ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.10.2019 15:00
Հոկտեմբերի 23-ին Արմավիրի, Կումայրիի և Եղեգնաձորի բաժիններում ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 23-ին տարածքային երեք ստորաբաժանումում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։
Արմավիր քաղաքում ապրող 52-ամյա մի կին ոստիկանության Արմավիրի բաժին է բերել ականանետի արկեր, ականանետի ականի պայթուցիչներ, հակատանկային նռնակներ, ինքնաձիգի դատարկ փամփշտատուփեր ու տարբեր տրամաչափի 60-ից ավելի փամփուշ։ Կնոջ հայտնածով՝ դրանք գտել է տան նկուղը մաքրելիս։
Գյումրում ապրող 61-ամյա մի տղամարդ էլ ոստիկանության Կումայրիի բաժին է բերել առանց գործարանային համարի ակոսափող հրազեն։ Տղամարդու հայտնածով՝ «ՏՕԶ»-ը գտել է տան տանիքը մաքրելիս։
Ոստիկանության Եղեգնաձորի բաժին եկած 51-ամյա տղամարդն էլ, որը Եղեգնաձոր քաղաքի բնակիչ է, կամավոր հանձնել է գործարանային համարով ձեռքի հակատանկային նռնականետ։ Նրա հայտնածով՝ այն գտել է առանձանատան տանիքը մաքրելիս։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։