Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
2012 թ. մայիսի 8-ից 10-ը Իսրայելի Թել Ավիվ քաղաքում կայացավ Ինտերպոլի Եվրոպական տարածաշրջանային 41-րդ կոնֆերանսը, որին մասնակցում էին Եվրոպական տարածաշրջանի 49 անդամ երկրների ոստիկանության և իրավապահ մարմինների ու 13 միջազգային կազմակերպությունների 129 պատվիրակներ:
Որպես դիտորդ մասնակցում էին Եվրամիության անդամ երկրների արտաքին սահմանների օպերատիվ համագործակցության ղեկավարման եվրոպական գործակալության, Եվրոպոլի, Մաքսատների միջազգային կազմակերպության, Ոստիկանության եվրոպական քոլեջի, Բալթյան տարածաշրջանում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի աշխատանքային խմբի, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության, Արտաքին գործունեության համար եվրոպական ծառայության և այլ կազմակերպությունների ներկայացուցիչները: Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային կոնֆերանսի աշխատանքները ղեկավարում էր Գործադիր կոմիտեի եվրոպայի փոխնախագահ Միրեյ Բալեստրազին, ինչպես և Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը, կազմակերպության նախագահ Կու Բուն Հույը: Նիստերի գործնական կազմակերպումը ապահովում էին եվրոպական ենթավարչության անդամները` Գլխավոր քարտուղարության 34 աշխատակիցների անմիջական մասնակցությամբ: ՀՀ պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Ֆիդանյանը: Եվրոպական տարածաշրջանային կոնֆերանսը կազմակերպության կարևորագույն միջոցառումն է Գլխավոր ասամբլեայից հետո, իսկ 41-րդ կոնֆերանսի առանձնահատկությունն այն էր, որ այն նպատակաուղղված էր ինովացիաների կիրառմանը` հիմնված արդեն իսկ ձեռք բերված փորձի վրա ապագայում հանցավորության ոլորտում հնարավոր սպառնալիքների բացահայտման և դրանց դիմակայելու համար: Կոնֆերանսի աշխատանքները նվիրված էին տարածաշրջանի համար լուրջ սպառնալիք ներկայացնող հանցավորության տարբեր ոլորտների, մասնավորապես, կիբերհանցավորության, ապօրինի միգրացիայի և մարդկանց թրաֆիքինգի, կազմակերպված հանցավորության, ահաբեկչութան, թմրանյութերի ապօրինի շրջանառության, փողերի լվացման և հանցավորության ազգային և միջազգային մակարդակով դրսևորման այլ վտանգավոր ձևերի դեմ պայքարի ակտիվացման անհրաժեշտությանը: Բացման խոսքով ելույթ ունեցավ Ինտերպոլի նախագահ Կու Բուն Հույը՝ նշելով, որ եվրոպական ուսումնասիրությունները և փորձը Ինտերպոլի անդամ երկրներին հնարավորություն են տվել տեղեկացված լինելու հանցավորության դեմ պայքարում վերջին միտումներից և նորարարություններից, հատկապես՝ կիբերհանցավորության դեմ պայքարում: Իսրայելի ոստիկանության գլխավոր տնօրեն Դանինոն իր խոսքում նշեց, որ Ինտերպոլը աշխարհի տարբեր երկրների ոստիկանական մարմիններին տրամադրում է համագործակցություն միասնական համակարգ, և բոլոր ոստիկաննները իրենց գործի նվիրյալներ են: Բացման արարողությունից և բարձրաստիճան պաշտոնյաների ելույթից հետո կոնֆերանսի մասնակիցները հաստատեցին օրակարգը, որտեղ ընդգրկված էին քննարկման համար ռազմավարական, օպերատիվ և ղեկավարման բնագավառների մի շարք կարևորագույն հարցեր, մասնավորապես`
- 40-րդ կոնֆերանսին ընդունված հանձնարարականների կատարման ընթացքը,
- Կիբերհանցավորության դեմ պայքարի եվրոպական կենտրոնի ներկայացում,
- Ինտերպոլ-Եվրոպոլ համագործակցության զարգացումները,
- Պայքար ինտերնետի միջոցով երեխաների սեռական շահագործման դեմ,
- Տեղեկատվության փոխանակման օպտիմալացում,
- Իրավապահ մարմինների միջազգային կոորդինացման խմբեր,
- Տեղեկատվության փոխանակման եվրոպական մոդել,
- Անդամ երկրների փորձը ահաբեկչության դեմ պայքարում,
- Քննարկումներ նավերի վրա զինված հարձակումների և ծովահենության վերաբերյալ,
- Եվրոպայում ոստիկանական տեղեկատվության փոխանակման բարելավումը,
- Եվրոպայում Ինտերպոլի ծառայությունների ընդլայնումը,
- Ոստիկանական տեղեկատվության փոխանակման ապահովումը սահմանային կետերում,
- Երեխաների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների դեմ ուղղված պայքարի ուժեղացում և այլն:
Օրակարգի հարցերի շուրջ ներկայացվեցին զեկույցներ և դրանց շուրջ ծավալվեցին քննարկումներ: Ներկայումս Ինտերպոլը անդամ երկրների ոստիկանություններին տրամադրում է ծառայությունների լայն հնարավորություններ՝ օգտվելու Գլխավոր քարտուղարության տվյալների պահոցներից օպերատիվ վերլուծության, ինչպես և ոստիկանական ու իրավապահ մյուս մարմինների համար հետաքրքրություն ներկայացնող այլ տեղեկատվությունից: Հատկապես կարևոր է անդրազգային հանցավորության դեմ պայքարի համար Ինտերպոլի տվյալների պահոցների կիրառումը և ազգային ոստիկանական ծառայություններին Ինտերպոլի համաշխարհային հեռահաղորդակցման I-24/7 համակարգ մուտք տրամադրելու հնարավորությունը: Կազմակերպության եվրոպական կոմիտեում ռոտացիայի կարգով ժամկետը լրացած պատվիրակների թափուր տեղերը լրացնելու համար Եվրոպական տարածաշրջանային 41-րդ կոնֆերանսի կողմից ընտրվեցին Էստոնիայի և Հունգարիայի ներկայացուցիչները: Կոնֆերանսի ընթացքում քննարկումների արդյունքում հավանության արժանացան և ընդունվեցին հետևյալ առաջարկությունները`
- ԱԿԲ-ների կողմից Ինտերպոլի տվյալների պահոցներին ամենօրյա աջակցություն I-24/7 համակարգի միջոցով,
- Միջազգային համագործակցության բարելավում ահաբեկչության դեմ պայքարում,
- Ոստիկանական միջազգային օպերացիաներին օժանդակելու նպատակով Ինտերպոլի հնարավորությունների օգտագործում կիբերհանցավորության դեմ պայքարում,
- Սահմանել կապը անդրազգային կազմակերպված հանցավորության և անօրինական եկամուտների շրջանառության միջև,
- Ինտերպոլի տվյալների պահոցների պաշտպանվածության կանոններ: Կոնֆերանսի փակմանը Իսրայելի ոստիկանության գլխավոր տնօրեն Դանինոն մեկ անգամ ևս ընդգծեց անդրազգային հանցավորության դեմ պայքարելու նպատակով ոստիկանական ծառայությունների միջև արդյունավետ շփումների, հաղորդակցման և համագործակցության կարևորությունը: ՀՀ պատվիրակը գործնական հարցերի շուրջ քննարկումներ ունեցավ Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Նոբլի, Գործադիր կոմիտեի եվրոպայի փոխնախագահ Բալեստրազիի, Գլխավոր քարտուղարության, ԱՊՀ երկրների, Իսրայելի, Շվեդիայի, Ավստրիայի,Թուրքիայի և այլ անդամ երկրների Ինտերպոլի ԱԿԲ-ների և ոստիկանական ծառայությունների ներկայացուցիչների հետ: 2012 թ. Եվրոպական տարածաշրջանային 42-րդ կոնֆերանսը կանցկացվի Հունգարիայի Հանրապետությունում:
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ