ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.11.2019 18:35
Ոստիկանության տարածքային բաժիններում ապօրինի զենք-զինամթերք է կամավոր հանձնվել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
 
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ տարածքային ստորաբաժանումներում դարձյալ արձանգրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ 
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին եկած 40-ամյա տղամարդը կամավոր հանձնեց «Ֆ-1» տիպի նռնակ և տարբեր տրամաչափի 70-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով դրանք պատկանել են հանգուցյալ հորը։ 
Վարդենիս քաղաքի բնակիչ, 40-ամյա մի տղամարդ էլ ոստիկանության Վարդենիսի բաժին է բերել գործարանային համարով հրացան՝ նախատեսված 32մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար։ Նրա հայտնածով՝ «ԻԺ»-ը պատկանել է տարիներ առաջ մահացած պապուն։ 
Ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունք եկած 72-ամյա տղամարդն էլ, որը Գեղադիր գյուղի բնակիչ է, կամավոր հանձնել է մեկփողանի հրացան՝ հայտնելով, որ հրազենը գտել է տան խորդանոցում։ 
Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

 
   
		





















































