ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.10.2019 16:49
Պարեկային ոստիկանները բերման են ենթարկել մի տղամարդու, որի մոտ ատրճանակ ու դանակ է եղել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
![Պարեկային ոստիկանները բերման են ենթարկել մի տղամարդու, որի մոտ ատրճանակ ու դանակ է եղել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Պարեկային ոստիկանները բերման են ենթարկել մի տղամարդու, որի մոտ ատրճանակ ու դանակ է եղել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)](/resources/police/img/news/big/1571403028,8827.png)
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ոստիկանները, որոնք սպասարկում են Շենգավիթ վարչական շրջանը հոկտեմբերի 17-ին բերման են ենթարկել 47-ամյա մի տղամարդու՝ զենք և սառը զենք կրելու կասկածանքով։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ ու դանակ, որոնք ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հանգամանքները պարզվում են։