ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.09.2013 17:04
Բացվեց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նոր վարչական շենքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ՖՈՏՈՇԱՐՔ)
Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նոր վարչական շենքի բացումը, որը հերթական կարևոր քայլն է համակարգի ծառայությունների աշխատանքային պայմանների բարելավման, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ճանապարհին:
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նոր վարչական շենքի բացման արարողությանը ներկա էր Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահը ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի և բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ շրջայց կատարեց նորաբաց վարչական շենքում, ծանոթացավ կատարված աշխատանքին, տեխնիկական հագեցվածությանը և անձնակազմի աշխատանքային պայմաններին, այցելեց դիմումների ընդունման, բնակչության պետռեգիստրի, վիզաների, անձնագրային և ելքի փաստաթղթերի ձևակերպման բաժիններ, զրուցեց աշխատակիցների հետ, որոնք ներկայացրին քաղաքացիներին մատուցվող ծառայությունները ժամանակակից եղանակով կազմակերպելու նոր հնարավորությունները:
Ոլորտի պատասխանատուները Հանրապետության Նախագահին զեկուցեցին նրա հանձնարարությամբ քաղաքացիության վերաբերյալ դիմումների քննարկման ընթացակարգում իրականացված բարեփոխումների մասին: