Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


27.09.2016 16:48

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Սեպտեմբերի 26-ին, ժամը 21.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սասունցի Դավթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում բախվել է «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 26-ին, ժամը 8.30-ին, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայի թիվ 19/29 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ, որը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 12-ին վնասվածքներով բուժօգնության էր դիմել 39-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ Նոր Նորքի 4-րդ զանգվածում վայր է ընկել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 12-ին, ժամը 15-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի 40-ամյա վարորդը Երևանի Գյուլիքևխյան փողոցի թիվ 31 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հիշյալ քաղաքացուհուն:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 26-ին, ժամը 23.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայի թիվ 19/29 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհու, որը տեղափոխվել է հիվանդանոց:
Վարորդը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 26-ին, ժամը 16.40-ի սահմաններում, «Նիսան X-TRAIL» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 68-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 26-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Բաղրամյան պողոտայի թիվ 88 հասցեի մոտ բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 26-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Վարդանանց փողոցի թիվ 116/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 15-ամյա երկու աղջկա, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 26-ին, ժամը 21.50-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցում բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեբերի 26-ին, ժամը 19.35-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասից Վանատուր թաղամաս տանող ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 26-ին, ժամը 15-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Զովունի-Եղվարդ ճանապարհի 4-րդ կմ-ին բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 18.30-ին, «ՎԱԶ-21099»-ի վարորդը ևս մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 26-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Վարդ-Բաղ 3-րդ միկրոշրջանի թիվ 6 շենքի դիմաց կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: