ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.08.2015 17:41
Քննարկվեցին արտաքին ծառայության գործունեության վերաբերյալ հարցեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օգոստոսի 21-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանն արտաքին ծառայության գործունեության վերաբերյալ խորհրդակցություն ացկացրեց:
Ծառայության ընթացքում նկատված թերությունները շտկելու ուղղությամբ ցուցումներ տրվեցին համապատասխան ստորաբաժանումների պետերին` պահանջելով բարձրացնել արտաքին ծառայության որակը, մասնավորպես, ուշադրություն դարձնել ոստիկան-քաղաքացի հարաբերությանը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը շեշտեց նաև, որ հարկավոր է հատկապես ուշադիր լինել, թե զանգվածային միջոցառումների, հանրահավաքների ժամանակ ինչպես են ոստիկանները շփվում քաղաքացիների, լրագրողների հետ:
Քննարկվեցին նաև առանձին դեպքեր, թե երբ և ինչու է իր ծառայության մեջ այս կամ այն ոստիկանը թերացել:
Խորհրդակցության վերջում օրվա միջոցառումների պլանի համաձայն արտաքին ծառայության պետերին տրվեցին հանձնարարականներ: