ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.04.2019 11:22
Ոստիկանները հայտնաբերեցին Իրանի իրավապահների կողմից հետախուզվողին

«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ապրիլի 25-ին, ժամը 06.15-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Ստամբուլ չվերթի հաշվառումից հետո ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկել ԻԻՀ 36-ամյա քաղաքացի Մաջիդ Մոհամադհոսեին Հաբիբի Արաջհին, որը ապրիլի 11-ից հետախուզվում էր Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ մարմինների կողմից՝ այդ երկրի քրեական օրենսգրքի 1-ին հոդվածի (խարդախությունը) մեղադրանքով: