ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.05.2019 12:33
Ոստիկանները բերման էին ենթարկել խանութներից գողություն անելու կասկածանքով

Մայիսի 10-ին, ժամը 17:00-ի սահմաններում, ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Զովունի-Քանաքեռավան ճանապարհի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Հայկավան գյուղի բնակիչ Մ․ Ս-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը Եղվարդի երկու շինանյութի խանութներից գողություններ է կատարել: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Տուժողներին պատճառած վնասի չափը պարզվում է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: