ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.10.2019 19:58
Ոստիկանության Հրազդանի բաժնում մեծ տարբեր տեսակի զինամթերք է հանձնվել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ոստիկանության Հրազդանի և ՊՊԳՎ Կոտայքի պահպանության բաժինների ծառայողների համատեղ բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 12-ին Հրազդանի բաժնում արձանագրվեց ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ Ժամը 12-ին Հրազդանի Վանատուր թաղամասի 43-ամյա բնակիչը ոստիկանություն է բերել 400գ ամունալ պայթուցիչով, «Ֆ-1» տիպի 1 նռնակ, 7,62մմ տրամաչափի՝ 20 և 5,45 մմ տրամաչափի 135՝ փամփուշտ, ինչպես և ինքնաձիգի պահունակ: Տղամարդը հայտնածով՝ զինամթերքը գտել է՝ տան տանիքը վերանորոգելիս։ Դրանք փաթեթավորվել և ուղարկվել են փորձաքննության։ Կամավոր հանձնած տղամարդն էլ բաց է թողնվել։