ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.05.2017 17:02
Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Մայիսի 26-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին:
Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց ոստիկանության և երկաթուղայինների սերտ համագործակցությունը երթևեկության անվտանգության ապահովման և հանցագործությունների կանխման ու բացահայտման գործում և ընդգծեց ոստիկանության՝ հետագա համատեղ աշխատանքի պատրաստակամությունը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելույան համար՝ Սերգեյ Վալկոն ընդգծեց ոստիկանության մեծ դերը երկաթուղային անվտանգ հաղորդակցության ապահովման գործում և հավաստեց, որ ընկերության ղեկավարությունը նախատեսում է ընդլայնել գործակցության դաշտը, ինչն արդյունավետ աշխատանքի երաշխիքներից է:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Ավարտին Վլադիմիր Գասպարյանը՝ ՀՀ ոստիկանության և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ միջև համագործակցության ամրապնդման գործում անձնական ավանդ ներդնելու, ինչպես և ոստիկանությանն աջակցելու համար, Սերգեյ Վալկոյին պարգևատրեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով: