ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.11.2019 13:00
Արամուսի տներից մեկում զենք է հայտնաբերվել
![Արամուսի տներից մեկում զենք է հայտնաբերվել Արամուսի տներից մեկում զենք է հայտնաբերվել](/resources/police/img/news/big/1573290083,5627.jpeg)
Նոյեմբերի 8-ին ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները ստուգման նպատակով այցելել են Արամուս գյուղի տներից մեկը, որտեղ նկատել են պատից կախված 16 մմ տ/չ գործարանային համարով հրացան և պահանջել փաստաթղթերը:
Տան սեփականատերը հայտնել է, որ հրացանը փաստաթղթեր չունի, գրանցված չէ, պատկանել է հանգուցյալ պապուն և նրա մահից հետո տան տանիքից հայտնաբերել, բերել է տուն ու ժամանակ չլինելու պատճառով չի ներկայացրել ոստիկանություն:
Նշված հրացանը ուղարկվել է փորձաքննության։
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: