ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.04.2019 11:43
Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ քաղաքացին կամավոր հանձնել է ատրճանակ /ԼՈՒՍԱՆԿԱՐ/
«Զինանոց-2019» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, ապրիլի 5-ին, ժամը 22-ին Գևորգ Ս.-ն կամավոր հանձնել է առանց գործարանային համարի «ՊՍՄ» տիպի ատրճանակ, որը պատկանել է հանգուցյալ հորը:
Նա հայտնել է, որ զենքը հայտնաբերել է նույն օրը ժամը 20-ի սահմաններում իրենց տան տանիքից՝ մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: