ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.05.2019 12:47
Քաղաքացին կամավոր զենք-զինամթերք է հանձնել
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 17-ին մի քաղաքացի կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի 85 փամփուշտ, առանց համարի նռնակ, «ՈւԶՌԳՄ» տեսակի պայթուցիչ, կարճեցված փողով որսորդական հրացան:
Քաղաքացին հայտնել է, որ դրանք հայտնաբերել է նույն օրը, իր տանը կից քարե շինության ներսում բարեկարգման աշխատանքներ կատարելու ժամանակ, հայտնաբերվածն իր համոզմամբ պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ եղբորը:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: