ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.12.2015 10:43
Հետախուզվում էր մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանության մեղադրանքով
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Արման Բ.-ն, ով դեկտեմբերի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից):