ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.10.2016 18:46
Ամփոփիչ խորհրդակցություն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2016 թ. 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփումը:
Խորհրդակցությունը վարում էր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը:
Մասնակցում էին վարչության ծառայությունների ղեկավարներ, տարածքային բաժինների եւ բաժանմունքների պետեր, ՊՊԾ գնդի, ուղեկցող գումարտակի հրամանատարները եւ այլն:
Հաշվետու զեկույցում նշվեց, որ վարչության եւ ենթակա ստորաբաժանումների անձնակազմի պատշաճ ծառայության շնորհիվ մայրաքաղաքում լիովին վերահսկվել է օպերատիվ իրավիճակը:
Ներկայացվեց Երեւան քաղաքում հանցավորության շարժընթացի եւ հիմնական միտումների վիճակագրությունը:
Վերլուծվեցին հանցագործությունների բացահայտման աշխատանքները, նախկինում կատարված` կասեցված հանցագործությունների բացահայտման ընթացքը, քննարկվեցին տարածքային բաժինների համեմատական ցուցանիշները տարբեր հանցատեսակների ուղղությամբ:
Խորհրդակցության ընթացքում ելույթ ունեցան վարչության ծառայությունների եւ տարածքային բաժինների ղեկավարները:
Զեկույցներում ներկայացվեց հաշվետու շրջանում կատարված աշխատանքը, նշվեցին առկա հիմնախնդիրները, թերություններն ու բացթողումները, արվեցին աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված կոնկրետ առաջարկներ:
Բարձրացված խնդիրների առարկայական քննարկումից հետո ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանը կոնկրետ հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին: