցներինQuestion ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ Վ. ՕՍԻՊՅԱՆԻՆ: Հարգելի պարոն Օսիպյան, Սփյուռքի նախարարությունն իր անսահման երախտագիտությունն է հայտնում Ճանապարհային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանման եւ Կոտայքի մարզային վարչության աշխատակիցներին «Քայլ դեպի տուն» ծրագրի շրջանակներում Հայրենիքում գտնվող շուրջ 400 սփյուռքահայ պատանիների եւ երիտասարդների անվտանգությունն ու ապահով տեղափոխումը կազմակերպելու համար։ Բարձր գնահատանքի է արժանի մեր ոստիկանների աչալրջությունն ու արհեստավարժությունը, հետեւողական ու սկզբունքային աշխատաոճը, նաեւ բարեկրթությունն ու ընդգծված մարդկայնությունը, որոնք նպաստեցին, որ մեր մասնակիցները ոչ միայն վստահությամբ, այլեւ ջերմությամբ լցվեն նրանց հանդեպ։ Ոստիկանությունը մշտապես եղել է եւ կա Սփյուռքի նախարարության լավագույն գործընկերը՝ բոլոր ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման գործում իր աջակցությունը բերելու պատրաստակամությամբ։ Վստահ ենք, որ այս համագործակցությունը շարունակական կլինի՝ ի նպաստ Հայաստանի եւ Սփյուռքի մեր հայրենակիցների բարօրության։ Մաղթանքս է, որ ոստիկանության ճանապարհին հանդիպող ամեն տեսակ փորձություն հաղթահարվի առանց հասարակության լարվածության եւ մարդկային կորուստների, իսկ օրինապաշտությունը, կարգ ու կանոնն ամրապնդվելով՝ դառնան մեր պետության կարեւոր հատկանիշը։ Հարգանքով՝ ՀՀ Սփյուռքի նախարար ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
31.08.2018 13:01Միջգերատեսչական հանձնաժողովի անունից հայտնում ենք մեր շնորհակալությունըQuestion Ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վ. Օսիպյանին: Հարգելի պարոն Օսիպյան, ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես կազմակերպվեց զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ամառային հանգիստը ՀՀ Կոտայքի մարզի Հանքավանի եւ Ծաղկաձորի ճամբարներում։ Ճամբարային գործընթացի համակարգման եւ կազմակերպչական հարցերի կարգավորման նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատված միջգերատեսչական հանձնաժողովի կազմի մեջ ընդգրկված էր նաեւ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը։ ՀՀ ոստիկանության աշխատակիցների ցուցաբերած պատրաստակամության եւ բարձր մասնագիտական կարողությունների շնորհիվ՝ պատշաճ ձեւով իրականացվեց ճամբարների, ինչպես նաեւ ճամբարներ մեկնող երեխաների տեղափոխման անվտանգությունը, որի համար դպրոցականների 2018 թվականի ամառային հանգստի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի անունից հայտնում ենք մեր շնորհակալությունը։ Հարգանքով՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյան (Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)
07.08.2018 17:51Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնումQuestion ՀՀ ոստիկանության պետ Վ. Օսիպյանին: Հարգելի պարոն Օսիպյան, 1990 թ.-ին Արթիկ քաղաքի ոստիկանության բաժնի կողմից ինձ պատկանող որսորդական հրացանը վերցրեցին Երկրապահ ջոկատին հանձնելու նպատակով եւ անհետացավ։ 2018 թ. հուլիս ամսվա ընթացքում, Ձեր կազմակերպած աշխատանքի շնորհիվ, Արթիկ քաղաքի ոստիկանության բաժնի ծառայողների կողմից որսորդական զենքս հայտնաբերվեց եւ վերադարձվեց ինձ։ Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ եւ ոստիկանության Արթիկի բաժնի աշխատակիցներին։ Արթիկ քաղաքի բնակիչ Ե.Հովհաննիսյան
31.07.2018 15:25Երախտիքս եմ հայտնում ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությանըQuestion ՀՀ ոստիկանապետ պարոն Վալերիյ Օսիպյանին ՀՀ ազատ և հպարտ քաղաքացի Աշոտ Հայկի Նաջարյանից: Երախտիքս եմ հայտնում ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությանը, վարչության պետին, աշխատակազմին եւ Ոստիկանությանը օպերատիվության եւ արագ արձագանքման համար։ Գնահատելով ոստիկանության աշխատանքը՝ ծառայելը օրենքին, մաղթում եմ մեծ եռանդ եւ կամք ծառայության մեջ, արգասաբեր աշխատանաք ի շահ արդարության եւ Հայրենիքի բարօրության։ Հարգանքով՝ Ա. Նաջարյան
25.07.2018 17:07Շնորհակալություն ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզներինQuestion ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ. Օսիպյանին: Հարգելի պարոն Օսիպյան, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզներին` հաշված ժամերի ընթացքում իմ բնակարանից գողացված բջջային հեռախոսը հայտնաբերելու և գողություն կատարողին բռնելու համար: Աբովյան քաղաքի բնակչուհի Ա. Գրիգորյան
18.07.2018 16:44Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Անվտանգության ծառայությունը շնորհակալություն է հայտնում ցուցաբերված բարձր պրոֆեսիոնալիզմի և հասարակական կարգի պահպանման անթերի աջակցության համար Question Հարգելի պարոն Օսիպյան, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Անվտանգության ծառայությունը շնորհակալություն է հայտնում ս.թ. հուլիսի 3-ին ԱՄՆ անկախության 242-րդ տոնի կապակցությամբ կազմակերպված տոնակատարության ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից ցուցաբերված բարձր պրոֆեսիոնալիզմի և հասարակական կարգի պահպանման անթերի աջակցության համար: Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել և Ձեր հայեցողությամբ խրախուսել ոստիկանության վերոհիշյալ ոստիկաններին: Շնորհակալություն համագործակցության համար:  Հարգանքներով՝  Քեվին Թիհան Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Անվտանգության ծառայության պետ 
16.07.2018 15:20ՆԱՄԱԿ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՎԱԼԵՐԻՅ ՕՍԻՊՅԱՆԻՆ. «2013 թ.-ից նախկին բոլոր ոստիկանապետերին ուղղված մեր դիմումները մնացել էին անարձագանք»Question Հայաստանի Հանրապետության Ոստիկանապետ Վ. Օսիպյանին:   Մեծարգո Վ. Օսիպյան, Շիրակի մարզային ոստիկանության վարչության հարակից տարածքի բակի բնակիչները հայտնում են իրենց խորին շնորհակալությունը Շիրակի մարզի ոստիկանապետ Պարոն Ս. Հ. Քոչարյանին, ժամանակին ըմբռնումով եւ ամենայն պատասխանատվությամբ արձագանքելու քաղաքացիների դիմումին այն մասին, որ ոստիկանության տարածքի բարձրահասակ ծառից հաճախակի ընկնող մեծ ճյուղերը վտանգ են հանդիսանում մարդկանց համար։ 2013 թ.-ից նախկին բոլոր ոստիկանապետերին բնակիչների դիմումը մնացել էր անարձագանք։ Հարգանքներով՝ Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի բնակիչներից 
06.07.2018 17:18ՇնորհակալագիրQuestion ՀՀ ոստիկանապետ պարոն Վալերիյ Օսիպյանին: Հարգելի պարոն Օսիպյան, ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին, մասնավորապես համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողներին իրենց բարեխիղճ, գրագետ, հետեւողական եւ բարեհամբույր վերաբերմունքի եւ աշխատանքի համար։ Նշեմ, որ նրանք իրենց աշխատանքում դրսեւորեցին բարձր մասնագիտական որակ եւ իմացություն։ Այդ իսկ պատճառով շնորհակալություն եմ հայտնում Ձեզ: Երևան քաղաքի բնակչուհի Անահիտ Գրիգորյան
09.06.2018 13:36Շնորհակալություն Չարենցավանի ոստիկաններինQuestion ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վ.Օսիպյանին: Ս/թ հունիսի 1-ին Չարենցավանի քաղաքային զբոսայգում կայացավ միջոցառում՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան, որն արդեն 15 տարի շարունակ կազմակերպել և անցկացրել է «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ին կից բարեգործական համերգ-միջոցառումներ կազմակերպող խումբը, գործարար, Չարենցավանի բնակիչ Ռոբերտ Թովմասյանի հովանավորությամբ: «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ի և մեր խմբի անունից հայտնում ենք մեր շնորհակալությունը ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակիցներին, որոնք ունեցան բառացիորեն ակտիվ մասնակցություն միջոցառման կազմակերպող խմբին օգնելու, աջակցելու հարցում: Չարենցավանի և հարակից գյուղերի մոտ 24 800 միջոցառման մասնակիցների և հատկապես երեխաների հիշողության մեջ դեռ երկար ժամանակ կմնա միջոցառման ժամանակ նվերներ և անվճար պաղպաղակ բաժանող ոստիկանի կերպարը: Հարգանքներով՝ «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ին կից բարեգործական համերգ-միջոցառումներ կազմակերպող խմբի ղեկավար
08.06.2018 17:46БлагодарностьQuestion Настоящим обращением выражаю свою благодарность сотруднику отдела полиции г. Еревана /Малатия/ майору полиции за проявление высокого профессионализма и доброй воли в период рассмотрения моего обращения, направленного на горячую линию 1-02 04.06.2018 г.. Спасибо за службу.
06.06.2018 16:33Շնորհակալություն Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին բարեխիղճ և օպերատիվ աշխատանքի համար Question Բարև Ձեզ, հարգելի Պարոն Օսիպյան, ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել բարեխիղճ և օպերատիվ աշխատանքի համար, մասնավորապես՝ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին արդար և բարեհամբույր վերաբերմունքի համար: 02.06.2018թ., ժամը 19:30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան ոչ ճիշտ կայանելու պատճառով ոստիկանության քարշակ մեքենայի օգնությամբ տեղափոխել են տուգանային հրապարակ՝ առանց խտրականությունների։ Ներկայանալով տուգանային հրապարակ՝ ոստիկանության օպերատիվ աշխատանքի շնորհիվ մեքենան բարեհամբույր հանձնվեց մեզ։ Արդեն տեսանելի են փոփոխությունները, ուրախ ենք և հպարտ, որ ապրում ենք նոր Հայաստանում։ Սերգո Բազեյան
06.06.2018 16:31Շնորհակալություն և երախտագիտություն ենք հայտնումQuestion ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանին: Հարգելի պարոն Օսիպյան, շնորհակալություն և երախտագիտություն ենք հայտնում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության, Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի բաժիններին՝ բարեխիղճ աշխատանքի, սերտ համագործակցության, աշխատանքն օպերատիվ կազմակերպելու, մեր կազմակերպության մի քանի խանութներից կատարված գողությունը բացահայտելու և հանցագործներին սեղմ ժամկետում հայտնաբերելու համար: Հարգանքով՝ «Յուքոմ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Հ. Եսայան
01.06.2018 17:58Հայտնում եմ իմ խորին շնորհակալությունըQuestion ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վ. Օսիպյանին: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ճանապարհային ոստիկանության ծառայող Համբարձում Չոբանյանին: Նա անձնուրաց կատարելով իսկական հայ ոստիկանի  պարտականությունը՝ ինձ օգնեց վերանորոգել մեքենաս, որը խափանվել էր Դիլիջանում: 40-45 րոպե իր ձեռքերը կեղտոտելով, նույնիսկ իր հաշվին հրավիրելով մասնագետի, պարոն մայորն ինձ օգնեց, որպեսզի ես շարունակեմ ճանապարհս՝ ուղևորվելով Լոռիից Սյունիք. իմ մեքենայով տեղափոխում էի պապիկիս գերեզմանաքարը: Հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը: Երևան քաղաքի բնակիչ Դ. Մանուչարյան
01.06.2018 17:26Շնորհակալություն ոստիկանությանը բարեխիղճ աշխատանքի համարQuestion ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանին: Հարգելի պարոն Օսիպյան, ցանկանում ենք մեր շնորհակալական խոսքը հայտնել Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ամասիայի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ա. Մնացականյանին և ամբողջ օպերատիվ խմբին՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության քննչական բաժնի աշխատակիցների հետ համատեղ ուժերով արագ արձագանքնելու և պատշաճ աշխատանքի շնորհիվ «Յուքոմ» ՍՊԸ-ին պատկանող, Ամասիայում գտնվող սպասարկման կենտրոնի գողությունը կարճ ժամանակահատվածում բացահայտելու համար: Շնորհակալություն ոստիկանությանը բարեխիղճ աշխատանքի համար: Հարգանքով՝ «Յուքոմ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Հ. Եսայան
08.05.2018 17:22Խորին շնորհակալություն հանրապետության մարզերի ոստիկանության ծառայողներինQuestion ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ պարոն Վ. Գասպարյանին: Հարգելի Վլադիմիր Սերգեյի, «Հայինկասացիա» ՓԲԸ-ի ողջ կոլեկտիվի եւ իմ անունից խորին շնորհակալություն եմ հայտնում հանրապետության մարզերի այն ոստիկանության ծառայողներին, որոնք անցած օրերի ընթացքում ստեղծված ճգնաժամային իրավիճակներում աջակցություն ցուցաբերեցին եւ արդյունավետ համագործակցեցին «Հայինկասացիա» ՓԲ ընկերության ինկասացիոն ավտոմեքենաների ճանապարհային տեղաշարժի, ինկասացիոն խմբերի ուղեկցման, նյութական արժեքների, թոշակների անվտանգ ու ապահով տեղափոխմանը հանրապետության տարածքում: Նրանց պատրաստակամության եւ օպերատիվ աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ ապահովել բանկերի անխափան գործունեությունը, ինչի համար արժանի են խրախուսման։ «Հայինկասացիա» ՓԲ ընկերության ստորաբաժանումներին առավել ակտիվ աջակցություն ու միջամտություն են ցույց տվել հատկապես ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Վ. Ավագյանը ու նրա տեղակալ Ս. Միրզոյանը, Լոռու մարզային վարչության պետ Ա. Ղազարյանը ու նրա տեղակալ Մ. Ատոնյանը, Տավուշի մարզային վարչության պետ Գ. Գրիգորյանը ու նույն վարչության Դիլիջանի բաժնի պետ Վ. Ղազարյանը եւ Իջեւանի բաժնի պետ Հ. Թումանյանը։ Հարգանքներով՝ գործադիր տնօրեն Լյուդվիգ Սարգսյան
16.04.2018 13:40ՇնորհակալագիրQuestion ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ պարոն Վ. Գասպարյանին: Ձեզ է դիմում 88 տարեկան մի անպաշտպան կին, որը հարկադրաբար լքել է իր բնակարանը եւ օթեւան գտել Թալին քաղաքում։ Ես ուզում եմ իմ շնորհակալական խոսքը ուղղել Երեւան քաղաքի Չարբախի բաժանմունքում աշխատող տեղամասային տեսուչ Հեղինե Մուշեղյանին։ Պարոն Գասպարյան, վերջին 6 ամիսը իմ կյանքը իմ որդեգիր աղջիկ Մարինե Խալիֆյանը դարձրել է դժոխք, ինձ պրովակացիաների էր ենթարկում, վիճում ինձ հետ, կեղծ հայտարարություններ ու դիմումներ ներկայացնում Չարբախի բաժանմունք։ Հեղինեի շնորհիվ ոստիկանության բաժանմունքում ճանաչեցին իմ աղջկա իսկական դեմքը։ Իմ եւ աղջկաս վեճերից հետո իմ հուսահատ վիճակի ժամանակ Հեղինեն երբ ահազանգով մեր տուն էր գալիս, ինձ օգնում էր, միշտ կողքիս է եղել։ Ճիշտ է, սկզբում երբ տեսա, որ ոստիկանը կին է, մի քիչ թերահավատորեն մոտեցա, սակայն նրա հետ շփվելով հասկացա, որ բարեխիղճ ոստիկան է, իր պարտականությունները կատարող եւ ունի բարձր մարդկային հատկանիշներ։ Դիմելով Ձեզ՝ իմ շնորհակալական խոսքն եմ ուզում հայտնել Հեղինե Մուշեղյանին։ Կցանկանայի, որ նրա նման աշխատակիցներ Ձեր համակարգում շատ լինեն։ Հարգանքներով՝ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բնակչուհի Ամալյա Հովհաննիսյան
23.03.2018 17:55Դպրոցական տեսուչը աշակերտների ավագ ընկերն ու խորհրդատուն է, ուսուցիչների համախոհն ու բարեկամըQuestion ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանին: Արդեն 5 տարի է Արագածոտնի մարզի Թալինի ավագ դպրոցն ունի «Դպրոցական տեսուչ», ով օժտված է մարդկային բարձր արժանապատվությամբ: Լինելով ուսումնական հաստատությունում` կարողանում է անչափահասի կողքին լինել և օրինակելի օրինապահ, և ընկեր, և հոգատար մարդ: Թալինի ավագ դպրոցի անձնակազմը շնորհակալություն է հայտնում ոստիկանության Թալինի բաժնի ԱԳ բաժանմունքի դպրոցական տեսուչ Ժակ Ղուկասյանին` անբասիր և նվիրված աշխատանքի համար: Նա աչքի է ընկնում բարեխիղճ աշխատանքով, պատասխանատվությամբ և մարդկային բարձր արժանիքներով: Ժ. Ղուկասյանն աշակերտների ավագ ընկերն ու խորհրդատուն է, ուսուցիչների համախոհն ու բարեկամը: Շնորհակալություն ենք հայտնում «Դպրոցական տեսուչ»-ի ինստիտուտը ստեղծելու համար, քանի որ նման ինստիտուտը արդիական է և անհրաժեշտություն: Արագածոտնի մարզի Թալինի ավագ դպրոցի անձնակազմից
23.02.2018 15:38Շնորհակալ ենք Ձեզ համագործակցության համարQuestion ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանին: Հարգելի պարոն Գասպարյան, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության անունից խորին շնորհակալություն ենք հայտնում Ձեզ 2018 թ. ՖԻՖԱ Աշխարհի առաջնության գավաթը Երևանում հյուրընկալելու ընթացքում գավաթի անվտանզությունը ապահովելու համար: Մենք բարձր ենք գնահատում Ձեր աջակցությունը` 2018 թվականի փետրվարի 7-ին Կոկա-Կոլա Ընկերության և ՖԻՖԱ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներին դիմավորելու արարողությունը բարձր մակարդակով կազմակերպելու, ինչպես նաև ոստիկանական ուղեկցություն տրամադրելու համար: Շնորհակալ ենք Ձեզ համագործակցության համար: Հարգանքով` Քրիստոֆ Սպեկ, Էլինա Մարգարյան
21.02.2018 16:35Զգացված եմ ոստիկանների վերաբերմունքից, շփումից ու հոգատարությունիցQuestion ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Հարգելի ոստիկանապետ, իմ շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ եւ Ձեր ենթակայության տակ ծառայություն կատարող ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի աշխատակիցներին։ 2018թ. փետրվարի 9-ին ստացած թոշակովս Զովք խանութից կատարեցի առևտուր 9000 դրամի։ Առևտուրս դրեցի ճանապարհի կողքին եւ մի քիչ հեռացա, այդ ընթացքում անհայտ տաքսին ողջ առևտուրս փչացրեց՝ վրայով անցավ։ Զանգեցի 1-02։ Արագ արձագանքեցին։ Ուղարկեցին ոստիկաններ։ Չորս ժամ հետո զանգեցին ոստիկանությունից եւ ասացին, որ տաքսին գտել են և վարորդին բերման են ենթարկել։ Հրավիրեցին բաժին, վարորդը ներողություն խնդրեց, ասաց, որ դիտավորությամբ չի եղել, պատրաստ է վնասս հատուցել։ Հատուցեց։ Ասեմ, որ Ղարաբաղի պաշտպանությանը մասնակցել եմ, ստացել եմ վնասվածք, հաշմանդամ եմ։ Շատ ուրախ եմ, որ մեր կողքին կան և աշխատում են այդպիսի ոստիկաններ։ Զգացված եմ ոստիկանների վերաբերմունքից, շփումից ու հոգատարությունից: Երևան քաղաքի բնակիչ Սամվել Գաբրիելյան
14.02.2018 15:05Ոստիկանների արագ և արդյունավետ աշխատանքի շնորհիվ խնդիրս արագ լուծում ստացավQuestion ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանին Երևան քաղաքի բնակչուհի Լյուդմիլա Սաղաթելյանից: Հարգելի պրն. Գասպարյան, ուզում եմ տեղեկացնել, որ անցյալ տարվա դեկտեմբերի 27-ին իմ կողմից Ձեզ ուղարկված դիմումը լիովին բավարարվել է: Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, ինչպես նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներ Արմեն Մուրադյանին և Գրիգոր Դավթյանին, որոնց արագ և արդյունավետ աշխատանքի շնորհիվ խնդիրս արագ լուծում ստացավ:
08.02.2018 15:14ՇնորհակալագիրQuestion Հարգարժան պրն. Գասպարյան: Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ, Ձեր ղեկավարած համակարգի համար։ Մենք շնորհակալ ենք, որ դուք մեր կողքին եք, մեզ հարգում ու աջակցում եք։ Դուք խոսքով չեք ասում, այլ մենք գործով տեսնում ենք։ Ձեր օրինակին է նայում նաև Ձեր ղեկավարած համակարգը: Շնորհակալ ենք նաեւ այն մարդկանցից, որոնց հետ համագործակցել եւ գոհ ենք նրանց վերաբերմունքից ու աջակցությունից` ճանապարհային ոստիկանությունից՝ պրն. Եգոր Կարապետյանից եւ բոլոր տեղակալներից՝ հատկապես Խաչատրյանից եւ Սարգսյանից: Շնորհակալ ենք կադրերի վարչության պետ պրն. Քոչարյանից, աշխատակիցներ Հայկ Պետրոսյանից եւ Նարինե Պետրոսյանից։ Ամեն ինչ փողի մեջ չէ։ Մեր տղաները զոհվել են հանուն հայրենիքի, ոչ թե հանուն փողի, որի համար ուզում ենք, որ մեր ընտանիքները հարգանքի արժանանան։ Չենք բացառում, որ մեր մոտ էլ կան այնպիսի ընտանիքներ, որ այդ անվան տակ շատ բաներ են անում, կարելի է ասել՝ դրոշակ են սարքել։ Զոհվածի այրի, քառօրյա պատերազմի մասնակից եւ «Պատերազմի ժամանակ տուժածների ընտանիքների իրավունքի կենտրոն» հ/կ նախագահ Գայանե Ոսկանյան
07.02.2018 17:21Երախտիքի խոսք` Գյումրու Կումայրիի բաժնի անձնագրային բաժանմունքի պետինQuestion Ընտանիքիս եւ տատիկիս անունից մեր խորին երախտիքի խոսքն ենք հայտնում Գյումրու Կումայրիի բաժնի անձնագրային բաժանմունքի պետ տիկին Ջուլիետա Քալաշյանին։ Տեղեկանալով, որ տատիկս անձնագրի ժամկետը լրացել է, եւ որ անձամբ չի կարող ներկայանալ անձնագրային բաժին (տատիկս 99 տարեկան է), շատ արագ արձագանքեց եւ կազմակերպեց այցելություն, Իսկ անձնագրի հանձնման օրը՝ իր հետ բերելով տորթ եւ քաղցրավենիք մի մեծ ուրախություն եւ անմոռանալի տոն պարգեւեց տատիկիս՝ շնորհավորելով ոչ միայն նոր անձնագիրը, այլ նաեւ ծննդյան 99-ամյակը։ Շատ շնորհակալ եւ զգացված ենք, որ մեր քաղաքում կան նման բարեսիրտ եւ հոգատար մարդիկ, ովքեր անկախ իրենց զբաղեցրած պաշտոնից՝ օժտված են մարդկային լավագույն հատկանիշներով։ Գյումրի քաղաքի բնակչուհի՝ Ք. Եղիազարյան
26.01.2018 16:21Շնորհակալություն, որ ունենք այնպիսի ոստիկաններ, որոնց վերաբերմունքից հավատով ես լցվումQuestion Հայաստանի ոստիկանապետ պարոն Գասպարյանին քաղաքացի Գոհար Աբրահամյանից: Պարոն Գասպարյան չէի կարող անտարբեր լինել մարդկային  ջերմ վերաբերմունքի համար։ Շնորհակալություն, որ ունենք այնպիսի ոստիկաններ, որոնց վերաբերմունքից հավատով ես լցվում։ Աստված  տա բոլոր ոստիկանները լինեն այդպիսին, խնդրում եմ խրախուսել եւ օրինակ բերել այդպիսիններին, որպեսզի  բոլորը լինեն սիրալիր եւ հարգալից ժողովրդի նկատմամբ, որ ժողովուրդն էլ փոխադարձի։  Խոսքը գնում է Էրեբունու համայնքային ոստիկաններից մեկի մասին: Աստված բոլորին այդպիսին դարձնի։ 
20.01.2018 11:47Որպես ծնող ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Նոր Նորքի ոստիկաններինQuestion ՀՀ ոստիկանության պետ, պարոն Վ. Գասպարյանին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի պետ Ա. Մկրտչյանին  Երեւան քաղաքի բնակիչ Արտակ Հարությունյանից: Վերջերս մի առիթով անհրաժեշտ եղավ շփվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցների` մասնավորապես անչափահասների գործերով բաժանմունքի օպերլիազորի, նույն բաժանմունքի ավագ տեսուչի և Նոր Նորքի բաժնի ողջ հետաքննության բաժանմունքի աշխատակիցների հետ։ Եվ որքան եղավ զարմանքս, հիացմունքս, երբ զգացի, որ հանդիպել եմ կիրթ, բարեհամբույր, մարդկային եւ արդարացի, դիմացինին լսելու կարողությամբ օժտված ոստիկանների, որոնք իրենց գործելաոճով, իրենց էությամբ ծառայում են ժողովրդին։ Ես որպես ծնող ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել նրանց եւ հավատալ, որ նրանց օրինակը, նրանց պարկեշտությունն ու պատվախնդրությունը, անկողմնակալ մոտեցումը շատերի համար օրինակ կլինի։
30.12.2017 11:38ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ դստերս կյանքը փրկելու համարQuestion ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ. Գասպարյանին: Հարգելի պարոն Գասպարյան, ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ ոստիկանությանը` հանձին Հասարակական կարգի ապահովման վարչության աշխատակից Բաղդասարյանի, 2016 թ. հունիսի 22-ին դստերս կյանքը փրկելու համար: Նա այժմ ապաքինվել է: Երևան քաղաքի բնակչուհի Ս. Ալեքսանյան
13.12.2017 17:56ՇնորհակալագիրQuestion Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ոստիկանության աշխատակից, Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թաղային Ռ. Հարությունյանից։ Ես ականատես եղա նրա մարդկային վերաբերմունքին, թե ինչպես նա կարողացավ իրեն կորցրած, անկառավարելի քաղաքացուն՝ իմ տղային, համոզիչ ու հանգիստ խոսքերով ուղեկցել հիվանդանոց։ Չնայած երիտասարդ տարիքին՝ նա իրեն պահեց որպես իսկական անվտանգության աշխատակից։ Մենք միշտ տեսնում ենք վատը՝ լավ արարքները թողնելով աննկատ։ Շնորհակալություն։ Աբովյան քաղաքի բնակչուհի Ա. Սարգսյան:
31.10.2017 17:20«Այո, ոստիկանը մեր պահապանն է»Question ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ. Գասպարյանին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեր համակարգի լավագույն աշխատակիցներ՝ Տավուշի մարզային վարչության պետին, Իջևանի ոստիկանության բաժնի պետին, պետի օպերատիվ գծով տեղակալին և համայնքային ոստիկանին՝ իրենց մասնագիտական պարտականությունները պատշաճ իրականացնելու համար: Այո, ոստիկանը մեր պահապանն է: Տավուշի մարզի Լուսաձոր համայնքի բնակչուհի Սոֆյա Մերուժանի Այվազյանից:
23.10.2017 17:18«Հայ ոստիկանները հերթական անգամ բարձր մակարդակով կատարեցին իրենց վստահված գործը»Question ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ. Գասպարյանին: Հարգարժան պարոն ոստիկանապետ, ՀՀ ոստիկանությունը մշտապես աչքի է ընկել իր արժանավայել ու անբասիր ծառայությամբ, բարեխիղճ աշխատանքով: Դրա վառ ապացույցը եղավ նաև 2017 թ. հոկտեմբերի 7-ին «Բարեկամություն» միջոցառման շրջանակներում ՀՀ ոստիկանության կողմից համալսարանի ուսանողների և դասախոսական անձնակազմի անվտանգությունը բարձր մակարդակով ապահովելը: «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը խորին շնորհակալություն է հայտնում Ձեզ, որ հայ ոստիկանները հերթական անգամ բարձր մակարդակով կատարեցին իրենց վստահված գործը՝ ապահովելով միջոցառման մասնակիցների անվտանգությունը:
18.10.2017 15:58Հատուկ շնորհակալություն ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներինQuestion ՀՀ ոստիկանության պետ պարոն՝ Վ. Գասպարյանին: Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Անիլ Կումար-Սեթհիից (բն. Արմավիրի մարզ): Հայտնում եմ Ձեզ, որ 2017 թ. սեպտեմբերի 28-ին, թիվ 18 համարի երթուղային տաքսու մեջ անհայտ անձն իմ տաբատի գրպանից գողացել էր դրամապանակս, որի վերաբերյալ դիմել էի ոստիկանության Մալաթիայի բաժին: Նշեմ, որ դրամապանակիս մեջ եղել էր մոտ 800 ԱՄՆ դոլար գումար: Ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցները կարճ ժամանակում հայտնաբերեցին դրամապանակս գողացած անձին, որը վերականգնեց ինձ պատճառված ամբողջ նյութական վնասը: Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ոստիկանոթյան Մալաթիայի բաժնի ծառայողներին, որոնք ջանք ու եռանդ չխնայեցին հանցագործության բացահայտման համար և տարերկրացի քաղաքացուս հանդեպ ցուցաբերեցին բարձր մարդկային մոտեցումներ: Նաև շնորհակալություն եմ հայտնում ոստիկանության Էջմիածնի և Կենտրոնականի բաժնի ծառայողներին: Շնորհակալ եմ Ձեզանից, որ ունեք նման խելացի աշխատակիցներ:
22.09.2017 15:36Շնորհակալություն, հայ ոստիկան: Question ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանին: Մեծարգո պարոն Գասպարյան, Դուք՝ Ձեր ղեկավարած համակարգի ողջ աշխատակազմով, կոչված եք վեհ գործի՝ հասարակության միջից մաքրելու «աղբը», որպեսզի ազնիվ ու արարող հայն ապրի հանգիստ ու խաղաղ: Անկեղծ խոստովանեմ, որ դա Ձեզ հաջողվել է: Վերջերս բախվեցի մի տհաճ խնդրի, բայց ոստիկանության Արաբկիրի բաժնի ղեկավարության շնորհիվ՝ հարցը դրական լուծում ստացավ: Փառք ու պատիվ նմանատիպ ոստիկաններին. նրանք իրենց գործունեությամբ մարդկանց մեջ արթնացնում են վաղուց նիրհած հավատը ոստիկանի նկատմամբ: Ուսադիրներ կրելու և պատասխանատվությունը, և հպարտությունը այս պաշտոնյաները իրականացրին արժանապատվորեն՝ չդիպչելով երկու կողմերի ինքնասիրությանն ու արժանապատվությանը: Նրանք դրսևորեցին ազնիվ, մարդկային ու անկողմնակալ վերաբերմունք: Շնորհակալություն, հայ ոստիկան: Մաղթում եմ բոլորիդ հոգեշաղախ երջանկություն, առողջություն և նորանոր բարձունքներ ու փառավոր նվաճումներ: «Անահիտ» կադրային կենտրոնի տնօրեն ՝ Անահիտ Գասպարյան
12.09.2017 18:05Հայտնում եմ իմ շնորհակալությունըQuestion ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ. Գասպարյանին: Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Ղուկասյան փողոցի նրբանցք 1-ին 18 տան բնակիչ Վարդգես Մերգելյանից: Պարոն Գասպարյան, ես 83 տարեկան եմ, դիմել եմ Արթիկի ոստիկանության բաժին, ինձ մարդկային մեծ սիրով օգնել են, որի համար հայտնում եմ իմ շնորհակալությունը Ձեզ և Արթիկի քաղաքային ոստիկանության բաժանմունքի ողջ անձնակազմին իրենց մարդկային վերաբերմունքների համար։ Բարի ծառայություն ժողովրդի պաշտպաններին։ Հարգանքներով` Վ. Մերգելյան
16.08.2017 16:47ՇնորհակալագիրQuestion   ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ԳՆԴԱՊԵՏ ՎԼԱԴԻՄԻՐ  ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ: Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի 3-րդ շենքի 17 բնակարանի բնակիչ Գ. Սարգսյանից:   Տեղեկացնում եմ Ձեզ, որ ս/թ օգոստոսի 5-ին իմ անձնական ավտոմեքենայով երթևեկում էի Երևանից դեպի Չարենցավան քաղաք: Քանաքեռ թաղամասում մեքենայիս արգելակման համակարգը մասնակի խափանվեց, որի պատճառով ստիպված եղա կանգ առնել կամրջի վրա: Այդ պահին ինձ մոտեցավ ճանապարհային ոստիկանության տեսուչը և տեղեկանալով խնդրի մասին՝ առաջարկեց իր օգնությունը: Քանի որ ես չէի կարողանում լուծում  գտնել, մայորը առաջարկեց հետևել իրեն, և մենք ստիպված երթևեկեցինք երթևեկությանը հակառակ, այն նպատակով, որ ամենակարճ ճանապարհով հասնենք 150 մ հեռավորությամբ գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոն: Բարեհաջող հասա սպասարկման կենտրոն՝ ուրախ տրամադրությամբ, որ հայրենի ոստիկանները մարդկանց օգնության ձեռք մեկնող, սրտացավ սպաներ են:  Կարծում եմ, որ այս ամենում առկա է նաև Ձեր անձնական ներդրումը, որի համար իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ, որպես համակարգի ղեկավարի: Եվ իմ շնորհակալությունն եմ հայտնում ճանապարհային ոստիկանին իր մարդկային բարձր հատկանիշները ծառայության մեջ ցուցաբերելու համար: Հարգանքներով՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի 3-րդ շենքի 17 բնակարանի բնակիչ Գ. Սարգսյան:
01.08.2017 14:34«Երախտագիտություն և շնորհակալություն Արզական համայնքի տարածքը սպասարկող ոստիկանության աշխատակիցներին»Question ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ԳՆԴԱՊԵՏ ՎԼԱԴԻՄԻՐ  ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ: Հարգելի պարոն Գասպարյան, թույլ տվեք Ձեզ հայտնել իմ խորին երախտագիտությունը և շնորհակալությունը՝ համայնքի տարածքը սպասարկող ոստիկանության աշխատակիցների մարդկային և ոստիկանին վայել կերպարով հանրությանը ներկայանալու համար։ Վերջին տարիներին համայնքում կտրուկ նվազել են դժբախտ դեպքերի քանակը, ինչը արդյունք Է ոստիկանների լավ աշխատանքի։ ՃՈ-ի աշխատակիցների գրագետ և ակտիվ աշխատանքի արդյունքում՝ հատկապես նվազել Է ճանապարհատրանսպորտային պատահարների, ինչպես նաև ոչ սթափ վիճակում մեքենա վարելու դեպքերը։ Իմ գոհունակությունն եմ հայտնում Ձեր համակարգի աշխատակիցներին՝ նմանատիպ կերպար դրսևորելու համար, նրանց աշխատանքի շնորհիվ երաշխավորվում Է թե համայնքի ազգաբնակչության   և թե առհասարակ հայ քաղաքացու անվտանգությունը։ Կրկին իմ շնորհակալությունը հայտնելով Ձեր աշխատակիցներին՝ ցանկանում եմ՝ այդ նույն մակարդակով ու տեմպով, բոլորս միասին, մեր կոչմանը հավատարիմ մնալով՝ անենք ամեն ինչ, որ մեր երկիրը քայլ առ քայլ, օր օրի առաջ գնա։ ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ՝  Ն. ՄՈՎՍԵՍՅԱՆ, ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԶԱԿԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ:
19.07.2017 14:07ՇնորհակալությունQuestion Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Վահան Մանուկյանի հետ ծանոթացա գործի բերումով: Գողացել էին 13-ամյա որդուս հեծանիվը, ու ես հաղորդում տվեցի ոստիկանությունում: Երիտասարդ կապիտանն իր վերաբերմունքով անմիջապես հավատ ներշնչեց, իսկ օրեր անց համոզվեցի` չէի սխալվել. Վահան Մանուկյանն արագ բացահայտեց հանցագործությունը: Պարզվեց, որ միայն որդուս հեծանիվը չէին գողացել, միայն թե գողացված մյուս 13 հեծանիվների տերերը ոստիկանություն չէին դիմել, ու հանցագործությունը բացահայտելուց հետո ոստիկանները հիմա էլ տուժողներին պետք է գտնեն: Շնորհակալություն, Վահան Մանուկյան: Դու ոչ միայն հայտնաբերեցիր հանցագործին, ոչ միայն կանխեցիր նոր գողությունները, այլեւ իմ ընտանիքի, իմ 13-ամյա որդու հավատն ամրապնդեցիր ոստիկանի հանդեպ:  Հարգանքներով՝  պատմական գիտությունների թեկնածու  Աշոտ Մանուկյան  
28.06.2017 17:42Շնորհակալություն ոստիկանության վետերաններինQuestion ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վ. Գասպարյանին: Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 դպրոցի տնօրեն Ն. Ղազարյանից: Հարգելի պարոն Վ. Գասպարյան, Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 դպրոցի տնօրինությունն ու ուսուցչական կոլեկտիվը խորին շնորհակալություն են հայտնում Արաբկիրի ոստիկանության վետերանների խորհրդին՝ դպրոցի հետ ակտիվ համագործակցելու համար: 2016-2017 ուստարում վետերանները մասնակցել են մեր դպրոցի մի շարք միջոցառումների՝ նպաստելով մատաղ սերնդի ռազմահայրենասիրական ոգու բարձրացմանը: Հաջողություններ և ամենայն բարիք ենք ցանկանում մեր սիրելի վետերաններին: Դպրոցի տնօրեն՝ Ն. Ղազարյան
02.06.2017 16:56Խոսք երախտիքիQuestion ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանին: Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոցի բնակչուհի Հասմիկ Սաֆարյանից: Հարգարժան պարոն Գասպարյան, խորին շնորհակալությունս, երախտագիտությունս և հիացմունքս եմ ուզում հայտնել Ձեզ՝ ոստիկանական պրոֆեսիոնալ համակարգ ստեղծելու և ղեկավարելու համար: Խորին շնորհակալությունս նաև ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողներին, ովքեր վերջերս բացահայտեցին 2014 թ. դեկտեմբերի 29-ին ինձ վրա կատարած ավազակային հարձակման դեպքը: Թող Աստծու բարի աչքը լինի բոլորիդ վրա և միշտ արժանանաք ժողովրդի սիրուն: Հարգանքներով՝ Հասմիկ Սաֆարյան
28.04.2017 15:12«Դպրոցական տեսուչը աշակերտների ավագ ընկերն ու խորհրդատուն է, ուսուցիչների համախոհն ու բարեկամը»Question ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանին: Երևանի Ա. Ղարիբյանի անվան 142 դպրոցի տնօրեն Ա. Միրզոյանից: Հարգելի պարոն Գասպարյան, Երևանի Ա. Ղարիբյանի անվան 142 դպրոցի անձնակազմը շնորհակալություն է հայտնում ոստիկանության Նոր Նորքի բաժնի ԱԳ բաժանմունքի դպրոցական տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արշակ Մուրադյանին՝ անբասիր և նվիրված աշխատանքի համար: Արշակ Մուրադյանը աչքի է ընկնում բարեխիղճ աշխատանքով, պատասխանատվությամբ և գրագիտությամբ: Նա աշակերտների ավագ ընկերն ու խորհրդատուն է, ուսուցիչների համախոհն ու բարեկամը:  
18.04.2017 11:01«Ոստիկանությունն այսօր վայելում է մեր հասարակության վստահությունը»Question ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ԳՆԴԱՊԵՏ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ: «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանից: Հարգարժան պարոն Գասպարյան, Հայաստանի Ոստիկանությունը տարիների ընթացքում հավատարիմ իր առաքելությանը ծառայել և ծառայում է օրենքին ու ժողովրդին: Պատշաճ ձևով իրականացնում է իրավակարգի ամրապնդումը, հասարակական կարգի պահպանումը և հանցավորության դեմ պայքարի գործը: Աճել և աճում է Ոստիկանությանը վստահողների թիվը, բարձրացել է Ոստիկանության գործունեության հանրային վերահսկողությունը: Կատարվում է հանրային պահանջն, արդարացվում են քաղաքացիների անկնկալիքները բոլոր ուղղություններով, ապահովում է քաղաքացիների իրավունքների լիարժեք իրացումը: Սխալված չեմ լինի,որ ասեմ այսօր մենք բոլորս էլ ցանկանում ենք, ինչու չէ նաև պարտավոր ենք աջակցել մեր Ոստիկանության լիարժեք կայացմանը: Ողջունում ենք Ոստիկանության և քաղաքացու ցանկացած երկխոսություն: Մեր բոլորի համար էլ ուրախալի է Ոստիկանության լիարժեք կայացվածությունը և հետաքրքրում է թե ինչ մակարդակի վրա է գտնվում Ոստիկանության մասնագիտական պատրաստվածությունը և ինչպես է աշխատում ու մատուցում ծառայությունը, իհարկե, օրենքի սահմաներում, օրենքով ամրագրված իրենց իրավունքներով: Համոզված կարող եմ ասել, որ Ոստիկանությունը այսօր վայելում է մեր հասարակության վստահությունը: Չպետք է մոռանանք, որ վերջին ժամանակահատվածում էական բարեփոխումներ և առաջընթաց է նկատվում Ոստիկանության աշխատաոճի մեջ: Այդ բոլորը տեսնում է մեր քաղաքացին և ցանկանում է լինել Ոստիկանի կողքին և իրեն ավելի պաշտպանված տեսնի: Հաստատապես կարելի է ասել, որ այսօր ստեղծվել է մի այնպիսի միջավայր, որ քաղաքացին չի խուսափում ոստիկանին հանդիպելուց, նրա հետ շփվելուց, ոստիկանի մեջ տեսնում է մի անձի, որը պաշտպանում է իրեն: Ամեն անգամ լսելով Ձեզ կրկին անգամ վստահություն ենք ձեռք բերում, որ ոստիկանությունը մեզ լիարժեք կպաշտպանի: Հուսանք, որ խնդիրների լուծման, թերությունների, սխալնների և վրիպումների վերացման գործում ոստիկանության ուժերը կհերիքեն, ոստիկանության պրոֆեսիոնալ, կառուցվածքային իրականացված բարեփոխումները և ձեռքբերումներն արդյունք են ոստիկանության և անձամբ Ձեր իրականացված և իրականացվող աշխատանքների: Հավատացած եմ, որ այսուհետ հասարակությունը և պետությունը պահանջից բացի Ձեզ կապահովի բարեկեցիկ կյանքով, որ անձնազոհության գնացող ոստինականն երբեք չմտածի, տարակուսի իր ընտանիքի ապրելակերպով: Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր ոստիկան իր թիկունքում ունենա տնտեսապես ապահովված և բարոյապես կայուն ընտանիք: Անհերքելի է, որ այսօր Հասարակության աչքին բարձրացել է ոստիկանության հեղինակությունը: Հավատացեք, որ անվտանգության ոլորտի թափանցիկությունը երբեք չի հակասի մասնագիտական գաղտնիության պահպանմանը: Եթե նախկինում հասարակությունը շատ ու շատ բարի ցանկությունները ուներ ոստիկանությանը ապա այսօր հաստատապես կարելի է ասել, որ այդ բարի ցանկությունները հիմնականում իրագործվել են, իսկ մնացած անելիքներն էլ օր-օրի իրագործվում են: Հասարակությունը հավատում է նրանց ովքեր փնտրում են ճշմարտությունը և հաստատում են այն և ոչ թե նրանց ովքեր գտնում են այն: Շնորհակալ ենք Ձեր գործը պրաֆեսիոնալ ու արժանապատվորեն կատարելու համար: Միդիա-Շանգալ Եզդիների ազգային միավորում ՀԿ անդամների և անձամբ իմ անունից շնորհավուրում եմ բոլոր ոստիկաններին և վետերաններին մասնագիտական օրվա կապակցությամբ: Աստված պահապան: «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան, ք. Երևան:
02.03.2017 11:25ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ՆԱՄԱԿ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ. «Ոստիկանության աշխատակիցները դրսևորեցին բարձր պրոֆեսիոնալիզմ և անհրաժեշտ հոգատարություն»Question ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին:  ՌԴ քաղաքացի, Կրասնոդարի մարզի Կրիմսկի շրջանի բնակիչ Ահմադ Սաբրիի Չօլօյանից:  Հարգելի պարոն Գասպարյան, ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Ձեզ, Ձեր տված հանձնարարականների արդյունքում իմ կողմից ներկայացված բողոքին տրվեց արագ և արդյունավետ արձագանք և հնարավոր եղավ կարգավորել անհապաղ լուծում պահանջող հարցերը:  Առանձնահատուկ շնորհակալությունս ոստիկանության Արմավիր մարզային վարչության ղեկավարությանն ու անձնակազմին՝ վարչության պետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ: Ոստիկանության աշխատակիցները դրսևորեցին բարձր պրոֆեսիոնալիզմ և անհրաժեշտ հոգատարություն:
27.02.2017 15:19Ոստիկանների շնորհիվ՝ ընտրություններն անցան առանց միջադեպերի և խախտումներիQuestion ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանին: Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքի ղեկավար Սամվել Օհանյանից: Հարգելի Վլադիմիր Գասպարյան, ցանկանում եմ իմ և Արծվանիստ համայնքի բնակչության կողմից խորին շնորհակալություն հայտնել ոստիկանության Մարտունու բաժնի ողջ անձնակազմին: Մեր ոստիկանները մշտապես կանգնած են գյուղացու կողքին, հաճախակի են հանդիպումներ ունենում ազգաբնակչության հետ և քաջատեղյակ են մարդկանց խնդիրներին ու հոգսերին: Ցանկանում եմ առանձնացնել վերջերս մեր համայնքում կայացած ընտրությունների ընթացքում ոստիկանների գերազանց ծառայությունը: Նրանց շնորհիվ ընտրություններն անցան առանց միջադեպերի և խախտումների: Հարգանքներով՝ Սամվել Օհանյան:
22.12.2016 15:35Շնորհակալությունս ոստիկաններինQuestion ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին:  Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակչուհի Հրավարդ Ֆրանգուլյանից: Մեծարգո պարոն Գասպարյան, ես և իմ ընտանիքը մեր շնորհակալությունն ենք հայտնում ոստիկանության Տաշիրի բաժնի ողջ անձնակազմին՝ ինձ և ամուսնուս մարդկայնորոն ձեռք մեկնելու և անգնահատելի աջակցություն ցուցաբերելու համար:  Աստված պահապան Ձեզ և բոլոր ոստիկաններին: Ձեզ ամենալավն եմ ցանկանում: Հարգանքներով՝ Հրավարդ Ֆրանգուլյան:
08.11.2016 14:54«Ոստիկանները «տաք հետքերով» բացահայտեցին իմ բնակարանից կատարված գողությունը»Question ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակչուհի Սաթենիկ Պողոսյանից: Հարգելի պարոն Գասպարյան, 2016 թ. հունիս ամսին իմ բնակարանից գողություն էր կատարվել, գողացել էին իմ ոսկյա զարդերը: Անմիջապես դիմեցի ոստիկանության Հրազդանի բաժին և մեծ եղավ իմ ուրախությունը, երբ ոստիկանության ծառայողները «տաք հետքերով» բացահայտեցին հանցագործությունն ու ինձ վերադարձրին տարիների ընթացքում արդար քրտինքով ձեռք բերած ոսկյա զարդերը: Խորին շնորհակալությունս եմ հայտնում Ձեզ և Ձեր ղեկավարությամբ աշխատող ոստիկանության Հրազդանի բաժնի ողջ անձնակազմին: Հարգանքներով՝ Ս. Պողոսյան
02.11.2016 18:36«Շնորհակալություն՝ ոստիկանական համակարգը թարմ ուժերով համալրելու, բարոյահոգեբանական մթնոլորտը առողջ հարթություն տեղափոխելու և խարխլված հավատը վերականգնելու համար» Question   ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Երևան քաղաքի բնակչուհի Մ. Թևանյանից: Հարգարժան պարոն Գասպարյան, ես մանկավարժ եմ, ամբողջ կյանքում իմ գործը եղել է մեր երկրի համար արժանի մարդիկ կրթելը: Այդպես դաստիարակել եմ նաև որդուս, որը 2014 թ.-ից աշխատանքի է անցել Երևանի հիմնարկներից մեկում, պարտաճանաչ ձևով աշխատել և մի օր էլ դարձել խաբեության և խարդախության զոհ, որի հեղինակը տղայիս ղեկավարն էր՝ հիմնարկի տնօրենը: Նա չարաշահելով պաշտոնական դիրքը՝ օգտագործելով տղայիս անձնագրի պատճենը, վարկային կազմակերպություններից մեկում խաբեությամբ և խարդախությամբ ձևակերպել է 167.000 դոլարի վարկ ... տղայիս անունով: Հայտնվելով անելանելի վիճակում՝ դիմեցինք ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների հակազդման վարչություն: Անկեղծ ասած, որոշ ուժային կառույցների վերաբերյալ մեր կյանքում կան հնուց եկող կարծրատիպեր, այդ կառույցների հետ շփվելն անգամ թվացել է դժոխք, իսկ այնտեղից դուրս գալը՝ անհնարին: Բայց ի զարմանս մեզ՝ մենք ոստիկանության 6-րդ վարչությունում տեսանք բոլորովին ուրիշ մի աշխարհ՝ բարձր պրոֆեսիոնալիզմ, սիրալիր վերաբերմունք, մարդուն անկեղծորեն աջակից լինելու պատրաստակամություն: Այնտեղ միանգամից ընթացք տվեցին մեր դիմումին և մինչև վերջ հետևողական եղան, որպեսզի հաղթանակի արդարությունը: Թեև այդ քրեական գործը ըստ քննչական ենթակայության ներկայումս գտնվում է այլ գերատեսչությունում, բայց ես իմ պարքն եմ համարում, հարգարժան պարոն Գասպարյան, խորին շնորհակալությունս հայտնել Ձեզ, Ձեր ղեկավարած կառույցին և հատկապես ԿՀԴՊ ԳՎ-ի անձնակազմին: Որպես ՀՀ քաղաքացի՝ նաև իմ երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ՝ ոստիկանական համակարգը այդպիսի թարմ ուժերով համալրելու, բարոյահոգեբանական մթնոլորտը նման առողջ հարթություն տեղափոխելու և մեր խարխլված հավատը վերականգնելու համար: Հարգանքներով՝ Երևան քաղաքի բնակչուհի, մանկավարժ Մ. Թևանյան  
18.10.2016 15:11Շնորհակալական նամակ «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ից Question ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Մարո Մաթոսյանից: Հարգելի պարոն Գասպարյան, մեր կենտրոնն իրականացնում է ընտանեկան բռնության ենթարկված կանանց և երեխաների աջակցության ծրագիր՝ տրամադրելով սոցիալական, իրավաբանական, հոգեբանական խորհրդատվական օգնություն, շահերի պաշտպանություն, իսկ ճգնաժամային դեպքերի համար տրամադրվում է նաև կացարան։ Մեր կազմակերպությունն իր գործառույթների շրջանակներում համագործակցում է ՀՀ ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի բաժինների հետ։ Այս փոխհամագործակցությունը գնալով ավելի ու ավելի արդյունավետ է դառնում։ Շուրջ հինգ տարի է մենք համագործակցում ենք Լոռու մարզի ոստիկանության Տարոնի և Գուգարքի բաժինների անչափահասների գործերով բաժանմունքների աշխատակիցների հետ։ Համագործակցության արդյունքում ունենում ենք դեպքերի քննարկումներ, ինչպես նաև համատեղ մշակվում են ծրագրեր՝ ընտանեկան բռնության ենթարկված կանանց և երեխաներին աջակցելու և նրանց անվտանգության ապահովման գործում։ «Կանանց աջակցման կենտրոնն» իր խորին շնորհակալությունն է հայտնում ոստիկանության Տարոնի և Գուգարքի բաժինների անչափահասների գործերով բաժանմունքների աշխատակիցներին՝ աշխատանքային գործընթացում ցուցաբերած մասնագիտական հմտությունների և ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման համար։ Հարգանքներով՝ Մարո Մաթոսյան:  
11.10.2016 15:44«Հիացած եմ բարեխիղճ ոստիկանների հմուտ և օպերատիվ աշխատանքից» Question Հայաստանի ճանապարհային ոստիկանության ղեկավարությանը: Երևանի բնակչուհի Ագնեսա Թոփուզյանից: ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ: Ճանապարհային ոստիկանության հարգելի թիմ, ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել նախօրեին օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցների կողմից ինձ ցուցաբերած իսկապես օպերատիվ աջակցության համար: Երկու օր առաջ տաքսի ավտոմեքենայում, որի համարանիշը չէի հիշում, զգեստ էի մոռացել: Ժամը 22-ի սահմաններում, այլայլված ու անօգնական վիճակում, զանգահարեցի ՃՈ հերթապահ մաս և խնդրեցի օգնել: Ինձ ուշադիր լսելուց հետո հերթապահ ոստիկանը, որ առաջին իսկ բառից սրտացավության դրսևորեց ինձ հետ կատարվածի նկատմամբ, շատ քաղաքավարի խնդրեց մի փոքր սպասել: Սպասաեցի, և միայն հետո էի իմանալու, որ ոստիկանները քիչ անց արդեն գործի էին անցել: Մեծ եղավ զարմանքս և ուրախությունս, երբ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կարճ ժամկետում հայտնաբերեցին հիշյալ տաքսի ավտոմեքենան, զանգահարեցին, հանդիպեցինք և իմ զգեստը, որ անչափ կարևոր էր ինձ համար, վերադարձրին ինձ: Շատերի համար գուցե ասածս մանրուք թվա, բայց ինձ հետ տեղի ունեցածը իմ մեջ փոխեց արմատացած շատ պատկերացումներ: Հիացած եմ բարեխիղճ ոստիկանների հմուտ և օպերատիվ աշխատանքից:  Լավագույն բարեմաղթանքներս ձեզ և հաջողություններ ձեր դժվարին ծառայության մեջ: Հարգանքով՝ Ագնեսա Թոփուզյան:
18.09.2016 19:49«Ոստիկանության ճիշտ և գրագետ աշխատանքի շնորհիվ քաղաքում խուճապ չառաջացավ» Question   ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենատ Վլադիմիր Գասպարյանին: Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչ Կ. Ափոյանից: Հարգելի պարոն Գասպարյան, ցանկանում եմ խորին շնորհակալությունս հայտնել Ձեզ, որովհետև Դուք ամեն օր ոստիկանության աշխատակիցների մեջ սերմանում եք նվիրված, անշահախնդիր և ազնիվ ծառայություն, բարություն, ժողովրդին ձեռք մեկնելու և օգնելու պատրաստակամություն: Արթիկ քաղաքի բազմաթիվ ընտանիքներ իրենց երախտագիտությունն են հայտնում ոստիկանության Արթիկի բաժնի ողջ անձնակազմին՝ մեր քաղաքին պատուհասած աղետի՝ ջրհեղեղի օրերին փրկարարական աշխատանքներին մասնակցելու և բնակիչներին ամենատարբեր հարցերում օգնության ձեռք մեկնելու համար: Ոստիկանության ճիշտ և գրագետ աշխատանքի շնորհիվ քաղաքում խուճապ չառաջացավ: Կեցցեն Ձեր ղեկավարած համակարգի ազնիվ, նվիրված և գրագետ ոստիկանները: Հարգանքներով՝ Կ. Ափոյան:
05.08.2016 18:37Շնորհակալություն՝ ոստիկանի կոչումը բարձր պահելու համարQuestion     ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանատ Վ. Ս. ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ:   Ինչպես գիտեք, ԱՄՆ Խաղաղության Կորպուսի 105 Կամավորներ ներկայումս ծառայում են Հայաստանի 70 քաղաքային և գյուղական համայնքներում։ Կամավորները աշխատում են համայնքներում ուսումնական հաստատություններում անգլերենի ուսուցումը բարելավելու, ինչպես նաև ոչ կառավարական կազմակերպությունների աշխատանքը ամրապնդելու գործում, հատկապես շեշտը դնելով երիտասարդության զարգացման վրա։ Կամավորների գգալի մաս տեղակայվել է Սյունիքի մարզում՝  11-ը   Սիսիանի վարչական տարածքում։ Սիսիանի տարածաշրջանի Կամավորները մշտապես գտնվում են Ոստիկանության աշխատակիցների ուշադրության ներքո և իրենց զգում են ապահով ու պաշտպանված։ Ցանկանում եմ առանձնապես նշել ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության մայոր Դավիթ Հովհաննիսյանին՝ կամավորներին մշտապես աջակցելու, ցուցաբերած հոգատարության և իր ծառայողական պարտականությունները արհեստավարժ և բարձր մակարդակով կատարելու համար։ Այս գնահատականը ձևավորվել է արդեն 3 և ավելի տարիների ընթացքում, մայոր Հովհաննիսյանի կողմից մշտապես ցուցաբերած աշխատանքային և մարդկային որակների արդյունքում։ Նշեմ նաև. որ այս ամառ իրականացված «Սահմանից-Սահման» քայլարշավի մասնակից կամավորները ևս գոհունակություն են հայտնել Սիսիանի տարածքում նրանց անվտանգությունը ապահովող ոստիկանության աշխատակիցներին և նրանց ղեկավարությանը՝ ի դեմս ոստիկանության մայոր Դավիթ Հովհաննիսյանի, ով քայլարշավի ողջ ընթացքում, իր ծառայողական պարտականությունները և հոգատարությունը ցուցաբերելով բարձր է պահել ՀՀ ոստիկանության դերը և նշանակությունը նման կարևոր և հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող միջոցառումների ժամանակ: Հարգանքով՝ Չարլզ Էնսիսո ԱՄՆ Խաղաղության Կորպուսի տնօրեն: 29 հուլիսի, 2016 թ.: 
04.08.2016 18:29Նամակ՝ ԱՄՆ Խաղաղության Կորպուսի տնօրենիցQuestion 29 հուլիսի, 2016 թ.: ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանատ Վ. Ս. ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ:   Հարգելի պարոն Գասպարյան, սույն նամակով ցանկանում ենք տեղեկացնել Ձեզ, որ 2016 թվականի հունիսի 1–ից 21-ը կայացավ Հայաստանում Խաղաղության Կորպուսի կամավորների կազմակերպած «Սահմանից Սահման» նախաձեռնության հերթական քայլարշավը։ 2010 թվականին Հայաստանի տարածքում գործող մի շարք կազմակերպություններ, որոնք քաջատեղյակ էին առողջության և բնապահպանության բնագավառում ծնողների և երեխաների ընդհանուր ինֆորմացիայի իրազեկության բացակայության մասին, առաջարկեցին սկսել «Սահմանից Սահման» նախաձեռնությունը։ 2010 թվականից ի վեր, ամեն տարի, «Սահմանից Սահման» քայլարշավի ընթացքում Խաղաղության Կորպուսի 6-7 հոգանոց թիմեր քայլում են Հայաստանի տարածքով և երթուղու երկայնքով տեղակայված՝ հետաքրքրված համայնքներում դասեր վարում։ Այս տարի երեք թիմ է մասնակցել, երկու խումբ քայլել է հյուսիսից՝ Վրաստանի սահմանից և մեկ խումբ հարավից՝ Իրանի սահմանից։ Քայլարշավի ավարտին թիմերը հանդիպել են Եղեգնաձորում՝ հունիսի 21-ին։ Քայլարշավի մասնակից Խաղաղության Կորպուսի 18 Կամավորներ իրենց 8 հայ գործընկերների հետ միասին աշխատել են 50-ից ավել համայնքներում՝ առողջ ապրելակերպի վեց տարբեր սկզբունքներ դասավանդելով 1500 երիտասարդների համար։ Քայլարշավի ողջ ընթացքում ՀՀ ոստիկանության աշխատակիցները բարձր մակարդակով ապահովել են մասնակիցների անվտանգությունը, որի շնորհիվ ոչ մի պատահար չի արձանագրվել։ Օգտվելով առիթից, ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Ձեզ՝ ծրագրին ցուցաբերած աջակցության համար։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանին, ինչպես նաև ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Լևոն Զաքարյանին։ Հարգանքով՝ Չարլզ Էնսիսո ԱՄՆ Խաղաղության Կորպուսի տնօրեն:
24.06.2016 11:56Շնորհակալություն ոստիկաններին՝ ֆուտբոլի առաջնությունն անց է կացվել առանց միջադեպերիQuestion ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Կոտայքի մարզի Բյուրեղավանի մարզադպրոցի տնօրեն Ն. Տերտերյանից: Հարգելի պարոն Գասպարյան, Կոտայքի մարզի Բյուրեղավանի մարզադպրոցի կոլեկտիվն իր խորին շնորհակալությունն է հայտնում ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքի անձնակազմին՝ Ֆուտբոլի 2016 թ. ՀՀ պատանեկան առաջնության ընթացքում պատշաճ վերահսկողություն սահմանելու և կարգուկանոն հաստատելու համար, ինչի շնորհիվ խաղերն անցկացվեցին առանց միջադեպերի: Հարգանքով՝ Ն. Տերտերյան:
15.06.2016 10:01Очень важно чувствовать свою защищенность со стороны правоохранительных органов и полностью им доверять. БЛАГОДАРЮ НАШУ ПОЛИЦИЮ!Question Уважаемый господин В. Гаспарян! Этим письмом я хочу поблагодарить сотрудника Марашского отделения Полиции г. Еревана, участкового полицейского Абрамяна Сергея. Я живу в данном участке уже 59 лет. Совершенно точно могу сказать, что Абрамян — первый участковый, который при назначении на работу пришел закомиться с жителями вверенного ему участка, спрашивал об имеющихся у нас проблемах. В конце посещения оставил свои координаты, чтобы мы могли связаться с ним в случае необходимости. Мне пришлось несколько раз обратиться к Абрамяну за помощью. Корректный, уважительный, всегда внимательно слушает, выясняет все детали обстаоятельно  и, самое главное, оперативно реагирует. Я живу здесь одна и очень важно чувствовать свою защищенность со стороны правоохранительных органов и полностью им доверять. Благодарю и от имени моей дочери, которая проживает в городе Мюнхене, работает  в правительстве Верхней Баварии. Хочется пожелать Абрамяну  С.Э. всех благ и дальнейших успехов в своей трудной работе. С уважением, Нерсесова К.П.,  Лихтенберг  И.
07.06.2016 11:00Շնորհակալություն ոստիկանությանը՝ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման միջոցառումների ընթացքում կարգուկանոնը բարձր մակարդակով պահպանելու համարQuestion ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Հարգելի պարոն Գասպարյան, «Ավրորա»  համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման առաջին արարողությունը նշանակալի և պատմական էր մեր ազգի համար: Համատեղ ջանքերով մեզ հաջողվեց ընդգծել մարդասիրական արժեքները պահպանելու և աշխարհում տարածելու կարևորությունը: Մենք բարձր ենք գնահատում Ձեր և Ձեր ղեկավարած համակարգի ներդրումը «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման հետ կապված միջոցառումների կազմակերպման և անցկացման հարցում: Ակնկալում ենք, որ մեր համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում: Հարգանքով՝ Էդգար Մանուկյան, Հիմնադրամի տնօրեն:
03.06.2016 10:51Շնորհակալություն՝ Խուլերի հայկական սպորտային կոմիտեիցQuestion ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Հարգելի պարոն Գասպարյան, Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը 2016 թ. մայիսի 16-ից 25-ը անցկացվեց Խուլերի շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցեցին 24 պետություններից շուրջ 100 մարզիկներ: Նշված օրերին ոստիկանության ՊՊԾ 1-ին գումարտակի 2-րդ վաշտի անձնակազմը պարտաճանաչ ներկա է գտնվել մրցաշարին: Ոստիկանների ներկայությունը ավելի զգոն էր պահում շրջապատի մարդկանց և ապահով՝ շախմատիստներին: Խուլերի հայկական սպորտային կոմիտեն իր խորին շնորհակալությունն է հայտնում Ձեզ՝ ցուցաբերած ուշադրության և վերաբերմունքի համար և ցանկանում ամենայն բարիք: Հարգանքով՝ ԽՀՍԿ ՀԿ նախագահ՝ Գ. Գրիգորյան
22.05.2016 15:03«Հիացած եմ ոստիկանության աշխատակիցների օպերատիվությամբ և պրոֆեսիոնալիզմով»Question ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Երևանի Արարատյան 1-ին զանգվածի 6/48 հասցեի բնակիչ Կարապետ Սիմոնյանից: Մեծարգո պարոն Գասպարյան, ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի անձնակազմին՝ դիմումիս արագ և սրտացավորեն արձագանքելու համար: Հիացած եմ ոստիկանության աշխատակիցների օպերատիվությամբ և պրոֆեսիոնալիզմով: Քաղաքացու հետ աշխատելու մակարդակը, կարելի է ասել, դրված է ճիշտ ռելսերի վրա: Հարգանքով՝ Կ. Սիմոնյան:
18.04.2016 16:45ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐQuestion ԱՄՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՊՈՒՍԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ:   ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ:   ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության վիզաների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժնի  աշխատակազմին՝  Հայաստանում ԱՄՆ Խաղաղության Կորպուսի կամավորականներին բացառիկ աջակցություն ցուցաբերելու համար: ԱՄՆ Խաղաղության Կորպուսի Հայաստանյան գրասենյակի տնօրեն՝ Չարլզ Էնսիսո:
16.04.2016 19:04Շնորհավորական նամակ ՀՀ ոստիկանության պետինQuestion   ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Մեծարգո պ-րն ՎԼԱԴԻՄԻՐ ՍԵՐԳԵՅԻ, Վահան սահմանամերձ համայնքի բնակչության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ։ Ոստիկանությունը մշտապես գտնվում է հանցավորության դեմ պայքարի և հասարակական կարգի պահպանման առաջին գծում, հայրենասիրությամբ ու ազգանվիրությամբ իր լուման է բերում նաև մեր հայրենիքի սահմանների պաշտպանության վեհ գործին։ Հարգելի պարոն Գասպարյան, հարգում եմ Ձեզ որպես պատվասեր և վճռական անձնավորության։ Ձեր երկար տարիների աշխատանքն ապացուցում է, որ գլխավորը Ձեզ համար եղել և մնում է Հայրենիքն ու նրա շահը, հայ մարդու և քաղաքացու ապահովությունն ու անվտանգությունը։ Դուք մարդու այն տեսակն եք, ով կոչված է պատվով վերցնել իր վրա պատասխանատվություն, անձնական օրինակով ոգեշնչել գործընկերներին, գնահատել նրանց նվիրված ու անձնուրաց աշխատանքը, սովորեցնել նրանց՝ չընկրկել մարտահրավերների առջև։ Կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ Ձեզ առողջություն, ընտանեկան երջանկություն և անփորձանք ծառայություն՝ ի փառս Հայաստանի Հանրապետության։ Հարգանքներով՝ Գեղարքունիքի մարզի Վահան համայնքի ղեկավար՝ Գուրգեն Բալյան:        
08.04.2016 10:12Շնորհակալություն՝ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի անձնակազմինQuestion ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Վայոց ձորի մարզի Խաչիկ համայնքի՝ վարկային կազմակերպությունների կողմից տուժած հարյուրավոր ընտանիքների կողմից: Հարգելի պարոն Գասպարյան, մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ձեզ և Ձեր ղեկավարած ոստիկանության համակարգի ծառայողներին, մասնավորապես ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ողջ անձնակազմին՝ Խաչիկ համայնքի բնակիչներին պաշտպանելու և աջակցելու համար: Խաչիկ գյուղի հարյուրավոր ընտանիքներ գտնվում էին անելանելի, անմխիթար և ծանր վիճակում: ԱՐԵԳԱԿ և ՖԻՆՔԱ ունիվերսալ վարկային կազմակերպությունների ներկայացուցիչները, հանցավոր համաձայնության գալով մեր համագյուղացի ամուսինների հետ, շուրջ հարյուր բնակիչների անունով վարկ են ձևակերպել և գրպանել այն: Վստահելով և հավատալով ոստիկանի անձնվեր աշխատանքին՝ դիմեցինք ոստիկանության Եղեգնաձորի բաժին և կարճ ժամկետում խաբեությունը ջրի երես ելավ: Մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, որ ոստիկանը կանգնած է մեր կողքին և Ձեր ուղերձը ոստիկանին կրում է գործնական բնույթ: Հարգանքներով՝ Խաչիկ համայնք
01.04.2016 20:07«Շնորհակալությունս մեր ոստիկանությանը»Question ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակչուհի Լ. Հովագիմյանից: Հարգարժան պարոն Գասպարյան, ցանկանում եմ Ձեր միջոցով խորին շնորհակալությունս հայտնել ոստիկանության Տավուշի բաժնի պետին և ողջ անձնակազմին՝ ինձ մարդկայնորեն սատարելու և անշահախնդիր օգնության ձեռք մեկնելու համար: Վերջերս աղջկաս փախցրել էին՝ նրա կամքին հակառակ ամուսնանալու համար: Ես անմիջապես դիմեցի բաժնի պետի օգնությանը և ընդամենը 15 րոպեում աղջիկս հետ վերադարձվեց՝ շնորհիվ ոստիկանության աչալուրջ և արագ աշխատանքի: Կրկին շնորհակալությունս մեր ոստիկանությանը: Հարգանքներով՝ Լ. Հովագիմյան:
15.02.2016 19:13Շնորհակալություն ոստիկաններինQuestion ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Աշտարակ քաղաքի Պ. Պռոշյան փողոցի թիվ 11 շենքի բնակիչներից: Հարգելի պարոն Գասպարյան, մեր բակը և շենքի մերձակայքը հակաօրինական տարրերից ազատելու խնդրանքով մեկ տարի առաջ դիմել էինք ոստիկանության Աշտարակի բաժին: Արդեն մեկ տարի է այդ տարածքներում կարգուկանոն է հաստատված և ամբողջ թաղամասը ոստիկանության ծառայողների ուշադրության կենտրոնում է: Հետևողականություն և գործի նկատմամբ պատասխանատվություն ցուցաբերելու համար մեր շնորհակալությունն ենք հայտնում ոստիկանության Աշտարակի բաժնի անձնակազմին: Հարգանքներով՝  Աշտարակ քաղաքի Պ. Պռոշյան փողոցի թիվ 11 շենքի բնակիչներ:
22.01.2016 16:50«Միայն քաղաքացու կողքին կանգնելով, նրան սրտացավորեն ձեռք մեկնելով և անձնվեր աշխատանքով է հնարավոր բարձր պահել ոստիկանի և ոստիկանության անունն ու արժանապատվությունը»Question ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Արարատի մարզի Բյուրավան համայնքի բնակիչ Զորիկ Հովհաննիսյանից:   Հարգարժան պարոն Գասպարյան, ս/թ. հունվարի 11-ի առավոտյան այցելելով Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գտնվող, ինձ պատկանող առանձնատունը՝ անակնկալի եկա. բոլոր սենյակների դռները բաց էին, ամբողջ տունը՝ տակնուվրա արված, սենյակներից անհետացել էին բազմաթիվ իրեր: Անմիջապես ահազանգեցի ոստիկանության Գառնու բաժանմունք: Օպերատիվ խումբն առանց ժամանակ կորցնելու եկավ դեպքի վայր, կատարվեցին բոլոր անհրաժեշտ գործողությունները և պարզվեց, որ գողը կամ գողերը գործել են ոչ մի հետք չթողնելով: Անկեղծ ասած, հույս չունեի, որ հանցագործությունը երբևէ կբացահայտվի, մանավանդ, որ շուրջ մեկ ամիս առանձնատանս չէի եղել և հնարավոր էր, որ այդքան ժամանակ առաջ էլ կատարվել էր դեպքը: Բայց մեծ եղավ զարմանքս, երբ կեսգիշերին ոստիկանությունից զանգահարեցին ինձ, որպեսզի նկարագրեմ գողացված ապրանքներից մեկի՝ ձայնագրիչի արտաքին տեսքը: Պարզվեց, որ ոստիկանները ժամեր առաջ, գողությունը կատարելու կասկածանքով, բաժանմունք էին տարել թաղամասի բնակիչներից մեկին, ով խոստովանել էր հանցանքը: Հարգարժան պարոն Գասպարյան, շնորհակալություն Ձեզ՝ Ձեր թափած այն հսկայական ջանքերի համար, որ ներդրել եք որպեսզի բարեփոխվի ոստիկանությունը և յուրաքանչյուր աշխատակից գիտակցի, որ միայն քաղաքացու կողքին կանգնելով, նրան սրտացավորեն ձեռք մեկնելով և անձնվեր աշխատանքով է հնարավոր բարձր պահել ոստիկանի և ոստիկանության անունն ու արժանապատվությունը: Մեծագույն երախտագիտությունս նաև ոստիկանության Գառնու բաժանմունքի անձնակազմին՝ արագ արձագանքելու և հանցագործությունը հաշված ժամերում բացահայտելու համար: Շնորհակալություն և փառք ձեզ՝ պարոնայք սպաներ: Հարգանքներով և երախտագիտությամբ՝ Զորիկ Հովհաննիսյան:
24.12.2015 18:21Շնորհակալություն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքի պահպանությունն իրականացրած ոստիկաններինQuestion ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ, ԳԵՆԵՐԱԼ ԼԵՅՏԵՆԱՆՏ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ: Հարգելի պարոն Գասպարյան. 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման, անցկացման, ինչպես նաև հետընտրական ամբողջ ընթացքում ցուցաբերած օրինակելի ծառայության համար ցանկանում եմ հատուկ շնորհակալությունս հայտնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքի պահպանությունն իրականացնող ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ղեկավարությանն ու անձնակազմին: Հարգանքով՝ Տիգրան Մուկուչյան, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ:
23.12.2015 16:17Շնորհակալություն՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության աշխատակիցների ծառայողական պարտականությունները պատշաճ և անթերի կատարելու համարQuestion ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Հարգելի պարոն Գասպարյան, 2015 թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության աշխատակիցների ծառայողական պարտականությունները պատշաճ և անթերի կատարելու համար հայտնում ենք մեր շնորհակալությունը: Հարգանքով՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հ. Սարգսյան:
02.12.2015 18:19Ոստիկանները հայտնաբերեցին գողացված համակարգիչըQuestion ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Հարգելի պարոն Գասպարյան, հայտնում եմ, որ 2015 թ. նոյեմբերի 17-ին «Այբ» կրթական հիմնադրամի գրասենյակից հափշտակել էին համակարգիչ: Դեպքի մասին տեղյակ է պահվել ոստիկանության Կենտրոնականի բաժնին: Բաժնի ծառայողների օպերատիվ և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ՝ գողություն կատարողը հայտնաբերվել է, իսկ նոյեմբերի 25-ին հիմնադրամը ոստիկանության Կենտրոնականի բաժնից ստացել է իր համակարգիչը՝ սարքին վիճակում: «Այբ» կրթական հիմնադրամը խորին շնորհակալություն է հայտնում ՀՀ ոստիկանությանը, մասնավորապես, Կենտրոնականի բաժնի անձնակազմին՝, իրենց աշխատանքին սրտացավ մոտենալու և այն բարեխղճորեն կատարելու համար: Օրհնությամբ՝ Մեսրոպ քահանա Արամյան:
27.11.2015 09:35«Շնորհակալություն ոստիկանության հոսպիտալի բուժանձնակազմին»Question ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Հարգարժան պարոն Գասպարյան, ես ոստիկանության թոշակառու եմ: Մոտ 15 տարի է ունեմ ծանր հիվանդություն՝ էմֆիզեմիա: Այդ ընթացքում բուժվել եմ տարբեր հիվանդանոցներում, սակայն, ինչպիսի վատ վիճակում գնացել եմ, այնպես էլ, առանց դրական փոփոխության, վերադարձել եմ: 13.10.15 թ.-ին առաջին անգամ գնացի ՀՀ ոստիկանության հոսպիտալ շատ ծանր վիճակում, և այստեղ ինձ շատ շուտ հանեցին այդ վիճակից: Ես ինձ առաջին անգամ լավ եմ զգում՝ ի շնորհիվ բուժանձնակազմի բարձր մասնագիտական որակավորման և հոգատարության: Շնորհակալությունս եմ ուզում հայտնել ամբողջ բուժանձնակազմին: Ինձ հիացրեց այս կոլեկտիվի պրոֆեսիոնալ և միաժամանակ՝ վերին աստիճանի հոգատար ու մարդկային գործունեությունը, որը կիրառվում է անխտիր բոլոր հիվանդների նկատմամբ: Այս բոլորի հետևում, ինչ խոսք, զգացվում է ինչպես հոսպիտալի, այնպես էլ ոստիկանության ղեկավարության ամենօրյա ուշադրությունն ու բարի աչքը: Կեցցեք, շնորհակալություն: Հարգանքներով՝ թոշակառու Չարչյան:
21.10.2015 16:08Ճանապարհային ոստիկանության ծառայողները օգնության ձեռք մեկնեցինQuestion ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանին: Երևանի Զաքյան փողոցի բնակչուհի Ի. Աղայանից: Հարգարժան պարոն Գասպարյան, վերջերս անձնական օգտագործման ավտոմեքենայով մեկնել էինք Տավուշի մարզ և ճանապարհին՝ Դիլիջան-Նոյեմբերյան մայրուղու՝ մինչև Ոսկեպար գյուղն ընկած հատվածում, մեքենայի վառելիքն անսպասելի վերջացավ: Անելանելի և հուսահատ վիճակում էինք հայտնվել, քանի որ շրջակայքում և ոչ մի լիցքավորման կետ այդպես էլ չգտանք: Ահա հենց այդ պահին էլ մեզ օգնության հասան Տավուշի մարզի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Այդ բարեհամբույր և պատրաստակամ ծառայողները անմիջապես ծանոթանալով իրավիճակին՝ օգնության ձեռք մեկնեցին և փրկեցին մեզ հետագա չարչարանքներից: Վառելիք տրամադրեցին և բարի ճանապարհ մաղթելով՝ հեռացան՝ շարունակելու ծառայությունը: Մեծագույն հարգանքի և գովեստի արժանի են նման ծառայողները, որոնց թիվը, փառք Աստծո, օր օրի ավելանում է Ձեր ղեկավարած ոստիկանության համակարգում: Մեր խորին շնորհակալությունը Ձեզ և Տավուշի մարզի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին: Հարգանքով՝ Ի. Աղայան:
25.09.2015 17:40«Շնորհակալություն՝ արագ արձագանքելու, մարդկային վերաբերմունք և անաչառություն ցուցաբերելու համար»Question ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Երևանի Մոլդովական փողոցի 3-րդ շենքի բնակչուհի, քրեական գործով տուժող Գրետա Գևորգյանից: Հարգելի պարոն Գասպարյան, մեկ անգամ չէ, որ համոզվել եմ՝ Դուք ժողովրդի մասին մտածող, մարդկանց հոգսերով ապրող անձնավորություն եք, և պատահական չէ, որ մարդկային վերաբերմունք, սրտացավություն և անաչառություն եք պահանջում նաև Ձեր ենթականերից: Թույլ տվեք խորին շնորհակալությունս հայտնել Ձեզ և Ձեր ենթակայության տակ գտնվող ոստիկանության ծառայողներին, մասնավորապես, ոստիկանության Գառնիի բաժանմունքի ողջ անձնակազմին՝ ինձ հետ կատարվածին արագ  արձագանքելու, իմ սեփականությունը հանդիսացող խոշոր եղջերավոր անասունների գողությունը բացահայտելու և այդ հանցագործությունը կատարողին հայտնաբերելու համար: Շնորհակալությունս նաև ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողներին՝ գործի հետագա ընթացքին աջակցություն և սրտացավություն ցուցաբերելու համար: Ձեզ ամենայն բարիք: Հարգանքներով՝ Գրետա Գևորգյան:
10.08.2015 17:38«Հիացած ենք և շնորհակալ»Question ՀՀ  ոստիկանության պետ Վ. Գասպարյանին:  Մեծարգո Վլադիմիր Սերգեյի, «Ռուսաստանի բարեկամներ» կազմակերպության խորհուրդը դիմում է Ձեզ խնդրանքով: Ս/թ  հուլիսին  մեր կազմակերպության հրավերով Երևան էր ժամանել Կրասնոդարի կազակական ատաման Միխայիլ Սերգեևիչ Տիմչենկոյի գլխավորած պատվիրակությունը: Օդանավակայանում դիմավորելուց հետո ճանապարհին՝ Մալաթիա-Սեբաստիա թաղամասի Անդրանիկի  և Րաֆֆու փողոցների խաչմերուկում, մեքենաներից մեկը, որում գտնվում էր պատվիրակությունը, ինչ-ինչ պատճառներով խափանվեց, ստեղծելով վթարային իրավիճակ: Այդ պահին մեզ մոտեցան և ներկայացան Ճանապարհային ոստիկանության 2 տեսուչ, և տեսնելով մեր անելանելի վիճակը՝ առաջարկեցին մեզ իրենց օգնությունը: Նախ մեքենան դուրս բերվեց այդ խաչմերուկից, ապա նրանց զանգով մեզ մոտեցավ էվակուատորի մեքենան և խափանված մեքենան տեղափոխվեց համապատասխան վայր: Այդ ամենը կատարվեց շատ արագ և օպերատիվ, և պետք է նշեմ, որ և´ մենք, և´ պատվիրակության անդամները հիացած էինք և շնորհակալ: Պարոն Գասպարյան Ձեր ղեկավարած ժամանակաշրջանում ես ևս մեկ անգամ համոզվեցի Ձեր որդեգրած սկզբունքին, ոստիկանի և քաղաքացու փոխհարաբերություններում Ձեր ճիշտ վարած  քաղաքականությանը, որը պետք է լինի փոխվստահության և հարգանք հիման վրա, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում Ձեզ: Ուստի Ձեզ խնդրում ենք գովասանքի և խրախուսանքի արժանացնել ճանապարհային ոստիկանության վերոհիշյալ տեսուչներին՝ ստեղծված բարդ իրավիճակին օպերատիվ արձագանքելու համար՝ ցուցաբերելով հայ ոստիկանի բարձր պրոֆեսիոնալիզմ:
03.07.2015 17:43«Այսուհետ ցանկացածի հետ կարող եմ բանավիճել, որ մեր ոստիկանությունը վերափոխվել է, և որի հիմքում մարդասիրությունն է»Question   ՀՀ  ոստիկանության պետ Վ. Գասպարյանին:   Մեծարգո պարոն Գասպարյան, ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Ձեր կողմից ղեկավարվող մարմնի հանդուրժողականության համար, որը ցուցաբերվում է մեզ բոլորիս հայտնի իրադարձությունների ընթացքում: Սակայն այս շնորհակալագիրս ավելի կոնկրետ վերաբերում է Ձեր կողմից ղեկավարվող կառույցի` դատարաններ ուղեկցող ստորաբաժանման աշխատակիցներ Ս. Բ.-ին և Գ. Ս.-ին, որոնց մարդկային և մասնագիտական բարձր հատկությունների շնորհիվ այսօր ես գտնվում եմ քրեակատարողական հիմնարկում, այլ ոչ թե որևէ բուժհաստատությունում: Ինձ հետ կապ չունեցող մեկ այլ քր. գործով վերջերս ես մասնակից լինելով քննչական գործողության և ունենալով ինձ համար արդեն սովորական դարձած առողջական խնդիրներ և համապատասխան օգնություն խնդրելով ՀՀ ՀՔԾ աշխատակցից, ինձ և բոլորի համար շատ անսպասելի և ոչնչով չհիմնավորված մերժում ստացա, որը լսելով` ոստիկանները, բանավեճի մեջ մտնելով ՀՔԾ աշխատակցի հետ, ուղղակի փրկեցին ինձ` ցուցաբերելով համապատասխան քայլեր, որոնք փրկեցին ինձ: Ի շահս ՀՔԾ-ի ասեմ, որ իմ հետ այնտեղ տեղի ունեցածը, ըստ էության, առաջին անգամ էր, ես առաջին մարդն էի, որին պետք էր բժշկական օգնություն, և մերժումը պայմանավորված էր հենց դրանով: Այնուամենայնիվ, իմ շնորհակալությունն եմ հայտնում ոստիկաններին և այսուհետ ցանկացածի հետ կարող եմ բանավիճել, որ մեր ոստիկանությունը վերափոխվել է, և որի հիմքում մարդասիրությունն է: Շնորհակալ եմ: Դատապարտյալ` Հ. Բաբայան: 29.06.2015 թ.
18.03.2015 17:59«Ցանկանում եմ, որ բարեխիղճ և գործին նվիրված ծառայողներ շատ լինեն ոստիկանության համակարգում, որպեսզի մենք ապահով լինենք»Question ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակիչ Մ. Հովհաննիսյանից: Հարգելի պարոն Գասպարյան, դիմելով Ձեզ՝ ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Բալահովիտ գյուղի համայնքային ոստիկանության տեսուչ, լեյտենանտ Ժորա Թադևոսյանին: Ես ցանկանում եմ, որ նման բարեխիղճ և գործին նվիրված ծառայողներ շատ լինեն Ձեր ղեկավարած ոստիկանության համակարգում, որպեսզի մենք ապահով լինենք: Հարգանքներով՝ Մ. Հովհաննիսյան:
16.03.2015 18:39Շնորհակալություն՝ հարցին արագ արձագանքելու և մասնագիտական ճշգրիտ լուծում տալու համարQuestion ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Երևանի Օրբելի փողոցի 33 շենքի բնակչուհի Նունե Խաչատրյանից: Հարգելի պարոն Գասպարյան, վերջերս մի հարցով դիմել էի ՀՀ ոստիկանություն և ներկայացրել իմ օրինական պահանջը: Դիմումով զբաղվել է իրավաբանական վարչությունը: Դիմելով Ձեզ՝ ցանկանում եմ իմ գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնել ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Մերուժան Հակոբյանին և նույն վարչության աշխատակցուհի Գոհար Մուրադյանին՝ իմ կողմից բարձրացված հարցին արագ արձագանքելու և մասնագիտական ճշգրիտ լուծում տալու համար: Հարգանքներով՝ Ն. Խաչատրյան: 
13.03.2015 15:57«Շնորհակալություն ոստիկաններին՝ տանից դուրս եկած և վերադարձի ճանապարհը մոռացած 90-ամյա մեր պապիկին հայտնաբերելու և ընտանիք վերադարձնելու համար»Question ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտանանտ Վլադիմիր Գասպարյանին: Լոռու մարզ, Վանաձոր քաղաք, Թորոսյանների ընտանիք: Մեծարգո պարոն Վ. Գասպարյան, Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 8/1 տան բնակիչներս մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ոստիկանության Բազումի բաժնի ողջ անձնակազմին՝ մեր ահազանգին արագ, օպերատիվ և սրտացավորեն արձագանքելու՝ տանից դուրս եկած և վերադարձի ճանապարհը մոռացած 90-ամյա մեր պապիկին հայտնաբերելու և ընտանիք վերադարձնելու համար: Հարգանքներով՝ Թորոսյանների ընտանիք:
09.03.2015 10:02Слова благодарности Question Начальнику полиции Республики Армения В.С. Гаспаряну  от жительницы ереванского квартала Аван Анны Минасян    Уважаемый Владимир Сергеевич!   Выражаю огромную благодарность сотруднику полиции, который своевременно оказал мне помощь и тем самым, без преувеличения, спас мне жизнь. Этот случай произошел в одном из торговых комплексов города Еревана. В очереди началась толкотня, я и не думала, что народ может вести себя так неадекватно, благодаря Вашему добросовестному сотруднику, охранявшему общественный порядок, моя жизнь была спасена, мне удалось избежать серьезнейших травм.  «Моя милиция меня бережет» — это выражение нашло место в моем спасении.  Пусть его бережет Бог!  Людям необходимы такие ответственные, преданные своему делу полицейские.    С огромным уважением, А. Минасян 
02.03.2015 14:06«Շնորհակալություն, ճանապարհային ոստիկանությունում կատարված և հանրության կողմից արդեն նկատելի բարեփոխումների համար»Question ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ Վարդան Հակոբյանից: Հարգարժան պարոն Գասպարյան, նախ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ՝ վերջին շրջանում ճանապարհային ոստիկանությունում կատարված և հանրության կողմից արդեն նկատելի բարեփոխումների համար: Իմ և ընտանիքիս կողմից մեր շնորհակալությունն ենք հայտնում նաև ճանապարհային ոստիկանության ծառայությունը գործին նվիրված և կարեկից մարդկանցով համալրելու համար: Վերջերս հայրիկիս առողջական վիճակը կտրուկ վատացել էր և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչներ Ա. Ասատրյանն ու Գ. Մելքոնյանը իրենց ծառայողական պարտականությունների շրջանակներում շտապ միջոցներ ձեռնարկեցին և իրենց մարդկային վերաբերմունքով անգնահատելի օգնություն ցուցաբերեցին մեր ընտանիքին: Նորից ու նորից մեր երախտագիտությունը Ձեզ և Ձեր ղեկավարած համակարգին: Հարգանքներով՝ Վ. Հակոբյան:
26.02.2015 14:17Շնորհակալական նամակ ԱշտարակիցQuestion Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Հեքիմյան փողոցի 6-րդ տան բնակչուհի Անահիտ Զաքարյանը ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին հասցեագրած նամակում իր շնորհակալությունն է հայտնել ոստիկանության Աշտարակի բաժնի անձնակազմին՝ համայնքի բնակիչների դիմումներին ժամանակին արձագանքնելու և բնակչությանը մտահոգող խնդիրրներին արագ և պատշաճ լուծում տալու համար:
17.02.2015 16:00«Շնորհակալություն ոստիկանությանը, շնորհակալություն Ձեզ՝ համակարգը արժանի և գործին նվիրյալ բանիմաց մարդկանցով համալրելու համար»Question ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Երևանի Ռոստովյան փողոցի 25 շենքի բնակչուհի Աննա Պետրոսյանից: Հարգելի պարոն Գասպարյան, մի քանի ամիս առաջ հարևանս խմած վիճակում, խուլիգանական դրդումներով, մարմնական վնասվածք պատճառեց ամուսնուս: Դեպքը կարող էր ավարտվել ողբերգությամբ, եթե ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն արագ չարձագանքեին և չկանխեին հետագա զարգացումները, ինչի համար գոհունակությունս և խորին շնորհակալությունս եմ հայտնում բաժնի անձնակազմին: Շնորհակալություն ոստիկանությանը, շնորհակալություն Ձեզ՝ համակարգը արժանի և գործին նվիրյալ բանիմաց մարդկանցով համալրելու համար: Հարգանքով՝ Ա. Պետրոսյան
11.02.2015 16:03«Մաղթում ենք անփորձանք ծառայություն և հետագա վերելքներ՝ հանուն մեր երկրի և ժողովրդի»Question ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Երևանի բնակչուհի Սոնա Բաթմաջյանից: Հարգելի պարոն Գասպարյան, տարեվերջին եղբայրս դժբախտ պատահարի արդյունքում ծանր վնասվածք էր ստացել և ոստիկանության մի ծառայող նրան հենց տեղում ցուցաբերել է անգնահատելի օգնություն, ինչի արդյունքում, բարեբախտաբար, կանխվել են առողջական հետագա բարդացումները:  Եղբորս՝ Տիգրանի, և մեր ընտանիքի կողմից ընդունեք մեր խորին շնորհակալությունը Ձեզ և Ձեր ղեկավարած համակարգի ծառայողներին: Մաղթում ենք անփորձանք ծառայություն և հետագա վերելքներ՝ հանուն մեր երկրի և ժողովրդի: Հարգանքներով՝ Ս. Բաթմաջյան
10.02.2015 17:00Անձնագրային բաժանմունքները հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար հարմարեցնելու վերաբերյալQuestion Խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն հետևյալ հարցերի մասին. 1.2014 թվականին քանի՞ անձնագրային բաժանմունք է հարմարեցվել հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար: 2.Քանի՞ անձնագրային բաժանմունք է հարմարեցվելու 2015 թվականին: 3.Քանի՞ շրջիկ կայան է գործում այս պահի դրությամբ: 2015 թվականի ընթացքում քանի՞ շրջիկ նոր կայաններ են ավելանալու: 4.Ինչպե՞ս և ե՞րբ է տարածվել շրջիկ կայանների, դրանցից օգտվելու կարգի մասին տեղեկատվությունը:
Answer
Տեղեկացնում ենք, որ ՀՀ ոստիկանության տարածքային անձնագրային ստորաբաժանումներում շարունակվում են հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար մուտքերի հարմարեցման  աշխատանքները, որի շրջանակներում 2014 թ. ընթացքում 8 ստորաբաժանում ապահովվել է համապատասխան տեխնիկական հնարավորություններով։ Այդ ստորաբաժանումներն են.
1.ՀՀ ոստիկանության Երևան  քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի անձնագրային բաժանմունք,
2.ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Ապարանի բաժնի անձնագրային խումբ,
3.ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնի անձնագրային բաժանմունք,
4.ՀՀ ոստիկանության Սիսիանի մարզային վարչության Գորիսի անձնագրային բաժանմունք,
5.ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնի անձնագրային խումբ,
6.ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի անձնագրային բաժանմունք,
7.ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի անձնագրային բաժանմունք,
8.ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի անձնագրային բաժանմունք,
2015 թ. ընթացքում նախատեսվում է ևս 7 տարածքային անձնագրային ստորաբաժանում հարմարեցնել հաշմանդամություն ունեցող քաղաքացիների մուտքի ապահովմանը։ Դրանք են.
1.ՀՀ ոստիկանության Երևան  քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի անձնագրային բաժանմունք,
2.ՀՀ ոստիկանության Երևան  քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի Մարաշի անձնագրային խումբ,
3.ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի անձնագրային բաժանմունք, 
4.ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի անձնագրային բաժանմունք, 
5.ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի անձնագրային բաժանմունք,
6.ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի անձնագրային խումբ,
7.ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժնի անձնագրային խումբ։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ-ում գործում են 10 (տասը) շրջիկ կայաններ։ Ներկայումս ընթանում են բանակցություններ «PWPW» լեհական կազմակերպության հետ նաև շրջիկ կայաններ ձեռք բերելու և գործարկելու ուղղությամբ։ Ըստ նախնական ծրագրի՝ նախատեսվում է ձեռք բերել 20 (քսան) շրջիկ կայան։
ՀՀ օրենսդրությամբ՝ տեղաշարժվելու ունակություն չունեցող անձանցից շրջիկ կայանների միջոցով նույնականացման քարտ և կենսաչափական տվյալներ  պարունակող անձնագիր ստանալու դիմումներ ընդունելու ընթացակարգ սահմանված չէ։ «Նույնականացման քարտի մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերում նախատեսվել են համապատասխան դրույթներ, համաձայն որոնց վերը նշված կարգը սահմանվելու է ՀՀ կառավարության որոշմամբ (նախագծերը գտնվում են ՀՀ կառավարությունում)։
Իրավական ակտով ընթացակարգի սահմանումը թույլ կտա զերծ մնալ չարաշահումներից (երբեմն անձինք չունենալով տեղաշարժման խնդիր՝ պահանջում են իրենց դիմումներն ընդունել շրջիկ կայաններով)։ Թեև համապատասխան կարգ սահմանված չէ, այնուամենայնիվ գործընթացը ներկայումս կազմակերպվում է։
09.02.2015 17:48«Վարչական հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինQuestion Նախորդ տարեվերջին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարվեցին, որոնց համաձայն՝ մինչև 2012թ. ճանապարհային իրավախախտում կատարած անձինք ազատվում են տուգանքի գումարը վճարելու պարտականությունից, իսկ 2012 թ.-ից մինչև օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում կատարած իրավախախտման դեպքում՝ հիմնական տուգանքի գումարը վճարելու դեպքում ազատվում են ավելացած մասի վճարման պարտականությունից: Հարցը հետևյալն է. այս երկու կետերից որո՞վ է, այսպես ասած, համաներումը կիրառվել: Թվով որքա՞ն վարչական տուգանքի մասին է խոսքը և ընդհանուրը որքա՞ն գումարի մասին:
Answer
Հայտնում ենք, որ ««Վարչական հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (ՀՕ 249-Ն, ուժի մեջ է մտնում 01.09.2015 թ.) 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, վարչական իրավախախտում կատարած անձինք ազատվում են մինչև 2012 թվականի հունվարի 1-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123-րդ, 123.1-ին, 123.3-րդ 123.4-րդ, 123.5-րդ (բացառությամբ 8-րդ և 9-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-րդ, 123.7, 124-րդ 124.1-ին, 124.2-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.6-րդ, 124.7-րդ, 125-րդ, 126-րդ, 128-րդ, 129.2-րդ, 131-րդ,132-րդ, 135.2-րդ, 140-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին»  ՀՀ օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից։
Միաժամանակ հայտնում ենք, որ վերը նշված օրենքի ուժով վճարման ոչ ենթակա վարչական տուգանքների կամ սահմանված տուգանքների  գումարը չվճարելու հետևանքով նախատեսված տուգանքների ավելացած մասի չափերի վերաբերյալ ճանապարհային ոստիկանությունում վիճակագրություն չի տարվել։
09.02.2015 17:29Կարմիր գծանշաններով ավտոկայանատեղերի` սև գույնով ներկվելու վերաբերյալQuestion Երևանի Սարյան և Տերյան փողոցներում կարմիր գծանշաններով ավտոկայանատեղերն օրերս ներկվել են սև գույնով,  և այդտեղ մեքենաներ կայանող վարորդները ծանուցագրեր են ստանում արգելված վայրում մեքենա կայանելու համար տուգանվելու մասին: Խնդրում եմ հայտնել. 1.Արդյոք նման դեպքերում ոստիկանությունը պարտավոր չէ վերոնշյալ վայրերում կանգառ արգելող ցուցանակ տեղադրել: 2.Ինչու նշված վայրերում դեռևս չկա համապատասխան ցուցանակ: 3.Արդյոք ցուցանակի բացակայությունը հիմք չէ քաղաքացիների տուգանքները չեղյալ համարելու համար:
Answer
Տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումով Սարյան փողոցի նշված հատվածում կազմակերպվել է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետ, որի պատճառով էլ Սարյան փողոցի տվյալ հատվածում վերացվել է վճարովի կայանատեղը։ Ճանապարհային ոստիկանության կողմից նշված վայրում կանգառի կետը նշող 5.16 «Ավտոբուսի և (կամ) տրոլեյբուսի կանգառի տեղ» ճանապարհային նշանի տեղադրումից հետո «Փարքինգ Սիթի Սերվիս» ՍՊԸ-ն սև գույնի ներկով ջնջել է կարմիր գույնի գծանշումները։ Որից հետո տվյալ վայրում սկսել են գործել ՃԵԿ-ի 84-րդ կետի 7-րդ ենթակետի պահանջները, որով արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառ տեղերի ցուցիչներից 15 մետրից մոտ հատվածներում։
Ինչ վերաբերում է Տերյան փողոցի հատվածին, ապա Երևանի քաղաքապետարանի կողմից Տերյան և Հին Երևանցի փողոցների քաղաքաշինական միջամտությամբ վերակառուցումից հետո Տերյան փողոցի նախկին վայրում կազմակերպված կարմիր գծերով վճարովի կայանատեղը՝ Ճանապարհային ոստիկանության կողմից երթևեկության ճիշտ կազմակերպման համար  տեղափոխվել է Տերյան փողոցի դիմացի հատվածի նոր կառուցված «գրպանիկ»-ը։ Որից հետո «Փարքինգ Սիթի Սերվիս» ՍՊԸ-ն սև գույնի ներկով նախկին վայրում ջնջել է կարմիր գույնի գծանշումները, իսկ Ճանապարհային ոստիկանությունը նախկին վայրում կատարել է նաև կանգառն արգելող 1.4 դեղին գույնի հոծ գծանշում։ 3.27 «Կանգառն արգելվում» է ճանապարհային նշաններով Տերյան փողոցի տվյալ հատվածը կկահավորվի համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դերքում։
26.01.2015 17:47Ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալQuestion Խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն 2014 թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում գրանցված ընտանեկան  բռնության դեպքերի վերաբերյալ։
Answer

2014 թ.  նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ՀՀ տարածքում ընտանիքի անդամների միջև տեղի է ունեցել 121 միջադեպ, որից նոյեմբեր ամսվա ընթացքում՝ 56, իսկ դեկտեմբեր ամսվա ընթացքում՝ 65։

23.12.2014 16:11Ոստիկանության վետերանների կազմակերպած սպարտակիադան նպաստեց երեխաների ֆիզիկական դաստիարակությանը, առողջ ապրելակերպին, կանխարգելիչ և դաստիարակիչ նշանակություն ունեցավ , ինչպես նաև կապ հաստատվեց հասարակության և ոստիկանության միջևQuestion ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանին: Երևանի Կենտրոն վարչական շրջանի դպրոցների ուսուցչական կոլեկտիվների կողմից: Մեծարգո պարոն ոստիկանապետ, ս/թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության վետերանների խորհրդի կողմից կազմակերպվեց շրջանի համադպրոցական սպարտակիադա՝ սեղանի թենիս, շախմատ, բասկետբոլ, ֆուտբոլ մարզաձևերից, որին մասնակցում էր 31 դպրոց: Սպարտակիադան նպաստեց երեխաների ֆիզիկական դաստիարակությանը, առողջ ապրելակերպին, կանխարգելիչ և դաստիարակիչ նշանակություն ունեցավ , ինչպես նաև կապ հաստատվեց հասարակության և ոստիկանության միջև: Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ, վարչական շրջանի ոստիկանությանը, Երևան քաղաքի վարչությանը և Կենտրոն վարչական համայնքի վետերանների խորհրդին` կատարած աշխատանքի համար: Շնորհակալություն ենք հայտնում նաև «02» լրատվական ծառայությանը՝ միջոցառումները լուսաբանելու համար: Ուսուցչական կոլեկտիվի կազմկոմիտե:
23.12.2014 15:47Շնորհակալական նամակ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-իցQuestion ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանին: «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Ն. Հովհաննիսյանից: Հարգելի պարոն Գասպարյան, ս/թ. դեկտեմբերի 8-ին Արարատի մարզի Մխչյան գյուղի բանկոմատի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել տեխնիկական սխալ, ինչի հետևանքով բանկոմատը պահանջված գումարից ավել կամ պակաս է տրամադրել: Այդ մասին բանկը տեղեկացվել է ոստիկանության Արարատի մարզային վարչության աշխատակիցներ Լևոն Անտոնյանի և Վահան  Հակոբյանի կողմից: Եթե չլիներ ոստիկանության աշխատակիցների արագ արձագանքը, ապա բանկոմատի տեխնիկական սխալի հետևանքների ծավալը կլիներ ավելի մեծ: «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի ղեկավարությունն իր շնորհակալությունն է հայտնում նշված աշխատակիցներին՝ բարեխղճություն և ազնվություն ցուցաբերելու համար:
11.12.2014 18:52Շնորհակալություն ոստիկանությանը՝ Գեղարքունիքի մարզում մեկ տասնյակի հասնող գողությունները բացահայտելու համարQuestion ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Մեծարգո պարոն Գասպարյան, ցանկանում  եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Ձեզ, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ պարոն Ա. Ադամյանին, Վարդենիսի բաժնի պետ պարոն Վ. Բաղյանին և ենթակա անձնակազմին վերջին շրջանում Գեղարքունիքի մարզի Վարդենիսի, Մարտունու և Գավառի տարածքներում 10 գողությունների բացահայտման համար, ինչի ընթացքում բացահայտվեց նաև իմ խանութից կատարված գողության դեպքը: Մենք լավ ենք հասկանում, որ Ձեր գլխավորությամբ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունը և ենթակա անձնակազմը մեծ ու քրտնաջան աշխատանք է կատարել հանցագործություն կատարած հանցավոր խմբին հայտնաբերելու ուղղությամբ, ինչի արդյունքում ավելի է մեծացել հասարակության վստահությունն ու հավատը ոստիկանության հանդեպ: Կրկին իմ անկեղծ շնորհակալությունը Ձեզ, պարոն Վ. Գասպարյան, և Ձեր ենթակա ողջ անձնակազմին: Հարգանքներով՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ Մանվել Ասատրյան:
05.11.2014 16:40«Շնորհակալություն՝ մասնագիտական բարձր պատրաստվածության և աջակցության համար»Question ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Հարգելի պարոն Գասպարյան, «ՄԵՐԻԴԻԱՆ» հոլդինգի տնօրինությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում հոկտեմբերի 24-28-ը Մերիդիան էքսպո կենտրոնում կայացած «Yerevan Show 2014» ոսկերչական ցուցահանդեսի, «Armenian Art Fair» գեղանկարչական ցուցահանդեսի և «Yerevan Fashion Week. Golden Lace» նորաձևության շաբաթվա անցկացման օրերին անվտանգությունն ապահովելու գործում ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերված մասնագիտական բարձր պատրաստվածության և աջակցության համար։ Հարգանքով՝ «ՄԵՐԻԴԻԱՆ» հոլդինգի ծրագրերի ղեկավար Նիկա Մանուկովա:
31.10.2014 16:42Շնորհակալական նամակ Դիլիջանի քաղաքապետիցQuestion ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Հարգարժան պարոն Գասպարյան, հոկտեմբերի 4-ին՝ Դիլիջան քաղաքի օրվան նվիրված տոնախմբության և հոկտեմբերի 11-ին՝ Դիլիջանի միջազգային դպրոցի բացման հանդիսավոր արարողության հետ կապված մասսայական միջոցառումներին ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժինը և ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ոստիկանները իրենց ծառայողական պարտականությունները կատարել են բարձր պատասխանատվությամբ, որի համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ձեզ, ստորաբաժանումների ղեկավարներին և անձնակազմերին։ Հարգանքներով՝ Դիլիջանի քաղաքապետ Ա. Սանթրոսյան:
20.10.2014 15:29Շնորհակալություն՝ բնակչությանը հուզող խնդիրներին արագ արձագանքելու համարQuestion ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Հարգելի պարոն Գասպարյան, Ձեզ գրում է Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի ղեկավար Վահան Գևորգյանը։ Ցանկանում եմ իմ, լիազորված եմ նաև մարզի տարբեր համայնքների ղեկավարների և բնակիչների անունից, շնորհակալություն հայտնել Ձեզ՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Ադամյանի՝ մեր մարզում ծավալած գործունեության առիթով։ Մարդկանց լսելը, օգտակար լինելը, առկա խնդիրներին օպերատիվ արձագանքելը և լուծում տալը մեզ մոտ այլևս դիտվում է ոչ թե անսովոր, այլ բնական վիճակ։ Նրա ջանքերի արդյունք է ոստիկանության մարզային կառույցներ-համայնքներ կապի կտրուկ բարելավումը, տեղերում մշտական հանդիպումները, որոնց ընթացքում բարձրացվող ոչ մի խնդիր անուշադրության չի մատնվում։ Որպես ասվածի լավագույն վկայություն ցանկանում եմ շեշտել բոլորովին վերջերս Երևան-Վարդենիս մայրուղու՝ Գավառ մտնող հատվածում երթևեկության անվտանգությունն ապահովող լրացուցիչ քայլերի ձեռնարկումը, որը, հավատացեք, իսկապես կարևոր նշանակություն ունեցավ այդ հատվածում հաճախ տեղի ունեցող վթարների կանխարգելման համար։ Ոչ պակաս կարևոր հանգամանք է նաև այն, որ համայնքների ղեկավարների հետ կազմակերպված հերթական հանդիպման ժամանակ մեր կողմից բարձրացված այս հարցը այդքան հրատապ լուծում ստացավ։ Այն, որ ոստիկանությունը ազգաբնակչության բարեկամն է դարձել, հրաշալի երևում է նաև Արսեն Ադամյանի որդեգրած աշխատանքով, որը Ձեր իսկ կողմից հռչակված ոստիկանության բնագավառում բարեփոխումների ուղղակի դրսևորումն է տեղերում։ Շնորհակալությամբ և հարգանքներով՝ Վահան Գևորգյան: Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի ղեկավար:
09.10.2014 17:02ՀՀ ոստիկանության նոր համազգեստի վերաբերյալQuestion Ո՞ր կազմակերպությունն է շահել ոստիկանության նոր համազգեստը պատրաստելու մրցույթը, և ի՞նչ միջոցներ են ծախսվել:
Answer

Նոր համազգեստի պատվերն իրականացնող կազմակերպություններն են՝ «Քանաքեռի կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ն, «Նարեկ» ԲԲԸ-ն, «Գդակ» ՍՊԸ-ն և «Աշոտ Ղարագյոզյան» ՍՊԸ-ն։ Կտորեղեն ներմուծող կազմակերպությունը «Քանաքեռի կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ն է։
ՀՀ ոստիկանության նոր համազգեստը պատվիրելու նպատակով պետբյուջեից լրացուցիչ միջոցներ չեն հատկացվել։

29.09.2014 10:17Երևան քաղաքի ճանապարհային ցուցանակների վերաբերյալQuestion Ի՞նչ կարգով և ո՞ր մարմինն է կայացնում  Երևան քաղաքում ճանապարհային ցուցանակների /փողոցների անունները նշող և այլն/  տեղադրման որոշումը: Ո՞վ է այդ ցուցանակների սեփականատերը: Ո՞ր կազմակերպությունն է զբաղվում ճանապարհային ցուցանակների տեղադրմամբ:
Answer

Երևան քաղաքի տարածքում ճանապարհային նշանները ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության և քաղաքապետարանի փոխհամաձայնեցված երթևեկության կազմակերպման տարատեղության սխեմաների համաձայն՝ տեղադրվում են «Լուսանշան» ՊՈԱԿ-ի կողմից և հանդիսանում են «Լուսանշան» ՊՈԱԿ-ի սեփականությունը: Իսկ ճանապարհային տարբեր կարգի ցուցանակները /փողոցների անունները նշող և այլն/ ճանապարհային ոստիկանության հետ համաձայնեցնելով տեղադրվում են Երևանի քաղաքապետարանի կողմից և հանդիսանում են նրա սեփականությունը:

23.09.2014 11:50ՆԱՄԱԿ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ. «Խոսքերս անկեղծ են, իմ տարիքում այլևս կեղծավորություն չեն անում» Question ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին:   Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի 25 շենքի 91 բնակարանի բնակիչ   Անդրանիկ Գրիգորյանից:   Դիմում:   Հարգելի պարոն Գասպարյան. 59 տարեկան հասակում առաջին անգամ ես ինձ ստորացված չզգացի, երբ օրերս մեր տուն եկավ մեր թաղային տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Հարություն Հարությունյանը: Նա ուղղակի եկել էր ծանոթանալու բնակիչների հետ: Շատ կիրթ ձևով ներկայացավ, ծանոթացավ ընտանիքիս բոլոր անդամների հետ, իսկ հրաժեշտ տալիս ներողություն խնդրեց անհանգստություն պատճառելու համար: Կարծես թե տեղի ունեցածը մեծ բան չէր. եկավ, ներկայացավ (նա պարտավոր էր դա անել), ներողություն խնդրեց (դա պահանջում էր տարրական քաղաքավարությունը), բայց հավատացեք, ես այդ կես ժամվա շփման ընթացքում տեսա մարդուն ճիշտ մոտենալու, նրան լսելու և հասկանալու ներքին կուլտուրայով և բարեկրթությամբ օժտված մի ոստիկանի, ով, հավատացած եմ, նույնպիսի պրոֆեսիոնալիզմով է կատարում նաև իր ծառայողական մյուս պարտականությունները: Ես խորհրդային տարիներին երկար ժամանակ թղթակից եմ աշխատել «Կոմունիստ» թերթի խմբագրությունում, շատ եմ շփվել ոստիկանության աշխատակիցների հետ, և Ձեզ ասեմ, որ սար ու ձորի տարբերություն եմ տեսնում, երբեք չեմ կարող համեմատել այն ոստիկանությունը (միլիցիան) այսօրվա ոստիկանության հետ, այն ժամանակվա ոստիկանը (միլիցիոները) այսօրվա ոստիկանների հետ (հանձին Հարություն Հարությունյանի): Կարծում եմ, որ մեր հասարակությունը՝ քաղաքացիներս, այդ մեծ վերափոխումների համար առաջին հերթին պետք է շնորհակալություն հայտնեք Ձեզնից: Սա կեղծավորություն չէ, իմ այս տարիքում այլևս կեղծավորություն չեն անում, և հետո, ես Ձեզ ոչ անձամբ ճանաչում եմ, և ոչ էլ որևէ շահ ու ակնկալիք ունեմ, պարզապես ասում եմ իմ սրտի խոսքն ու արտահայտում իմ համոզմունքը երկրում կատարվող վերափոխումների վերաբերյալ: Եվ եթե ես ժամանակ եմ գտել և Մալաթիա-Սեբաստիա համայնքից եկել-հասել Նալբանդյան փողոց՝ ՀՀ ոստիկանություն՝ շնորհակալությունս հայտնելու մեր թաղայինի վարվեցողությունից, այլ ոչ թե բողոքելու նրանից, ուրեմն նա իրոք արժանի է դրան: Առավելապես արժանի եք Դուք՝ երկրում անդորր և ապահովության զգացողություն, իսկ ոստիկանության համակարգում՝ կարգուկանոն հաստատելու համար:   Հարգանքներով՝ Ա. Գրիգորյան: 22.09.2014 թ., Երևան:    
03.09.2014 11:32«Շնորհակալություն՝ «Բազե 2014» համահայկական երիտասարդական հավաքում հասարակական կարգի պահպանությունն ու ծրագրի մասնակիցների անվտանգությունը բարձր մակարդակով ապահովելու համար»Question Հարգելի պարոն Գասպարյան, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը սույն թվականի օգոստոսի 18-24-ը Ծաղկաձոր քաղաքում անցկացրել է «Բազե 2014» համահայկական երիտասարդական հավաքը։ Մեծամասշտաբ այս ծրագիրն ընթացել է ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցների հետ սերտ համագործակցության և վերջիններիս ակտիվ աջակցության պայմաններում։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ղեկավարությունն իր երախտագիտությունն է հայտնում Ձեզ՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամին աջակցելու համար, ինչպես նաև՝ Ձեր աշխատակիցներին՝ բարեխիղճ ծառայության, «Բազե 2014» հավաքում հասարակական կարգի պահպանությունն ու ծրագրի մասնակիցների անվտանգությունը բարձր մակարդակով ապահովելու համար։ Հարգանքով՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյան
21.08.2014 15:02«Ոստիկանության համակարգում գրագետ և բարեհամբույր ծառայողների հետզհետե ստվարացող ներկայությունը հարգանքի և հիացմունքի է արժանի» Question ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Երևանի Նոր Արեշի 15 փողոցի 21 տան բնակչուհի Վարդուհի Տիգրանյանից: Հարգարժան պարոն Գասպարյան, իմ խորին շնորհակալությունն  եմ հայտնում, թե Ձեզ, և թե ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Կամո Մաթևոսյանից, ով չզլացավ իր հանգստյան օրը տրամադրել ինձ` մի գործով ինձ օգնելու համար: Ոստիկանության համակարգում նման գրագետ և բարեհամբույր ծառայողների հետզհետե ստվարացող ներկայությունը հարգանքի և հիացմունքի է արժանի, քանզի «Երանելի է այն մարդը, որն ամբարիշտների խորհրդով չի շարժվում, մեղավորների ճանապարհին ոտք չի դնում և չարագործների հետ համախոհ չի լինում, այլ հաճույք է ստանում Տիրոջ օրենքներից և գիշեր-ցերեկ խորհում է Նրա պատվիրանների մասին: Երանելի են նրանք, որոնց կյանքի նպատակն Աստվածահաճո կյանքով ապրելն է»: Հարգանքով և շնորհակալությամբ` Վ. Տիգրանյան:  
19.08.2014 15:00«Ոստիկանների կատարած անթերի աշխատանքն իրապես արժանի է դրվատանքի»Question ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ: Հարգելի պարոն Գասպարյան, հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը՝ 2014 թ. հուլիսի 14-19-ը և օգոստոսի 4-8-ը Աղվերանում կայացած Համահայկական բնագիտական 2-րդ օլիմպիադայի և Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովի կազմակերպչական աշխատանքներին  աջակցելու համար։ Ոստիկանների կատարած անթերի աշխատանքն իրապես արժանի է դրվատանքի, այն մեծապես նպաստել է միջոցառումների անվտանգությանը և միջոցառման անխափան ընթացքին։ Հարգանքով` ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյան: