Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


09.02.2019 13:16

Խուզարկություններ Շիրակի մարզում. ոստիկանները զենք-զինամթերք և թմրանյութ են հայտնաբերել /ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/

Խուզարկություններ Շիրակի մարզում. ոստիկանները զենք-զինամթերք և թմրանյութ են հայտնաբերել /ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/

Փետրվարի 6-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ախուրիկ գյուղի բնակիչ Ռուստամ Կ-ն տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ է պահում: Հարուցված քրեական գործի շրջանակներում, փետրվարի 8-ին Ռուստամ Կ-ի տանը և հարակից տարածքներում կատարված խուզարկությամբ, նկուղում արկղի մեջ հայտնաբերել է ինքնաձիգի 9 զսպանակ, սվին-դանակ, սվին- դանակի 6 բռնակ, 8 զարկանաձգանային մեխանիզմ, 16 զարկանաձգանային մեխանիզմի զսպանակ, ինքնաձիգի 2 գազամխոց, 60-ից ավելի ինքնաձիգի տարբեր դետալներ` դատարկ պահունակից ու զարկանաձգանային մեխանիզմից մինչև ատրճանակային բռնակ, և մեկ զրահաբաճկոն:
Ռուստամ Կ-ն հայտնել է, որ զինամթերքը ձեռք է բերել 1990թ. խորհրդային բանակում ծառայելու ժամանակ` Արցախի ինքնապաշտպանական ուժերին ուղարկելու նպատակով:
Բաժնում ստացված տեղեկություններն իրացնելով, մեկ այլ քրեական գործի շրջանակներում, Ախուրյանի ոստիկանները նույն օրը խուզարկություն իրականացրին նաև Մայիսյան գյուղի բնակիչ Անդրանիկ Բ-ի տանը: Նկուղում պոլիէթիլենային 2 պարկերի մեջ հայտնաբերվել է 430 գրամ ընդհանուր կշռով կանեփանման չորացրած զանգված, պոլիէթիլենային փաթեթի մեջ` կանեփանման բույսի սերմնահատիկներ, տանիքից` ապակե տարայի մեջ կանեփանման կանաչ գույնի զանգված, խոհանոցից՝ բաժակի մեջ լցված կանեփանման բույսի սերմեր:
Ոստիկանները ննջասենյակներից մեկից հայտաբերեցին նաև 8 տարբեր չափերի դանակ, 15 կրակված և 4 չկրակված որսորդական փամփուշտ, «Ֆաբարմ» տիպի 12 մմ տ/չ որսորդական օդաճնշիչ զենք, «ՍՎՌ-25» 4.4 մմ տ/չ գազային ատրճանակ, օդաճնշիչ ատրճանակի գնդանման փամփուշտներ, նշված զենքերի փաստաթղթերը և Անդրանիկ Բ-ի որսորդական վկայականը:
Բուսական զանգվածների վերաբերյալ Անդրանիկ Բ-ն հայտնել է, որ նշվածները` կանեփ թմրամիջոց են, պատրաստել է տան պարսպի մոտակայքում վայրի աճած կանեփի թփերից, օգտագործելու համար:
Հետագա միջոցառումներով, փետվարի 8-ին խուզարկություն կատարվեց նաև Ազատան գյուղի հյուրանոցային համալիրում: Նշված համալիրի առանձնասենյակներից մեկում հայտնաբերվել է առանց տուփերի, պիտակի կամ մակնշման 43 կանաչ և 2 սպիտակ դեղահաբ, իսկ նկուղում` էլեկտրական կշեռք, հողով լցված 336 դույլերում եղել են կանեփանման բույսի ծիլեր ու ցողուններ: Ձեռնարկվում են միջոցառումներ Ռուբեն Ս-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվածը փաթեթավորվել և կնիքվել է հետագա պարզաբանումների համար:
Նախապատրաստվում են նյութեր:
Նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:

 

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: