ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.11.2012 11:08
Սպառնացել է պայթեցնել բանկը
Նոյեմբերի 1-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հովտաշեն գյուղի բնակիչ, 1971 թ. ծնված Աշոտ Ս.-ն ցանկանում է պայթեցնել «ԱԿԲԱ-կրեդիտ Ագրիկոլ բանկի» Արտաշատի մասնաճյուղը:
Աշոտ Ս.-ն ժամը 12.30-ին բերման է ենթարկվել ոստիկանություն: Նա խոստովանել է, որ բանկը պայթեցնելու վերաբերյալ ահազանգի հեղինակն ինքն է. հնարավորություն չունենալով հիշյալ բանկում մարել իր տոկոսադրույքները` դիմել է այդ ծայրահեղ քայլին:
Կատարվում է հետաքննություն: