ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.01.2019 14:59
Խանութից կատարված գողությունը բացահայտվեց ժամեր անց
Հունվարի 11-ին, ժամը 02.30-ի սահմաններում ոստիկանության Իջևանի բաժնում, օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Կիրանց գյուղի խանութից գողություն է կատարվել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել է դռան փականը և խանութից կատարել գողություն:
Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողների հետ համատեղ, նույն օրը, ժամը 04.00-ի սահմաններում, գողություն կատարելու կասկածանքով, Դիլիջանի Թբիլիսյան փողոցից «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Դիլիջանի բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ Արման Տ-ին, Արմավիր մարզից Սերյոժա Ս-ին և մեքենայում գտվող ևս երկու ուղևորի:
Սերյոժա Ս-ն խոստովանել է, որ նշված գողությունը կատարել է ինքը և ներկայացրել 285 տուփ տարբեր տեսակի ծխախոտներ:
Նախապատրաստվում են նյութեր: