ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.07.2016 16:50
Զինված հարձակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հուլիսի 17-ի վաղ առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք գործեցին ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք և պատանդ վերցրին ոստիկանության ծառայողների: Զինված հարձակման ընթացքում զոհվեց ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, եղան վիրավորներ: Հետո հարձակման մասնակիցները ելան դուրս ու սկսեցին կրակել փողոցի ողջ երկայնքով: Դարձյալ ոստիկաններ վիրավորվեցին: Բարեբախտաբար՝ քաղաքացիական ոչ մի անձ չտուժեց: Սակայն համաքաղաքացիների անվտանգությունը, հարձակվողներին չէր հուզում. նրանք պատանդների դիմաց պահանջում էին ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: Միաժամանակ նրանց կողմնակիցները ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով պարբերաբար ապատեղեկատվություն էին տարածում զինված ապստամբություն սկսվելու, շենքեր և շինություններ գրավելու մասին:
Զինված անձանց հետ բանակցություններ սկսվեցին՝ իրավապահներին նրանց խաղաղ հանձվելը կազմակերպելու համար:
Նույն օրը, ապօրինաբար արգելափակված տարածքում գտվող զինված անձանց հանցավոր գործողությունների կասեցմանն ու խափանմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումներն ազատ արձակեցին երկու պատանդի:
Ժամը 17-ի դրությամբ զինված խումբը շարունակում էր անազատության մեջ պահել ոստիկանության մի քանի ծառայողներին, այդ թվում՝ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանին և ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանին:
Իրավապահներն ունեին բոլոր միջոցները՝ ազատելու գնդի տարածքը, սակայն զոհերից խուսափելու նպատակով հետաձգում էին ու հետաձգում են նման հանգուցալուծումը՝ հարձակում կատարածներին համոզելով զերծ մնալ մարդկանց կյանքը և առողջությունը վտանգող հետագա գործողություններից, ազատ արձակել պատանդներին, վայր դնել զենքը և առանց դիմադրության հանձնվել իշխանություններին:
Հուլիսի լույս 18-ի գիշերը տևական բանակցությունների և հատուկ միջոցառումների արդյունքում հաջողվեց ազատ արձակել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում զենքի սպառնալիքով պատանդ պահվող ոստիկանության ևս մեկ ծառայողի, ինչպես և մեկ քաղաքացիական անձի՝ շտապօգնության մեքենայի վարորդին:
Այդուհանդերձ, զինված խումբը հրաժարվում էր ազատ արձակել բռնությամբ պահվող մյուս անձանց, այդ թվում՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներին, վայր դնել զենքերը և հանձնվել իշխանություններին:
Օրվա ընթացքում գնդի տարածքում գտնվող անձինք ապահովվեցին սնունդով և անհրաժեշտ դեղորայքով: Համալիր գործողությունների, այդ թվում՝ բանակցությունների արդյունքում դուրս բերվեց ևս մեկ պատանդ:
Հուլիսի 19-ին իրավապահ մարմինների ներկայացուցիչները շարունակում էին ինտենսիվ բանակցությունները զինված խմբի անդամների հետ՝ առանց հատուկ գործողությունների իրականացման իշխանություններին նրանց հանձնվելը կազմակերպելու և պատանդներին ազատ արձակելու նպատակով: Արվում էր հնարավոր ամեն ինչ զինված խմբին նոր արնահեղությունից հետ պահելու համար:
Հուլիսի 20-ի ուշ երեկոյան ՊՊԾ գնդի հարակից տարածքում հավաքված մի խումբ առանձնապես ագրեսիվ ցուցարարներ հարձակում գործեցին արգելապատնեշում կանգնած ոստիկանական շղթայի վրա ու բախումներ հրահրեցին: Ոստիկանությունը հասարակական կարգը վերականգնելու նպատակով հարկադրված էր դիմել հատուկ միջոցների կիրառման: Իրավիճակը լիցքաթափվեց, երկուստեք վնասվածքներ ստացածները տեղափոխվեցին բուժհիմնարկներ:
Հուլիսի 22-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարաություն տարածեց, որ զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի զավթման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք բերված տվյալների մշակման ու իրացման արդյունքում ձերբակալվել է խմբի անդամների հետ հանցավոր կապերի մեջ գտնվող անձանց խումբ, ովքեր աջակցել են նախկինում կատարված հանցանքներին և շարունակում են օժանդակել նախապատրաստվող հանցագործություններին:
Վերջին օրերին զինված խմբի և իրավապահ մարմինների միջև միջնորդական առաքելություն ստանձնած Արցախի հերոս, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանի բանակցությունների շնորհիվ ՊՊԾ գնդի տարածքում պահվող բոլոր պատանդները հուլիսի 23-ին ազատ արձակվեցին: Դրա դիմաց խումբը պահանջում էր լրատվական կետ գործարկել գնդի տարածքում, ինչը արվեց պայմանավորված ժամկետին: Եվ հանրությունը առաջին անգամ տեսավ՝ ինչ է կատարվում ՊՊԾ գնդում և ովքեր են կատարում: Ականատես եղանք պայմանավորվածությունների խախտումների՝ խմբի անդամները, չնայած խոստմանը, զենքի ցուցադրեցին, ոչ ադեկվատ պահվածք դրսևորեցին, անկանոն կրակոցներ արձակեցին՝ վտանգելով քաղաքացիների կյանքը…
Զինված խմբի համակիրների և զարմանալի անպատասխանատվություն դրսևորող մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խմբի անդամները Արցախյան ազատամարտի մասնակիցներ են, փորձառու և վաստակաշատ մարտիկներ: Երեկվա առաջին իսկ ուղիղ շփումից հետո, սակայն, հայտնի դարձավ, որ բնավ այդպես չէ: Զինված ուժերում ծառայել ու Ազատամարտին մասնակցել են միայն 10-ը, մյուսները զուտ քաղաքացիական անձինք են՝ վարորդ, շինարար, թիթեղագործ, նարկոդիսպանսերում գրանցված քրոնիկ ալկոհոլիկ, թմրամոլության հակում ունեցող, մշտական աշխատանք չունեցողներ, տարբեր հիվանդությունների պատճառով, ընդհուպ «նյարդային հիվանդություն» հոդվածով զինծառայությունից ազատվածներ, նախկինում դատապարտված անձինք, մարդիկ, որ, իրենց ասելով, պայքարում են Ղարաբաղի համար, բայց Ղարաբաղի տեղը չգիտեն…
Հայրենիքի և հանրության հոգսերով մտահոգ ներկայացող ների ահա այսպիսի խայտաբղետ կազմավորում, որոնց իրական նպատակներն ու խնդիրները, դրդապատճառներն ու գաղտնի լծակները լիովին կբացահայտվեն, երբ իրավիճակը վերջնականապես հանգուցալուծվի:
Իսկ մինչ այդ հասարակությունը պետք է անուն առ անուն ճանաչի նրանց, ովքեր զինված ներխուժելով ՊՊԾ գնդի տարածք՝ արդեն մեկ շաբաթից ավելի լարվածության մեջ են պահում հանրապետությունը, վտանգում մարդկանց կյանքը: