ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.07.2019 15:39
Վալերիյ Օսիպյանը կրկին սահմանապահ ոստիկանների է ճանապարհել դիրքեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Օրերս սահման մեկնեց ՀՀ ոստիկանության զորքերի հերթական հերթափոխը։ Նրանց դիրքեր ճանապարհեց ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը։
«Դուք շարունակում եք հիացնել ինձ Ձեր պատրաստակամությամբ, ինչը հայրենիքը խիզախորեն պաշտպանելու կարևորագույն գրավական է։ Վստահ եմ, որ նույն անձնվիրությամբ շարունակելու եք ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա ամուր կանգնել հակառակորդի առաջ՝ բարձր պահելով մեր համակարգի պատիվը»,- ոստիկան-սահմանապահներին դիմեց Վալերիյ Օսիպյանը՝ «բարի ծառայություն» մաղթելով նրանց։
Ոստիկանության պետի ելույթից հետո քահանան օրհնության կարգ կատարեց, որին հաջորդեց հրապարակային երդումը։
Ճանապարհ ընկնելուց առաջ ոստիկանները հանդիսավոր երթ արեցին։
Հաջորդ օրը, դիրքերից վերադարձան մարտական հերթապահությունը ծառայակից ընկերներին հանձնած ոստիկանները։ Վալերիյ Օսիպյանը նրանց շնորհակալություն հայտնեց առաքելությունը բարեխիղճ և բարձր մակարդակով կատարելու համար՝ ընդգծելով, որ ամեն անգամ հպարտության նույն զգացողությունն է ապրում նրանց դիմավորելիս։
Դիմավորման հանդիսավոր արարողությունը եզրափակվեց քայլերթով։ Սահմանից վերադարձած ոստիկանները հանգստից հետո կանցնեն հասարակական կարգի պահպանությանը՝ մինչև հայրենիքի սահմանները պաշտպանելու նոր առաքելությունը։