ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.08.2017 12:13
Ամփոփ տեղեկատվություն՝ «Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքների վերաբերյալ (09.08.2017թ. դրությամբ)

Միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 8-ից 9-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 2156 կգ կանեփի վայրի աճած զանգված:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 7 հետախուզվող, 2 հրազեն, տարբեր տրամաչափի 148 փամփուշտ, 2 նռնակ:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ