ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.07.2018 20:08
Խորհրդակցություն՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ
Հուլիսի 11-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն։ Վարում էին տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանը և ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Աղասի Կիրակոսյանը։
Ներկա էին ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների մարզային վարչությունների, ճանապարհային ոստիկանության, հասարական կարգի ապահովման վարչության ներկայացուցիչներ, ծառայությունների ղեկավարներ, փոխմարզպետներ, այլ պաշտոնատար անձինք:
Քննարկվեցին պատմամշակութային հուշարձանների տարածքներ և հանգստի գոտիներ հասարակության մուտքն ավելի հասանելի դարձնելուն, ինչպես նաև այդ տարածքները կենցաղային աղբով աղտոտելուց զերծ պահելուն ուղղված հարցեր։ Առաջարկվեց հետևողականորեն ուսումնասիրել մասնավոր անձանց կողմից հանրային հանգստի գոտիներ մարդկանց մուտքը խոչընդոտելու դեպքերը, կարևորվեց տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցված աշխատանքը ոստիկանության հետ՝ տարածքների սեփականության իրավունքի հավաստիությունը պարզելու համար։
Խորհրդակցության ընթացքում բարձրացվեցին նաև այլ հարցեր և խնդիրներ։ Տրվեցին հստակ ցուցումներ։