ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.08.2018 12:47
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Երևանում
«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում, անցկացված բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել 69-ամյա մի տղամարդ և կամավոր հանձնել ջնջված համարով «Կարաբին» տիպի հրացան, ջնջված համարով գնդացիր, երկու հազար երեք հարյուրից ավելի տարբեր տրամաչափի փամփուշտ, տրոտիլի 16 փաթեթ, նույնքան պայթուցիչ և երկու մալուխ:
Ըստ տղամարդու՝ զինամթերքը ձեռք է բերել Արցախյան ազատամարտին մասնակցելիս, պահել նկուղում ու մոռացել դրանց մասին:
Նշանակվել է փորձաքննություն: