ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.10.2019 19:57
Երիտասարդը ոստիկանության Գորիսի բաժին է բերել ինքնաշեն ատրճանակ /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների տարած բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 11-ին ստորաբաժանում է եկել Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդ ու կամավոր հանձնել ինքնաշեն ատրճանակ, տարբեր տրամաչափի 650-ից ավելի փամփուշտ և ինքնաձիգի պահունակ։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը գտել է կիսաքանդ շինությունում։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնած երիտասարդն էլ բաց է թողնվել։