ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.06.2018 13:22
Քաղաքացիների ընդունելություն Գեղարքունիքի մարզում /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

ՀՀ ոստիկանության մարզային վարչություններում քաղաքացիների ընդունելության կազմակերպման գրաֆիկի պահանջների համաձայն՝ 2018 թվականի հունիսի 15-ին, ժամը 11:00-ին, Գավառ քաղաքում գտնվող ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության վարչական շենքում տեղի ունեցավ բնակիչների ընդունելություն: Ընդունելությունն իրականացրեց ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Մերուժան Հակոբյանը: Քաղաքացիների ընդունելությանը մասնակցում էին նաև ՀՀ ոստիկանության պետի ռեֆերենտն ու ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ղեկավար կազմը:
Բնակիչները ներկայացրին, ինչպես ՀՀ օրենսդրությամբ ոստիկանության քննարկմանը վերապահված տարաբնույթ բողոքներ, խնդիրներ ու առաջարկներ, այնպես էլ ոստիկանության իրավասություններից դուրս հարցեր, որոնց վերաբերյալ նույնպես տրվեցին համապատասխան խորհուրդներ, ուղղորդումներ: Արդյունքում՝ քաղաքացիների ներկայացրած հարցերն, առաջարկներն ու խնդիրները ընդունելության ընթացքում դարձան քննարկման առարկա ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի դրույթների պահանջներին համապատասխան նրանց տրվեցին պարզաբանումներ: Հետագա ուսումնասիրություններ կատարելու համար, քաղաքացիներին առաջարկվեց ներկայացնել նաև գրավոր դիմումներ: