ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.05.2013 10:22
Տաշիր-Ստեփանավան ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով 5 մարդ է զոհվել /ԼՐԱՑՎԱԾ/
Մայիսի 28-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Տաշիր-Ստեփանավան ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել  «Օպել-Աստրա»   և  «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
 Պատահարի հետևանքով «Օպել-Աստրա»-ի ուղևորը` 1959 թ. ծնված  Սլավիկ  Սուքիասյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և «Օպել-Վեկտրա»-ի 8 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ  1941 թ. ծնված Հակոբ Հովսեփյանը և 2005 թ. ծնված Արման Պողոսյանը   մահացել են:
 Մայիսի 29-ին, ժամը 06.15-ին, «Օպել-Աստրա»-ի վարորդը` 1959 թ. ծնված Նորիկ Դավոյանը,   իսկ ժամը 14.10-ին` 2009 թ. ծնված Արգամ Պողոսյանը հիվանդանոցում  նույնպես մահացել են:
 Կատարվում է քննություն:

 
   
		





















































