ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.12.2015 11:07
Հայրենիք՝ երկու տարվա դեգերումներից հետո
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է ժամանել 1989 թ. ծնված Վանիկ Կ.-ն, ով 2013 թ. սեպտեմբերի 27-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 327 հոդվածի (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) 1-ին մասի մեղադրանքով:
Վանիկ Կ.-ն ներկայացվել է զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժին: