ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.12.2018 10:13
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` դեկտեմբերի 26-ից 27-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 26-ից 27-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 41 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 7, խարդախության 5, մարմնական վնասվածք հասցնելու 4, ապօրինի ծառահատման և ծեծի 3-ական, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, ապօրինի սահման հատելու ու թմրամիջոցի հայտնաբերման 2-ական, անձի առևանգման, ավտոմեքենա փախցնելու, մաքսանենգության, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, անզգուշությամբ մարմնական վնասվածք պատճառելու, սուտ մատնության, փաստաթղթի կեղծիքի ու թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրոկերսուրների մաքսանենգության 1-ական դեպք։
Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 և բռնավարության փորձի 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: