Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ




04-12-2012Ավազակային հարձակումը բացահայտվեց Նոյեմբերի 28-ին, ժամը 19.00-ի սահմաններում, անհայտ անձինք Երևանի Մալաթիա թաղամասի գյուղմթերքների շուկայում դանակի սպառնալիքով հափշտակել էին Արարատի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչ, 1957 թ. ծնված...
ավելին...
04-12-2012Ավտոմեքենաներից գողություններ կատարողը հայտնաբերվել է Քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով, նոյեմբերի 29-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին...
ավելին...
18-10-2012Փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները  օդանավակայանից քրեական հետախուզության...
ավելին...

Խարդախություն մեղադրանքով

Սեպտեմբերի 14-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արտակ Աբգարյանին, որը օգոստոսի 27-ից ՌԴ Կուրսկի երկրամասի Կուրսկ քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր խարդախություն մեղադրանքով: Ա. Աբգարյանի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

 Մեղադրանքը՝ սպանություն կամ ծանր մարմնական վնասվածք հասցնելու սպառնալիք

Սեպտեմբերի 15-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1960 թ. ծնված Վլադիմիր Ավագիմյանին, որը հունիսի 9-ից ՌԴ Նովոսիբիրսկի մարզի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 119 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով՝ սպանություն կամ ծանր մարմնական վնասվածք հասցնելու սպառնալիք:Վ. Ավագիմյանի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Հետախուզվողները հայտնաբերվեցին

 Սեպտեմբերի 1-ին, ժամը 14.00-ին,  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխել 1980 թ. ծնված Հրաչյա Մ.-ին, որը 2011 թ. ապրիլի 13-ից ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր գողության  մեղադրանքով:
 
***
Բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 1-ին Մոսկվա քաղաքում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներին ներկայացել և Մոսկվա-Երևան   չվերթով ՀՀ է տեղափոխվել 26-ամյա մի երիտասարդ, որը 2011 թ. հոկտեմբերի 19-ից ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով:


Հրազենային վնասվածքներ

Օգոստոսի 25-ին, ժամը 21.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել  1970 թ. ծնված Վարդան Ա.-ն  և 1988 թ. ծնված Շավարշ Պ.-ն:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արագածոտնի, Կոտայքի մարզային վարչությունների, Կոտայքի քննչական բաժնի և Նաիրիի բաժնի ծառայողների  ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ օգոստոսի 26-ին, ժամը 23.30-ին, Երևան-Աշտարակ ճանապարհի 15-րդ կմ-ից բերման են ենթարկվել 1991 թ. ծնված Արման Ս.-ն և 1987 թ. ծնված Սեդրակ Թ.-ն: Նրանք խոստովանել են, որ հանցագործությունը կատարել են իրենք:
Դեպքի վայրի զննությամբ` Պռոշյան գյուղին հարակից հողատարածքից, հայտնաբերվել է  ինքնաձիգ` պահունակով և 15 փամփուշտով, իսկ Աշտարակի ձորի հանգստյան գոտու հարակից տարածքի բետոնե սալիկի տակից` «ՏՏ» ատրճանակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի  2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով ու 235 հոդվածի  1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Արման Ս.-ն և Սեդրակ Թ.-ն ձերբակալված են:
Նախաքննությունը շարունակվում է:


Կեղծ փաստաթղթերի պատրաստման և սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով

Օգոստոսի 23-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վաչության ծառայողները բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արթուր  Հարությունյանին, որը հուլիսի 18-ից ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից հետախուզվում էր կեղծ փաստաթղթերի պատրաստման և սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով:


Շնորհակալություն հայ ոստիկաններին

Օգոստոսի 14-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները, Կենտրոնականի բաժնի ծառայողների հետ, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին Երեւանի բնակիչներ Ալեն Սողոմոնյանին եւ Գագիկ Բաղդասարյանին:
Ոստիկանության բաժնում նրանք խոստովանեցին, որ օգոստոսի լույս 11-ի գիշերը Խորենացու եւ Զաքիյան փողոցների խաչմերուկում ծեծի են ենթարկել մի օտարերկրացու եւ հափշտակել նրա բջջային հեռախոսն ու ոսկյա խաչը:
Գողոնը հասցրել էին իրացնել, իսկ տուժողը կատարվածի վերաբերյալ ոստիկանություն չէր դիմել: Իրավապահներն իրենք հայտնաբերեցին նրան, իսկ օգոստոսի 15-ին ոստիկանությունում ստացվեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության գործերով ժամանակավոր հավատարմատար Գ. Կլիգայի շնորհակալական նամակը` ուղղված ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Հարգարժան Վլադիմիր Սերգեյի: Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության դեսպանատունը իր հարգանքն է հավաստում Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը եւ շնորհակալություն հայտնում ոստիկանության աշխատակիցներին, հատկապես քրեական հետախուզության գլխավոր վարչության մայոր Էդուարդ Թիթիզյանին` Բելառուսի Հանրապետության քաղաքացի Ա. Բուրդոյի հետ Երեւան քաղաքում տեղի ունեցած միջադեպի քննության ընթացքում իր պարտականությունների պրոֆեսիոնալ կատարման համար: Դեսպանատունը երախտապարտ է Է. Թիթիզյանին միջադեպի օպերատիվ քննության եւ Բելառուսի Հանրապետության քաղաքացու հանդեպ բարեհաճ վերաբերմունքի համար: Դեսպանատունը օգտվելով առիթից` վերստին իր մեծագույն հարգանքն է հավաստում Ոստիկանությանը»: