ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.05.2013 10:22
Տաշիր-Ստեփանավան ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով 5 մարդ է զոհվել /ԼՐԱՑՎԱԾ/
Մայիսի 28-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Տաշիր-Ստեփանավան ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել-Աստրա» և «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել-Աստրա»-ի ուղևորը` 1959 թ. ծնված Սլավիկ Սուքիասյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և «Օպել-Վեկտրա»-ի 8 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 1941 թ. ծնված Հակոբ Հովսեփյանը և 2005 թ. ծնված Արման Պողոսյանը մահացել են:
Մայիսի 29-ին, ժամը 06.15-ին, «Օպել-Աստրա»-ի վարորդը` 1959 թ. ծնված Նորիկ Դավոյանը, իսկ ժամը 14.10-ին` 2009 թ. ծնված Արգամ Պողոսյանը հիվանդանոցում նույնպես մահացել են:
Կատարվում է քննություն: