ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
ավելին...
ավելին...
ավելին...
Խարդախություն մեղադրանքով
Սեպտեմբերի 14-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արտակ Աբգարյանին, որը օգոստոսի 27-ից ՌԴ Կուրսկի երկրամասի Կուրսկ քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր խարդախություն մեղադրանքով: Ա. Աբգարյանի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Մեղադրանքը՝ սպանություն կամ ծանր մարմնական վնասվածք հասցնելու սպառնալիք
Սեպտեմբերի 15-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1960 թ. ծնված Վլադիմիր Ավագիմյանին, որը հունիսի 9-ից ՌԴ Նովոսիբիրսկի մարզի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 119 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով՝ սպանություն կամ ծանր մարմնական վնասվածք հասցնելու սպառնալիք:Վ. Ավագիմյանի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Հետախուզվողները հայտնաբերվեցին
Սեպտեմբերի 1-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխել 1980 թ. ծնված Հրաչյա Մ.-ին, որը 2011 թ. ապրիլի 13-ից ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
***
Բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 1-ին Մոսկվա քաղաքում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներին ներկայացել և Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 26-ամյա մի երիտասարդ, որը 2011 թ. հոկտեմբերի 19-ից ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով:
Հրազենային վնասվածքներ
Օգոստոսի 25-ին, ժամը 21.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1970 թ. ծնված Վարդան Ա.-ն և 1988 թ. ծնված Շավարշ Պ.-ն:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արագածոտնի, Կոտայքի մարզային վարչությունների, Կոտայքի քննչական բաժնի և Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ օգոստոսի 26-ին, ժամը 23.30-ին, Երևան-Աշտարակ ճանապարհի 15-րդ կմ-ից բերման են ենթարկվել 1991 թ. ծնված Արման Ս.-ն և 1987 թ. ծնված Սեդրակ Թ.-ն: Նրանք խոստովանել են, որ հանցագործությունը կատարել են իրենք:
Դեպքի վայրի զննությամբ` Պռոշյան գյուղին հարակից հողատարածքից, հայտնաբերվել է ինքնաձիգ` պահունակով և 15 փամփուշտով, իսկ Աշտարակի ձորի հանգստյան գոտու հարակից տարածքի բետոնե սալիկի տակից` «ՏՏ» ատրճանակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով ու 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Արման Ս.-ն և Սեդրակ Թ.-ն ձերբակալված են:
Նախաքննությունը շարունակվում է:
Կեղծ փաստաթղթերի պատրաստման և սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով
Օգոստոսի 23-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վաչության ծառայողները բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արթուր Հարությունյանին, որը հուլիսի 18-ից ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից հետախուզվում էր կեղծ փաստաթղթերի պատրաստման և սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով:
Շնորհակալություն հայ ոստիկաններին
Օգոստոսի 14-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները, Կենտրոնականի բաժնի ծառայողների հետ, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին Երեւանի բնակիչներ Ալեն Սողոմոնյանին եւ Գագիկ Բաղդասարյանին:
Ոստիկանության բաժնում նրանք խոստովանեցին, որ օգոստոսի լույս 11-ի գիշերը Խորենացու եւ Զաքիյան փողոցների խաչմերուկում ծեծի են ենթարկել մի օտարերկրացու եւ հափշտակել նրա բջջային հեռախոսն ու ոսկյա խաչը:
Գողոնը հասցրել էին իրացնել, իսկ տուժողը կատարվածի վերաբերյալ ոստիկանություն չէր դիմել: Իրավապահներն իրենք հայտնաբերեցին նրան, իսկ օգոստոսի 15-ին ոստիկանությունում ստացվեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության գործերով ժամանակավոր հավատարմատար Գ. Կլիգայի շնորհակալական նամակը` ուղղված ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Հարգարժան Վլադիմիր Սերգեյի: Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության դեսպանատունը իր հարգանքն է հավաստում Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը եւ շնորհակալություն հայտնում ոստիկանության աշխատակիցներին, հատկապես քրեական հետախուզության գլխավոր վարչության մայոր Էդուարդ Թիթիզյանին` Բելառուսի Հանրապետության քաղաքացի Ա. Բուրդոյի հետ Երեւան քաղաքում տեղի ունեցած միջադեպի քննության ընթացքում իր պարտականությունների պրոֆեսիոնալ կատարման համար: Դեսպանատունը երախտապարտ է Է. Թիթիզյանին միջադեպի օպերատիվ քննության եւ Բելառուսի Հանրապետության քաղաքացու հանդեպ բարեհաճ վերաբերմունքի համար: Դեսպանատունը օգտվելով առիթից` վերստին իր մեծագույն հարգանքն է հավաստում Ոստիկանությանը»: