ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.11.2019 11:52
Մարզերում քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել
***
Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 1-ին, ժամը 11.30-ի սահմաններում, բաժին է ներկայացել Բերքառատ գյուղի մի բնակիչ և կամավոր հանձնել է «ՍՊՇ» գրառմամբ ատրճանակ և 17 տարբեր տրամաչափի փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 1-ին, ժամը 11-ի սահմաններում, Մեծ Մասրիկ գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել «ԻԺ 18Ե» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, նռնակի պայթուցիչ և տարբեր տրմաչափի 52 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: