ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.11.2012 11:21
«ԲՄՎ»-ն երթևեկելի մասից դուրս է եկել. 1 զոհ
Նոյեմբերի 13-ին, ժամը 23.55-ի սահմաններում, Աշտարակ քաղաքը շրջանցող կամրջի վրա, դեպի Երևան քաղաքի ուղղությամբ երթևեկելիս, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի պատնեշին:
Պատահարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող՝ 1990 թ. ծնված Դավիթ Ղազարյանը տեղում մահացել է, իսկ 1987 թ. ծնված Անդրանիկ Ղազարյանը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: