ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.02.2019 15:20
Ոստիկանության պետն ընդունեց զոհված ոստիկանի ընտանիքին (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
 
Փետրվարի 9-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց անցած տարի ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանի այրուն՝ Արմինե Շախգուլյանին, և որդիներին՝ Ռոբերտ և Ալբերտ Շախգուլյաններին: 
 Հանդիպմանը ներկա էին նաև ոստիկանության պետի տեղակալները:
 Վալերիյ Օսիպյանը նշեց, որ ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանի կատարածը հերոսություն է, քանի որ նա ծառայողական պարտքը գերազանց է իրականացրել և զոհվել զինված հանցագործին վնասազերծելիս: 
 Ոստիկանության պետն իր աջակցությունը հայտնեց զոհված ոստիկանի ընտանիքին և վստահեցրեց, որ ողջ համակարգը նրանց կողքին է և կաջակցի ու կօժանդակի բոլոր հարցերում:
 Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 3-ին Երևանի բանկերից մեկում տեղի էր ունեցել ավազակային հարձակում: Այդ պահին Արա Շախգուլյանը եղել է բանկի տարածքում և երբ լսել է բանկի աշխատակիցների ձայները, հետապնդել է ավազակային հարձակում գործած անձին: Տեսնելով իրեն հետապնդող ոստիկանին՝ հանցագործը կրակոց է արձակել ոստիկանի ուղղությամբ և սպանել նրան:





 
   
		





















































