ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.04.2019 11:47
Ոստիկանների բացատրական աշխատանքը. քաղաքացին կամավոր զինամթերք է հանձնել /ԼՈՒՍԱՆԿԱՐ/
«Զինանոց-2019» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների ու Վայոց ձորի մարզային ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ, ապրիլի 5-ին, ժամը 19-ին Հարություն Ս.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, ծխագլանակ, ինքնաշեն նռնակ՝ առանց պայթուցիչի, 90 հատ 5.45 մմ տ/չ և 71 հատ 7.62 մմ տ/չ ինքնաձիգի փամփուշտներ:
Նա հայտնել է, որ նշված զենք-զինամթերքը գտել է նույն օրը ժամը 17-ի սահմաններում, իրենց տան նկուղից՝ շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում:
Զինամթերքը նա ձեռք է բերել 1994թ. մարտ ամսին մարտական գործողությունների ժամանակ, ԼՂՀ Մատաղիսի շրջանում՝ թշնամու դիրքերից:
Նշանակվել են փորձաքննություններ:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: