ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.11.2019 12:02
Կամավոր զենք-զինամթերք է ներկայացրել
Ոստիկանության Ամասիայի բաժնի համայնքային ոստիկանների և վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 29-ին, ժամը 15.40-ին, Մեղրաշատ գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է ատրճանականման ինքնաշեն սարք և 5,45 մմ տրամաչափի 21 փամփուշտ։ Նա հայտնել է, որ ներկայացրածը պատկանել է հանգուցյալ պապին և գտել է իրենց անասնագոմի տանիքում։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: