ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.11.2015 18:04
Գրպանահատին հայտնաբերեցին
Նոյեմբերի 18-ին, ժամը 12.10-ին, 1970 թ. ծնված Գոհար Թ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ թիվ 2 երթուղու միկրոավտոբուսի սրահում նկատել է, որ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 47.000 դրամ և բանկային քարտ: 
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները նույն օրը, ժամը 17.30-ին, Երևանի Վարդանանց և Վրացյան փողոցների խաչմերուկից, գրպանահատություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սերգեյ Մ.-ին: 
Գողոնն առգրավված է: 
Կատարվում է հետաքննություն:

 
   
		





















































