ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.12.2018 12:06
Խանութից գողություն կատարողը մեկ ժամ անց հայտնաբերվեց
Դեկտեմբերի 10-ին ժամը 4-ն անց 45-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ Աբովյան փողոցի թիվ 21 հասցեում գտնվող խանութը թալանում են:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ խանութի մուտքի դռան փականը կոտրելու միջոցով ներխուժելով՝ գողացել են հագուստ, կոշիկներ և ժամացույցներ:
Նույն օրը, ժամը 5-ն անց 40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները Բայրոնի փողոցից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 20-ամյա Թաթուլ Մ.-ին:
Վնասի չափը պարզվում է:
Թաթուլ Մ.-ն ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: