ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.08.2016 10:42
ՀՀ ոստիկանության կայքում տեղադրվել են հոկտեմբերի 2-ին կայանալիք Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները

ՀՀ ընտրական օրենսգրքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ՀՀ ոստիկանությունը www.police.am կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրել է 02.10.2016թ. կայանալիք Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները:
Ընտրողների նախնական ցուցակները տրամադրվել են նաև տեղամասային կենտրոններին:
Ընտրողների ցուցակներում անճշտություններ (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) հայտնաբերելու դեպքում կարող եք մինչև 22.09.2016թ. դիմել տարածքային անձնագրային ծառայություններ կամ անձնագրային և վիզաների վարչություն: