ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.04.2015 20:07
ՀՀ ոստիկանությունը հայտարարում է
Այս տարի ոստիկանությունն իր մասնագիտական օրը դիմավորում է մեր երկրի և աշխարհասփյուռ հայության համար առանձնահատուկ պայմաններում. նշվում է Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ծավալուն ու կարևոր են նաև այս շրջանում ոստիկանությանն առաջադրված խնդիրները՝ հանրությանը ծառայություն մատուցող ստորաբաժանումների աշխատանքից մինչև հասարակական կարգի ապահովումը բազմաբնույթ զանգվածային միջոցառումների ընթացքում:
Պայմանավորված մեր օրերի բացառիկ խորհրդով, նաև ծառայության առաջնահերթություններով ու լարված ռեժիմով՝ ոստիկանությունը որոշել է ձեռնպահ մնալ ապրիլի 16-ին նվիրված հանդիսություններից ու միջոցառումներից:
Համոզված ենք, որ լավագույն խոնարհումը մեր նահատակների հիշատակին, ինչպես և ամենապատշաճ նշանավորումը մեր մասնագիտական օրվա կլինի ոստիկանության արդյունավետ ու պրոֆեսիոնալ աշխատանքը՝ ուղղված հասարակական կարգի պահպանմանը և մեր քաղաքացիների ու հյուրերի անվտանգության ապահովմանը հայ ժողովրդի համար խիստ նշանակալից ու պատասխանատու այս ժամանակահատվածում: