ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.11.2012 11:21
«ԲՄՎ»-ն երթևեկելի մասից դուրս է եկել. 1 զոհ
 
Նոյեմբերի 13-ին, ժամը 23.55-ի սահմաններում, Աշտարակ քաղաքը շրջանցող կամրջի վրա, դեպի Երևան քաղաքի ուղղությամբ երթևեկելիս, «ԲՄՎ»  մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի պատնեշին:
Պատահարի  հետևանքով ավտոմեքենայում գտնվող՝ 1990 թ. ծնված  Դավիթ  Ղազարյանը   տեղում մահացել է, իսկ 1987 թ. ծնված Անդրանիկ Ղազարյանը  անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 
   
		





















































