ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.06.2017 11:08
Տղամարդը և կինը՝ խարդախության մեղադրանքով
Ոստիկանության Նոր Նորքի և Արաբկիրի բաժինների ծառայողները հունիսի 21-ին, ժամը 00.30-ին, Երևանի Ամիրյան փողոցի թիվ 28 շենքի մոտից բերման են ենթարկել 1956 թ. ծնված Արման Ս.-ին, որը 2016 թ. հուլիսի 22-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
***
Ոստիկանության Նոր Նորքի և Արաբկիրի բաժինների ծառայողները հունիսի 21-ին, ժամը 00.30-ին, Ամիրյան փողոցի թիվ 28 շենքի մոտից բերման են ենթարկել 1956 թ. ծնված Սվետլանա Ս.-ին, որը 2016 թ. հուլիսի 22-ից Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: