Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


14.10.2019 11:59

Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոկտեմբերի 12-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Ներկա էին ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը, ճանապարհային ոստիկանության ղեկավարությունն ու անձնակազմը։
Ողջունելով ներկաներին՝ Արման Սարգսյանը անձնակազմին ներկայացրեց ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմում նոր նշանակված ծառայողներին, նրանց մաղթեց արդյունավետ ու բարի ծառայություն։
Խոսելով ճանապարհային ոստիկանությունում կադրային քաղաքականության մասին, Արման Սարգսյանը նշեց, որ առաջխաղացումներ ունենալու են միայն բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած ու գրագետ ոստիկանները և նշանակումները լինելու են անակնկալ։
Ճանապարհային ոստիկաններին հանձնարարվեց անհանդուրժող լինել բոլոր օրինախախտների նկատմամբ, առավել արդյունավետ ծառայություն իրականացնելու համար խաչմերուկներում կազմակերպել ծառայությունը ոչ միայն ֆիքսված ժամաքանակով, այլև՝ ըստ երթևեկության ծանրաբեռնվածության։
Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը խոսեց նաև ճանապարհային ոստիկանների մասնագիտական ունակությունների մասին, կարևորելով նրանց կրթվածության մակարդակն ու գրագիտությունը՝ քաղաքացիների հետ շփումներում։
Արման Սարգսյանը նշեց, որ կոռուպցիան և անտարբերությունը հավասարազոր արատավոր երևույթներ են։ Դրանք չպետք է տեղ գտնեն ճանապարհային ոստիկանության ծառայության մեջ։ Լինելու դեպքում ստանալու են համարժեք կոշտ պատասխան, իսկ ծառայողը խստագույնս կենթարկվի պատասխանատվության։
Խոսվեց նաև ճանապարհային ոստիկանների ու ոստիկանության մյուս ստորաբաժանումների համագործակցության կարևորության մասին։
Ճանապարհային ոստիկանությունում կատարվելիք օրենսդրական ու կառուցվածքային փոփոխությունների և նյութատեխնիկական հագեցվածության մասին խոսք ասաց ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը։
Ամփոփելով խորհրդակցությունը, ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը հույս հայտնեց, որ անձնակազմը կգիտակցի ոստիկանության ղեկավարության ներկայացրած պահանջներն ու միասին կանեն ամեն ինչ ապահով ու անվտանգ երթևեկություն ապահովելու ուղղությամբ։