ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.12.2018 14:34
Ոստիկանները մեկնեցին սահման (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի հերթական զորախմբի պետական սահմանի մարտական դիրքեր մեկնելու հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր նաև ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Նա շնորհակալություն հայտնելով ծառայության համար, Տավուշ մեկնող ոստիկաններին մաղթեց խաղաղ երկինք: Քանի որ այս զորախումբը դիքերում է անցկացնելու տոները, ոստիկանության պետը շնորհավորեց նրանց և հորդորեց այդ օրերին կրկնապատկել ուշադրությունն ու զգոնությունը:
Սահման մենկող ոստիկանները ավանդույթի համաձայն աղոթեցին ու երդվեցին անձնվիրաբար պահել պետական սահմանի մարտական դիրքը:
Ոստիկանների համար անակնկալ էր պատրաստել ոստիկանության մշակույթի կենտրոնը:
Ոստիկանության զորքերի մի զորամասի ծառայողները գնացին, հաջորդ որը դիրքերից վերադարձան ոստիկանության զորքերի մյուս զորամասի ծառայողները:
Նրանց դիմավորելու էր եկել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Նա ոստիկաններին փոխանցեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարի ողջույններն ու նշեց, որ նրանցով բոլորն են հպարտանում:
Ծառայության մեջ աչքի ընկած մի խումբ ծառայողներ պարգևատրվեցին:
Դիրքերից վերադարձած ոստիկանները մի քանի օր կհանգստանան ու կանցնեն իրենց ծառայությանը՝ պահպանելով հասարակական կարգը: